✝️ Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունը կարող է բռնագրավվել և աճուրդով վաճառվել․ պատրիարքը դիմել է Իսրայելի վարչապետին։
⚖️ Որպես բռնագրավման պատճառ բերվում է 1994 թվականից չվճարված գույքահարկը։ Երկուշաբթի տեղի կունենա վարչական միջնորդության լսում, որտեղ Պատրիարքարանը կփորձի կանխել Արևմտյան Երուսաղեմում դարեր շարունակ իրեն պատկանող գույքի օտարումը։ Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանը կսկսի գույքի բռնագրավման և աճուրդի գործընթացը՝ ձգտելով հավաքել այն, ինչը Պատրիարքարանը համարում է «վիճելի պարտքեր»։ Ըստ Պատրիարքարանի՝ այս պարտքերը երբևէ չեն հաստատվել դատական կարգով։
📄 Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը Նեթանյահուին ուղղված նամակում հորդորել է միջամտել և դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:
📌 Այս հարկային վեճը չի առնչվում Հայոց թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հայտնի խնդրին։ |civilnet.am|

Leave a Reply