Category: Infocom

  • «Հայաստան» դաշինքը ևս կվերցնի ԱԺ մանդատները: «Մեզ համար պատգամավորական կարգավիճ…

    ‼️ «Հայաստան» դաշինքը ևս կվերցնի ԱԺ մանդատները:
    📣 «Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հայտարարությունում:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշել է վերցնել մանդատները։

  • Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ը…

    🔍 Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
    🗣 Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
    Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը՝ հայտնել է նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

  • #ԱԱ_2026 Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և …

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇲🇽 #ԱԱ_2026 Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
    ℹ️ Ջուդ Բելինգհեմը դարձավ դուբլի հեղինակ: Մեքսիկան մինչև ընդմիջում կրճատեց հաշվի տարբերությունը, և չնայած Անգլիան 54-րդ րոպեից մնաց 10 ֆուտբոլիստով, 60-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոցից խփեց անգլիացիների երրորդ գոլը։ Ավելի ուշ Ռաուլ Խիմենեսը նույնպես անվրեպիրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3:2։
    ⚽️ Քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ հուլիսի 12-ին՝ ժամը 01:00-ից:
  • #ԱԱ_2026 2-1. Նորվեգիան քառորդ եզրափակիչում է, իսկ Անչելոտիի գլխավորած Բրազիլիա…

    🇳🇴🇧🇷 #ԱԱ_2026 2-1. Նորվեգիան քառորդ եզրափակիչում է, իսկ Անչելոտիի գլխավորած Բրազիլիայի հավաքականը հեռանում է՝ գրանցելով 1 չիրացված, 1 իրացված 11-մետրանոց այս հանդիպմանը։
    ℹ️ Հո՜ոլանդ, Հո՜ոլանդ կարող ենք երգել այս գիշեր, քանի որ հանդիպման հերոսը հենց այս սառնասիրտ ֆուտբոլիստն էր՝ ձևակերպված դուբլով, որի շնորհիվ նա հավասարվեց Մեսսիին և Մբապեին այս առաջնության ընթացքում խփած 7 գոլերի քանակով։
    ⚽️ Քառորդ եզրափակիչում Նորվեգիան կմրցի Անգլիա-Մեքսիկա զույգի հաղթողի հետ։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կայցելի Սիրիա՝ քննարկելու Փարիզի և Դամասկոս…

    🇫🇷🇸🇾 Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կայցելի Սիրիա՝ քննարկելու Փարիզի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ուղիները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունից:
    📌Սիրիա վերջին անգամ այցելած Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին։ |azatutyun.am|

  • «Կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են պատգամավորական մանդատները և գալու ե…

    🔶 «Կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են պատգամավորական մանդատները և գալու են Ազգային ժողով։ Դա նրանց չի փրկելու․ բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները, և պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարդը։
    📌 Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները՝ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և քաղաքականապես ոչնչացնելու ենք՝ մինչև վերջին մարդը։ Սպասում ենք», — Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
    📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշել է վերցնել մանդատները։ 🗣 «Մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար, և Ազգային ժողովում՝ օրենսդրում, ընդդիմության մեծ …

  • Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը կամրապնդի երկաթուղային կապը Թուրքիայի, Հայաստանի …

    🚅 Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը կամրապնդի երկաթուղային կապը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, տեղեկացնում է Daily Sabah-ը։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշել է վերցնել մանդատները։ «Մենք …

    📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշել է վերցնել մանդատները։
    🗣 «Մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար, և Ազգային ժողովում, օրենսդրում՝ ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե,դա պետք է լինի 1 անգամ, 1 օր և վերջնական»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

  • Փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալ…

    🇮🇷 Փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի երեք որդիներն այսօր աղոթել են նրա դագաղի առջև, սակայն Ալի Խամենեիին հաջորդած Մոջթաբան, ներկա չի եղել արարողությանը:
    🔸 Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես են Մոստաֆան, Մեյսամը և Մասուդ Խամենեին աղոթում:
    🔹 Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում վեցօրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։ |azatutyun.am|
    🇮🇷 Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը: Նա զոհվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով։ 🔸 Արարողությունն անցկացվում է Մոսալլայի մեծ մզկիթում, ուր վաղ առավոտից սկսել…

  • «Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանի կառավ…

    🇦🇲🇷🇺 «Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։