Category: Infocom

  • Վերջին օրերին լայնածավալ կիբերհարձակման են ենթարկվել Հանրային հեռուստաընկերությ…

    📺 Վերջին օրերին լայնածավալ կիբերհարձակման են ենթարկվել Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները:
    🔻 Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային ՀԸ ալիքների բնականոն հեռարձակումը։
    🔻 Ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները:
    [Հանրային ՀԸ]

  • Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ…

    ‼️ Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:
    📣 ՊՆ-ից հայտնում են, որ գործողություններն իրականացվում են Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում:

  • ՔԿ-ն մանրամասնում է՝ Օսիպյանին մեղսագրվում են բռնություն գործադրելու հրապարակայ…

    📣 ՔԿ-ն մանրամասնում է՝ Օսիպյանին մեղսագրվում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ:
    🔻«Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Օսիպյանը 2026թ. մարտի 22-ին (…) կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
    🔻 Բացի այդ՝ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
    🔻 (…) Հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը»,- հայտնել են ՔԿ-ից:
    👨‍⚖️ Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:

  • Արթուր Օսիպյանը կալանավորեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը: Արթո…

    👨‍⚖️ Արթուր Օսիպյանը կալանավորեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:
    Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին

  • Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 13-րդ օրն էր։ Կոշտ հայտարարություններն ու…

    🗳 Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 13-րդ օրն էր։
    📣 Կոշտ հայտարարություններն ու թեժ քննարկումներն այսօր էլ անպակաս չէին։ 
    Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 13-րդ օրը

  • Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամ…

    📣 Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, ասել է Անդրանիկ Թևանյանը։
    🗣 «Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել»,- ասել է Թևանյանը։ |tert.am|
    📣 Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի «Հայրենիքի դավաճանության» հոդվածով։ 📌 Այս մասին…

  • 2025 թվականի մարտի 4, 5, 6, 7, 10, 11․ այս օրերին առնվազն 23 բժշկական կենտրոնի …

    💸 2025 թվականի մարտի 4, 5, 6, 7, 10, 11․ այս օրերին առնվազն 23 բժշկական կենտրոնի տնօրեն ընդհանուր ավելի քան 5․7 մլն դրամի նվիրատվություն է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 🧐«Ինֆոքոմը» կուսակցության տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս նկատել է բժշկական կենտրոնների տնօրենների կատարած նվիրատվությունների ժամանակագրական համընկնումներ։

  • Օսիպյանի հրապարակային գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ…

    📣 Օսիպյանի հրապարակային գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։
    Պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից.
    🔻 Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,
    🔻 Գործունեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,
    🔻 Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը:
    [Մի շարք ՀԿ-ների հայտարարությունը]
    Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին,

  • «Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր 2008թ. մա…

    📣 «Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր 2008թ. մարտի 1-ի զոհերի hուշարձանի մոտ։
    🗣 Էդմոն Մարուքյանը պնդել է՝ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը թալանը ետ է բերելու, «Մարտի 1»-ը նորից է բացահայտելու ու գնալ, նրան ընտրել, կլինի խայտառակություն.
    📌 «Նա ասում է՝ գործը բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի շարունակ երկիրը ղեկավարել՝ կառչած մնալով Քոչարյանին կալանավորելու թեմայից։ Դա սուտ է, ոչ ոք էլ չի նստի»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․ «Ուզում են վերընտրվել, գնալ խորհրդարան, միասին Ստրասբուրգներում շրջագայել, ինչը մենք տեսանք վերջին 5 տարիներին: Նույն պատմությունն է նաև Հոկտեմբերի 27-ի գործի հետ․ ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում»: |aravot.am|

  • «Արարատցեմենտի» պետականացման և դրա վերաբերյալ Դատախազության հայտարարությունների…

    💬 «Արարատցեմենտի» պետականացման և դրա վերաբերյալ Դատախազության հայտարարությունների իրավական մասով ԲՀԿ-ն հետամուտ է լինելու՝ հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
    📌 ԲՀԿ ցուցակի թեկնածու Սուրեն Սուրենյանցի բնորոշմամբ՝ «Արարատցեմենտի» շուրջ իրավական ամբողջ գործընթացը հարմարեցվում է Փաշինյանի պատկերացումներին։ Նա ընդգծեց գործարանի կարևոր դերը արդյունաբերության մեջ, որն, ըստ նրա, ապահովում է շինարարական և տնտեսական կայունություն, Հայաստանի տնտեսական սուվերենությունը, ռեգիոնալ նշանակությունը։ |hetq.am|
    Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։