Category: Makaryan News

  • Պետական պահպանության ծառայության` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և …

    Պետական պահպանության ծառայության` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և պաշտպանվող օբեկտի անվտանգության հետ կապ չունեցող ագրեսիվ պահվածքը անընդունելի է։
    ՊՊԾ-ն չպիտի ուրիշ վարորդներից պահանջի խախտել ՃԵ կանոնները և, առավելևս, չպիտի, որպես պատիժ, վթարային իրավիճակներ ստեղծի։
    Առհասարակ, ուրիշ վարորդների «վրա քշելով» նրանց «պատժելը» (պատժելը, ոչ թե օբեկտին պաշտպանելը) խուլիգանություն է։ Եթե իմ մեքենայի վրա տենց քշեին, կարող է դեմները փակեի` սկսեինք պարզել, թե ինչի՞ է իրեն իրավունք վերապահում օրինապահ վարորդներին «պատժել»։
    Առհասարակ, երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ ՊՊԾ որոշ վարորդներ թերարժեքության բարդույթ ունեն, որը արտահայտում են անտեղի (օբեկտի պաշտպանության հետ չկապված) ագրեսիվ վարելով։ Դա անընդունելի է։
    Հ.Գ. ՊՊԾ ծառայողնեը կարող են որոշակի մանեվրներ կատարել ու երթևեկության նկատմամբ առավելություն ստանան` օբեկտի պաշտպանության համար։ Բայց չեն կարող պահանջել այլ վարորդներից, որ խախտեն ՃԵ կանոնները ու, առավելևս, չեն կարող այլ վարորդներին «պատժել»։
    Սա էլ ձեր սրտի Դանիելն է գրել 😎
    Ալեն Սիմոնյանին ուղեկցող մեքենան վարել է Armlur.am-ի աշխատակցի մեքենայի վրա Սարալանջի փողոցից դեպի Խաչատուր Աբովյանի հրապարակ (Պլանի գլուխ) գնացող ճանապարհին խցանում էր՝ խաչմերուկում վթարված ավտոբուսի պատճառով։ Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի…

  • Ալեն Սիմոնյանին ուղեկցող մեքենան վարել է Armlur.am-ի աշխատակցի մեքենայի վրաՍարալ…

    Ալեն Սիմոնյանին ուղեկցող մեքենան վարել է Armlur.am-ի աշխատակցի մեքենայի վրա
    Սարալանջի փողոցից դեպի Խաչատուր Աբովյանի հրապարակ (Պլանի գլուխ) գնացող ճանապարհին խցանում էր՝ խաչմերուկում վթարված ավտոբուսի պատճառով։ Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը՝ գերթանկարժեք BMW-ն և ուղեկցող Toyota Prado-ն։
    Սակայն, չհամակերպվելով այն մտքի հետ, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նույն խցանման մեջ սովորական քաղաքացիների հետ, շուրջ կես ժամ շարունակ ազդանշանում էին և վարորդներից ճանապարհ պահանջում, որպեսզի երթևեկեն արտահերթ։ Սակայն ապարդյուն, քանի որ խցանումն անանցանելի էր։
    Մանրամասն` այստեղ

  • Պապոյանը հեղուկ գազի թանկացումից տեղյակ է, պատճառներից` ոչ…

    Պապոյանը հեղուկ գազի թանկացումից տեղյակ է, պատճառներից` ոչ

  • Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիսը, ֆրանսերենով դիմել է Էմանուել Մակրոնին` նրան հ…

    Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիսը, ֆրանսերենով դիմել է Էմանուել Մակրոնին` նրան հրավիրելով իրենց տուն.
    «Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է միջազգային հանրությանը՝ խաբելով, դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով Մեր եկեղեցու, Սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Այդ հանդիպումը անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է, եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրան»։

  • Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ երկուսով՝ ընդդեմ «խաղաղության սրտիկ…

    Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ երկուսով՝ ընդդեմ «խաղաղության սրտիկների»
    Սա, փաստացի, տրամագծորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության» թեզերին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ արդեն լիարժեք խաղաղություն է և «ախպերություն»։ Այսպիսի կոշտ քննադատություն, ի պատիվ այս դեպքում Ալեն Սիմոնյանի, չէր հնչել Հայաստանի և ոչ մի պաշտոնյայի կողմից, ինչը մի կողմից ողջունելի է, մյուս կողմից՝ տարօրինակ և մտահոգիչ։ Իսկ մտահոգիչ է, քանի որ Սիմոնյանի կողմից բաց տեքստով արված ակնարկը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացած փակուղային վիճակի մասին թույլ է տալիս ենթադրել, որ ամեն ինչ այնքան էլ լավ ու խաղաղ չէ, որքան նախընտրական շրջանում իր «խաղաղության սրտիկներով» փորձում է ցույց տալ Փաշինյանը։
    Սրան գումարում ենք երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արցախցիների վերադարձի վերաբերյալ բանաձևից հետո կանչել և բողոքի նոտա է հղել Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններին։
    Խոսքը , հիշեցնենք, Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հայրենիք վերադառնալու իրավունքը պաշտպանող բանաձևերի ընդունման մասին է, ինչը վայնասուն է բարձրացրել Բաքվում:
    https://makaryannews.am/8916.html

  • Ձայնագրությունը մոնտաժված է, մենք որևէ մտահոգություն չունենք, որ կուսակցությունը…

    Ձայնագրությունը մոնտաժված է, մենք որևէ մտահոգություն չունենք, որ կուսակցությունը չեն գրանցի. Վարդևանյան
    https://youtube.com/shorts/Pd36DwtXBwQ?si=jcpip2Lp65hR5P5N
    «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր 200 հոգանոց նախընտրական ցուցակը 👇 https://youtube.com/shorts/7hHBqPnubOs?si=WZ-6jD6vW-JEOH_U

    Makaryan News

    Ձայնագրությունը մոնտաժված է. Արամ Վարդևանյան

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի համանուն դաշինքովՀՀ …

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի համանուն դաշինքով
    ՀՀ ԿԸՀ-ն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանում ակնկալող դիմումը։
    2026 թ․ ապրիլի 7-ի դրությամբ ԱԺ-ի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի չի անդրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն։

  • Ապրիլի 22-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորմա…

    🇦🇲 🇬🇪 Ապրիլի 22-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
    Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

  • Կասեցվել է«Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունըԸնկերությունը կաթսայատա…

    ⚡️Կասեցվել է«Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը
    Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
    Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։