Category: Infocom

  • ՀԷՑ-ից հայտնում են՝ նախնական գնահատականով մինչև այսօր՝ ժամը 22:00, հանրավոր կլի…

    📣 ՀԷՑ-ից հայտնում են՝ նախնական գնահատականով մինչև այսօր՝ ժամը 22:00, հանրավոր կլինի վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են: 🔸 «Ինտենսիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված…

  • ՌԴ և ԱՄՆ նախագահները այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են շ…

    🇷🇺 🇺🇸 ՌԴ և ԱՄՆ նախագահները այսօր հեռախոսազրույց են ունեցել։
    📌 Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ |shantnews.am|

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևի վարչակազմը գրոհ է իրականացրե…

    🇷🇺🇺🇦 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևի վարչակազմը գրոհ է իրականացրել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի ուղղությամբ։
    🗣️ «Ուկրաինական կողմի այս քայլն անպատասխան չի մնա, պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետը հստակեցված են»,- հավելել է Լավրովը։
    🔸 ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ գործողությունը ձեռնարկվել է Ուկրաինայում իրադրության կարգավորմանն ուղղված բանակցություների ֆոնին։ |azatutyun.am|

  • Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2026-ի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլո…

    🇬🇪 Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2026-ի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ունենալ առողջության ապահովագրություն։
    📃 Երկիր մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել փաստաթուղթը ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն, իսկ ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։
    🔸 Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։ |iravaban.net|

  • Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործըն…

    🇦🇲🇹🇷 Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար. ՀՀ ԱԳՆ
    🗣 ԱԳՆ-ից նշում են, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև։
    📌 «2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:
    🔸 Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը», — նշված է հայտարարության մեջ:

  • Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Այս մ…

    ❗️Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ 📌 Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը։

  • Այսօր Բաքվում կայացել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի…

    🇦🇿 Այսօր Բաքվում կայացել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը։ APA գործակալության փոխանցմամբ՝ ժողովածուն կազմվել է Բաքվում գործող Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի կողմից։
    📣 «Նախագծի շրջանակներում հատուկ կայք է ստեղծվել, որի ութ բաժինները տեղեկատվություն են ներառում «Արևմտյան Ադրբեջանի» աշխարհագրական պայմանների, պատմական աշխարհագրության, հնագիտության, ազգագրության վերաբերյալ։ Անդրադարձ կա քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությանը», — տեղեկացնում է АPA գործակալությունը։
    ❗️ Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։ |azatutyun.am|

  • 2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, …

    🇺🇸 2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ամանորյա ուղերձում
    📣 «Հայ-ամերիկյան հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նախագահ Թրամփի հետ պատմական հանդիպմանը նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը, որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար: Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ», — նշել է Քրիստինա Քվինը։
    🗣 Քվինն ընդգծել է՝ մեկնարկում են նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում։

  • Հունվարի առաջին տասնօրյակում՝ հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, …

    🥶 Հունվարի առաջին տասնօրյակում՝ հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, մեր երկիրը հիմնականում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում կլինի: Այս օրերի համեմատությամբ՝ օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով: Արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 8-9-ը ներառյալ:
    ⛅️ Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմուտքից, հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակին առաջին տասնօրյակի համեմատությամբ զգալի կբարձրանա:
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան] |1lurer.am|

  • Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակց…

    🇺🇸🇺🇦 Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ տարածքային հարցը մնում է «չլուծված»։
    💬 Զելենսկին հայտնել է, որ համաձայնության են եկել խաղաղության ծրագրի 20 կետերից 90%-ի շուրջ: Թրամփը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները գրեթե 95%-ով ավարտված են։ |1lurer.am|