Category: Infocom

  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտնել է, որ հուլիսի 4-ին խոս…

    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտնել է, որ հուլիսի 4-ին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կոչ է արել «ամերիկյան վճռականություն» ցուցաբերել՝ օգնելու վերջ տալ Ռուսաստանի դեմ ավելի քան չորս տարի տևող պատերազմին։
    🔹 Զելենսկին նշել է, որ «շատ լավ» զրույց է ունեցել Թրամփի հետ՝ քննարկելով ռազմաճակատի գծում տիրող իրավիճակը։
    📌 Նա հայտնել է, որ ինքն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել իրենց քննարկումը հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
    🇺🇸🇷🇺 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը 90 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Reuters-ը: 🇺🇦 Դոնալդ Թրամփն առաջարկել է օգնել ուկրաինական պատերազմի լուծումը…

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը 90 րո…

    🇺🇸🇷🇺 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը 90 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Reuters-ը:
    🇺🇦 Դոնալդ Թրամփն առաջարկել է օգնել ուկրաինական պատերազմի լուծումը գտնելու հարցում։ Ուշակովն ասել է, որ Թրամփն այդ առաջարկն արել է հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության համատեքստում։

  • Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմ…

    🔸 Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ։
    📣 «Հուլիսի 5-ը հրաշալի առիթ է գնահատելու մեր անցած ճանապարհը և փաստելու, որ սահմանադրական պետության կառուցման ճանապարհը բարդ է և անվերջանալի, քանզի չկա այն կետը, որին հասնելուց հետո այլևս անելիքներ չլինեն։
    🔹 Այն մշտական և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հաստատուն նվիրվածություն արդարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և հանրային վստահության ամրապնդմանը»,- նշված է ՍԴ նախագահի ուղերձում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։ «Իրավա…

    📃 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։
    📣 «Իրավակարգի եւ ժողովրդի միջեւ օրգանական կապի բացակայությունն է նաեւ պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, եւ 2024թ․-ից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026թ․-ի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։
    🔸 Ընտրությունների արդյունքներով ձեւավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաեւ նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում»,- նշված է ուղերձում։

  • #ԱԱ_2026 Պարագվայի դեմ խաղը հեշտերից չէր Ֆրանսիայի համար, այնուամենայնիվ, Դեշամ…

    🇫🇷🇵🇾 #ԱԱ_2026 Պարագվայի դեմ խաղը հեշտերից չէր Ֆրանսիայի համար, այնուամենայնիվ, Դեշամի թիմը կարողացավ «օգտվել» պարագվայցիների տաքարյունունությունից և 11-մետրանոց վաստակեց խաղի 70-րդ րոպեին, որը փայլուն իրացրեց Կիլիան Մբապեն։ Հանդիպումն ընթացավ կռիվ չդարձած քաշքշուկներով, հրմշտոցներով՝ ի պատիվ մրցավարի, և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների։
    ℹ️ Մարոկկո-Ֆրանսիա հանդիպմանը կհետևենք հուլիսի 10-ին՝ կեսգիշերից։
  • #ԱԱ_2026 Մարոկկոն ոչ մի շանս չտվեց Կանադային։ 3-0 հաշվով հաղթեց և ապահովեց իր տ…

    🇲🇦🇨🇦 #ԱԱ_2026 Մարոկկոն ոչ մի շանս չտվեց Կանադային։ 3-0 հաշվով հաղթեց և ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում։
    ⚽️ Հանդիպման հերոսը Ազեդին Ունահին է, որը իր հաշվին դուբլ ձևակերպեց։ Գոլի հեղինակ դարձավ նաև Սուֆիանի Ռահիմին։
    ℹ️ Մարոկկոն հուլիսի 10-ին՝ կեսգիշերից, կմրցի Ֆրանսիա-Պարագվայ դիմակայության հաղթողի հետ։
  • Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճան…

    🌥 Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
    Հանրապետության առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
    [Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն]

  • ALT SHIFT 7 | ԱԶԳԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ, ինքնությունը, Տիգրան Մեծն ու ԻսրայելըALT SHI…

    ALT SHIFT 7 | ԱԶԳԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ, ինքնությունը, Տիգրան Մեծն ու Իսրայելը
    ALT SHIFT-ի յոթերորդ քննարկման թեման ազգային շահն է։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչ են ազգը եւ ազգային շահը, ինչ ընդհանրություն ունեն այսօրվա հայն ու Տիգրան Մեծը, եւ թե արդյոք ցեղասպանության ճանաչման օրակարգը շարունակում է մնալ ազգային շահ։

    ALT SHIFT 7 | ԱԶԳԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ, ինքնությունը, Տիգրան Մեծն ու Իսրայելը

    #infocom #ինֆոքոմ #altshift
    ALT SHIFT 7 | ԱԶԳԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ, ինքնությունը, Տիգրան Մեծն ու Իսրայելը
    ALT SHIFT-ի յոթերորդ քննարկման թեման ազգային շահն է։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up…

  • ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետ…

    🗳 ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը։ Ֆեյսբուքում գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
    📢 «9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն.
    1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր,

    2․ «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 պատգամավոր,
    3. «Հայաստան« դաշինք` 12 պատգամավոր»,- նշել է նա։
    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ

  • «Արձանագրվեց, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահման…

    🔸 «Արձանագրվեց, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն»,- Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելիս հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
    🗣 «Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, կարծում եմ՝ ակնհայտ է»,- նշեց նա։
    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ