Category: Makaryan News

  • Գնա, որ գնան. ընտրություններին չմասնակցող ՀՀԿ-ի կարգախոսը` ընտրություններին Մեր …

    Գնա, որ գնան. ընտրություններին չմասնակցող ՀՀԿ-ի կարգախոսը` ընտրություններին
    Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին։ Ընտրություններին ուղղակիորեն չմասնակցելով՝ ՀՀԿ–ն քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ որպես առաջամարտիկ. Սերժ Սարգսյան

  • ՀՀԿ 18-րդ համագումարը` ՈւՂԻՂ https://makaryannews.am/7213.html Աջակցելու ենք բոլ…

    ՀՀԿ 18-րդ համագումարը` ՈւՂԻՂ 👇
    https://makaryannews.am/7213.html
    Աջակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերին. Սերժ Սարգսյան

    ՀՀԿ 18-րդ համագումարը․ ՈՒՂԻՂ

  • Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին…

    Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին. Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը հայտարարություն է տարածել
    Հարգելի՛ հայրենակիցներ,
    Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է:
    «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։
    «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:
    Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:
    Ուժը միասնության մեջ է։
    «Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

  • Աջակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերին. Սերժ Սարգսյան…

    Աջակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերին. Սերժ Սարգսյան

  • «Հարսնաքարում» քիչ անց կմեկնարկի ՀՀԿ 18-րդ համագումարը. լրագրողների մուտքը դահլի…

    «Հարսնաքարում» քիչ անց կմեկնարկի ՀՀԿ 18-րդ համագումարը. լրագրողների մուտքը դահլիճ արգելված է

  • Ժամը 10։00 դրությամբՋրասուզակն ու փրկարարները ջրամբարում հայտնաբերել են երկու ջ…

    ❗️ Ժամը 10։00 դրությամբ
    Ջրասուզակն ու փրկարարները ջրամբարում հայտնաբերել են երկու ջրահեղձ եղած երիտասարդների մարմինը։
    ◼️Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ մի քանի ժամ է՝ փրկարարները, ջրասուզակներն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 2 երիտասարդ տղաների մարմինները։

  • Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ մի քանի ժամ է՝ փրկարարները, ջրասուզակ…

    ◼️Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ մի քանի ժամ է՝ փրկարարները, ջրասուզակներն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 2 երիտասարդ տղաների մարմինները։

  • Makaryan News pinned «ՓԱԿ ՀԱՐՑՈւՄ. Եթե այս կիրակի լինեն ընտրությունները, ու՞մ գլ…

    Makaryan News pinned «ՓԱԿ ՀԱՐՑՈւՄ. Եթե այս կիրակի լինեն ընտրությունները, ու՞մ գլխավորած ուժին կտաք Ձեր ձայնը»

  • Փոքրիկ նյուանս` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարբերության մասինՎաղը կայանալ…

    Փոքրիկ նյուանս` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարբերության մասին
    Վաղը կայանալու է ՀՀԿ 18-րդ համագումարը, որը լուսաբանելու համար նախապես հավատարմագրել են լրագրողներին, այդ թվում` անձամբ ինձ են գրել, որ գրանցվեմ հավատարմագրման համար:
    Սրանից առաջ երկու անգամ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս հրավիրեց, երկու անգամ էլ ինձ ոչ միայն չտեղեկացրին, այլև անգամ իմ զանգելուց հետո էլի հրաժարվեցին հավատարմագրել:
    Սա չեմ ասում նրա համար, որ էս փոքր նյուանսի շնորհիվ Սերժը լավն է, Քոչարյանը` վատը, կամ Ազատիչը ինձ համար գժվում ա, Սեդրակիչն էլ` ճիշտ հակառակը (իրականում երկուսն էլ, մեղմ ասած, տպավորված չեն ինձնով, ինչը լավ է): Սա գրում եմ նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա մնացել է 1998 թվի տակ ու դուրս չի գալիս դրանից, իսկ Սերժ Սարգսյանը գոնե տարիներով Բաղրամյան 26-ի դռները մեր առջև փակ պահելուց հետո գոնե տարրական դիվանագիտական քայլ է անում` անգամ իր համար անցանկալի լրագրողների համար իր միջոցառումներին խոչընդոտներ չհարուցելով:
    Չգիտեմ` վաղը ինքը կխոսի, թե չէ ու ոնց կշփվի մեզ հետ, բայց որ հավատարմագրել են բոլորին (հուսով եմ` բոլորին), դա փաստ է: Մնացածը` վաղը, «Հարսնաքարում»:
    #Էն_Բագրատ_ա_ինչ_ա
    #Դրան_ասեք
    #Էդքան_տապոռ_մի_եղեք
    #Հատկապես_որ
    #Էլի_մասնակցելու_եք
    #Ու_չկրեք
    #Որովհետև_մինչև_հիմա
    #Նույն_խելքին_եք

  • Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տա…

    Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին. ՔԿ
    «Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
    Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»:
    Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ եւ Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին, ազատվել է աշխատանքից: «Հրապարակի» տեղեկություններով` պատճառն այն է, որ նա ասել է…