Category: Makaryan News

  • MakaryanNews-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը վաղը նորից կմեկնի Շիրակի մարզ:…

    MakaryanNews-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը վաղը նորից կմեկնի Շիրակի մարզ: Սկզբում կայցելի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք (Միայնակ Գայլի գյուղն է), հետո կմտնի Արթիկ, որ ինչ-որ ջերմոց այցելի, ապա կմեկնի Գյումրի` այցելելու նորակառույց դպրոց և մանկապարտեզ:
    Փաշինյանը չի կշտանում. շաբաթ օրը` իր հորինած «Քաղաքացու օրը», Ամիրյան փողոցում կլինի խորոված փարթի

  • Փաշինյանը չի կշտանում. շաբաթ օրը` իր հորինած «Քաղաքացու օրը», Ամիրյան փողոցում կ…

    Փաշինյանը չի կշտանում. շաբաթ օրը` իր հորինած «Քաղաքացու օրը», Ամիրյան փողոցում կլինի խորոված փարթի

  • Հակակոռուպցիոն դատարանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդր…

    Հակակոռուպցիոն դատարանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։

    Ըստ մեղադրանքի՝ նա, լինելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կազմակերպել և իրականացրել է ընտրակաշառքի համակարգված բաշխում։
    Դատարանի վճռով Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ընտրակաշառք տալու համար։

  • Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներԱռաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժ…

    ‼️Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ
    Առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 23–ի 18:00-ն է:
    Կենտրոնական ընտրական հանձնաժողով

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արցախցիների վերադարձի վերաբերյալ բանաձ…

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արցախցիների վերադարձի վերաբերյալ բանաձևից հետո կանչել և բողոքի նոտա է հղել Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններին
    Խոսքը Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հայրենիք վերադառնալու իրավունքը պաշտպանող բանաձևերի ընդունման մասին է, ինչը վայնասուն է բարձրացրել Բաքվում:
    Մասնավորապես, պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այս բանաձևերը դիտարկում է որպես երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի հետ ընթացող խաղաղության գործընթացը խաթարելու փորձ։
    Նախարարության տվյալներով՝ Բելգիայի և Նիդեռլանդների Թագավորության դեսպաններ Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Մարիան դը Յոնգը առանձին-առանձին կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ եվրոպացի դեսպաններին
    ադրբեջանական կողմը իր խիստ բողոքն է հայտնել Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի դեմ, որոնք, ինչպես նշվեց, ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանը։
    «Այս փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այս կառույցների ներսում խորը արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը։ Դրանցում ներկայացված մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում և օրենքի գերակայությանը միջամտություն են», — նշել է Արտաքին գործերի նախարարությունը։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

  • «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ս…

    ❗️ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
    Հ.Գ. Չգիտեմ` երեկվա գրածս արդյունք տվեց, թե իրենք էին կեսից գլխի ընկել ու հետ կանգնել էդ անիմաստ որոշումից, բայց էլի լավ է` մենակ «Ապրելու երկիր»-ով պրծանք` Չալաբյանենց չմտցրին խաղի մեջ:

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ախտահարված է. գալիք ընտրություններում ժողովուրդը պետք …

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ախտահարված է. գալիք ընտրություններում ժողովուրդը պետք է նաև այս հարցը լուծի. Փաշինյանը չի հրաժարվել եկեղեցու դեմ արշավից

  • «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լարված իրավիճակի վերաբերյալ շրջանառվող տեղ…

    «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լարված իրավիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները որևէ առնչություն չունեն իրականության հետ
    Այս մասին MakaryanNews-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից:
    Ապրիլի 20-ին դատապարտյալ Գ.Պ.-ն կատարել է ինքնավնասում, որից հետո նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն քաղաքացիական բուժհաստատությունում։
    Ինչ վերաբերում է այլ ազատազրկված անձանց կողմից, հաջակցություն Գ.Պ.-ին, հացադուլ հայտարարելու մասին տարածվող տեղեկություններին, հայտնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվում է ընդհանուր առմամբ 5 անձ, ներառյալ վերոնշյալ դատապարտյալը։ 4 ազատազրկված անձինք հացադուլ են հայտարարել այլ պատճառներով և տարբեր ժամանակահատվածներում։
    Հիմնարկում որևէ լարված իրավիճակ առկա չէ, ազատազրկված անձանց կողմից հացադուլ հայտարարելու հետ կապված որևէ սպառնալիք չի արձանագրվել, և հիմնարկի բնականոն գործունեությունը շարունակվում է անխափան։
    Հորդորում ենք զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող տեղեկությունների տարածումից։

  • Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում։ Հաղթանակը չի՛ …

    ❗️Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում։ Հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան

  • Վեդիում անչափահասները ջարդուփշուր են արել նախկին պատգամավորի գրասենյակն ու քոլեջ…

    ⚡️Վեդիում անչափահասները ջարդուփշուր են արել նախկին պատգամավորի գրասենյակն ու քոլեջի տարածքը

    Տարածքի վրա աչք ուներ դրած Վեդիի ՔՊ-ական քաղաքապետ, «կոկորդիլոսագետ» անունը ձեռք բերած Գարիկ Սարգսյանը, որը, Արփինե Խաչատրյանի խոսքերով, խլել է իրենցից տարածքը` չնայած դատական գործընթացներին և իրենց օգտին կայացված որոշումներին:
    Եվ, ահա, օրեր առաջ Վեդիի բնակիչ 14-15 տարեկան մի քանի անչափահասներ մտել են արդեն Գարիկ Սարգսյանի կողմից խլված այդ տարածք և ամեն ինչ տակնուվրա արել` բացահայտ վանդալիզմի ենթարկելով տարածքը:
    Կադրերը MakaryanNews-ին տրամադրել է ինքը` Արփինե Խաչատրյանը, որը մեր ճշտող հարցին, թե հա՞յ էին այդ անչափահասները, ասաց` այո, հայ են, Վեդիից են, ինքն էլ ճանաչում է նրանց ծնողներին, որոնցից մեկն, ի դեպ, ոստիկան է (5 անչափահասներից մեկի` դրսում հսկողի դերում կանգնածի մայրը):
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/8750.html?fbclid=IwZnRzaARUBuZleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeWdXnF0O5R1LZ3PgyjO3zrc83P0c-BXNonx6dhsixQx-VF7vFcO-FI0_aw3w_aem_9dcjZMITaAFNfpvPCFrCJA