Category: Infocom

  • Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարնե…

    ⚖️ Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։
    📌 Նիստի սկզբում Արայիկ Հարությունյանի պաշտպանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում է առանձին հանդիպում ունենալ իր պաշտպանյալի հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և պայմաններ ստեղծել հանդիպման համար։
    📝 Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքներում։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին։ |factor.am|

  • Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա մտնող ճանապարհահատվածում ավտոբուսները կանգնել ե…

    🚌Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա մտնող ճանապարհահատվածում ավտոբուսները կանգնել են ու չեն շարժվում առաջ։
    🔸 Ավտոբուսներից մեկը, սահելով ձնածածկ փողոցի վրա, հարվածել է մայթին ու այլեւս առաջ չի գնացել, քիչ այնկողմ ավտոբուսները հարվածել են միմյանց ու կանգնել։
  • ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկաց…

    📌 ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։
    🤝 Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ [ՀՀ ՊՆ]

  • Երևանի կենտրոնական, ինչպես նաև այլ վարչական շրջանների փողոցները խիստ խցանված են…

    📌 Երևանի կենտրոնական, ինչպես նաև այլ վարչական շրջանների փողոցները խիստ խցանված են։ Առատ ձյուն է տեղում, փողոցները մաքրված չեն։ Հանրային տրանսպորտի աշխատանքի ինտեսիվությունը խիստ ցածր է, հատուկենտ ավտոբուսներ են պատահում Կենտրոնի գլխավոր փողոցներում, իսկ ավտոբուսները գերբեռնված են։
    🚧 Ճանապարահները դժվարանցանելի են նաև մարդատար փոքր ավտոմեքենաների համար։ Չնայած շարունակում է ձյուն տեղալ, և մայթերը պատված են ձնով՝ շատերը տեղաշարժվում են ոտքով։ Կանգառները մարդաշատ են։
    ❗️Որոշ տրանսպորտային միջոցներ դադարեցրել են ընթացքը, քանի որ չեն կարողանում առաջ շարժվել։
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում…

    🚧 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
    🔸 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
    🚚 Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հայտնել են …

    🇷🇺🇸🇦 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հայտնել են Կրեմլից։
    🤝 ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել փետրվարի 18-ին Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար։
    🔸 Հաստատվել է համագործակցության հետագա զարգացման հանձնառությունը, որ կողմերը կշարունակեն համագործակցել ՕՊԵԿ+-ի շրջանակներում նավթի շուկայում կայունությունը պահպանելու համար։

  • Բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը…

    🚔 Բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը: Այս մասին հայտնում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը՝ նշելով՝ «սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը»։ 📌 Հաղորդագրության…

  • Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել Վիեննայում Ե…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում։
    📌 Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:
    [Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան]

  • Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունը կարող է բռնագրավվել և աճուրդով …

    ✝️ Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունը կարող է բռնագրավվել և աճուրդով վաճառվել․ պատրիարքը դիմել է Իսրայելի վարչապետին։
    ⚖️ Որպես բռնագրավման պատճառ բերվում է 1994 թվականից չվճարված գույքահարկը։ Երկուշաբթի տեղի կունենա վարչական միջնորդության լսում, որտեղ Պատրիարքարանը կփորձի կանխել Արևմտյան Երուսաղեմում դարեր շարունակ իրեն պատկանող գույքի օտարումը։ Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանը կսկսի գույքի բռնագրավման և աճուրդի գործընթացը՝ ձգտելով հավաքել այն, ինչը Պատրիարքարանը համարում է «վիճելի պարտքեր»։ Ըստ Պատրիարքարանի՝ այս պարտքերը երբևէ չեն հաստատվել դատական կարգով։
    📄 Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը Նեթանյահուին ուղղված նամակում հորդորել է միջամտել և դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:
    📌 Այս հարկային վեճը չի առնչվում Հայոց թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հայտնի խնդրին։ |civilnet.am|

  • Մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստար…

    🚨🚙 Մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է:
    👮 Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։
    [ՆԳՆ մամուլի քարտուղար]