Category: Makaryan News

  • Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյա…

    Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուների անունները`

    1 Արման Հակոբի Թաթոյան
    2 Դավիթ Սանասարի Անանյան
    3 Աստղիկ Համլետի Մատինյան
    4 Շահեն Շանթի Հարությունյան
    5 Ավետիս Արմենի Ավետիսյան
    6 Հասմիկ Աֆթանդիլի Ղազարյան
    7 Արմեն Էդվարդի Գալստյան
    8 Լիպարիտ Մամիկոնի Դրմեյան
    9 Անուշ Ռոստոմի Սեդրակյան
    10 Գոռ Հովհաննեսի Թադևոսյան
    11 Լևոն Հայրապետի Չուկակլյան
    12 Ռոզա Համլետի Հարությունյան
    13 Վահագն Ֆարհադի Դավիթավյան
    14 Արմեն Էդիկի Եղիազարյան
    15 Մարինե Նորիկի Հարությունյան
    16 Նարեկ Վարդկեսի Պարոնյան
    17 Տիգրան Հովիկի Հայրապետյան
    18 Սաթինե Վասիլի Գզողյան
    19 Նարեկ Էմիլի Բալաբեկյան
    20 Վարդան Ստեփանի Փաշայան
    21 Անահիտ Սերգեյի Փիլոսյան
    22 Հրաչյա Սամվելի Մանուկյան
    23 Պարույր Ավետիսի Ալեքյան
    24 Ջուլիետա Սամվելի Բաղդասարյան
    25 Կարեն Սամվելի Լազարյան
    26 Նորայր Սմբատի Աբրահամյան
    27 Սաթենիկ Կարենի Աթայան
    28 Աշոտ Սուրենի Թովմասյան
    29 Շուշան Նորիկի Սարգսյան
    30 Սարհատ Վազրիկի Պետրոսյան

  • Փաստորեն «Ուժեղ Հայաստանը» հիմա էլ որոշել է Թաթոյանի հետ լեզու չգտած Չալաբյան Ավ…

    Փաստորեն «Ուժեղ Հայաստանը» հիմա էլ որոշել է Թաթոյանի հետ լեզու չգտած Չալաբյան Ավետիքին մտցնել իրենց ցուցակ:
    Տղերք, եթե սա ճիշտ է, ապա շատ վատ է: Նարեկ ջան, դուք Սամվել Կարապետյանի անվան շուրջ կուսակցություն եք բացել, որ ընտրությունների՞ մասնակցեք` պարտադիր հաղթելու նպատակով, թե՞ Հայ օգնության ֆոնդ եք բացել` ձեր ձևով, որ ինչքան քաղաքական թափառաշրջիկ, ստորագրահավաքներով քամի տատանող, անտուն ու դուրսը մնացած կա` բերեք տեղ տաք ձեր ցուցակներում, որ մի քիչ էլ ձեր հաշվին քարշ տան իրենց քաղաքական դժգույն գոյությունը:
    Ինձ կասե՞ք` քանի՞ գրոշի արժեք ունի Չալաբյան Ավետիքին ձեր ցուցակ մտցնելը: Օրինակ` ինքը ձեր թիմին քանի՞ ավել ձայն է բերել, երե՞ք, չո՞րս, հի՞նգ, թե՞ վեցուկես: Իսկ քանի՞ ձայն է փախցնելու իր ներկայությամբ ձեր ցուցակում, հաշվե՞լ եք:
    Այսինքն` հիմա ձեր պոտենցիալ ընտրողներն ու՞մ են ձայն տալու, Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ նրա շվաքի տակ հայտնված թափառաշրջիկ ու կասկածելի դեմքերի: Իսկ վստա՞հ եք, որ իրենք ուզում են Չալաբյանների ձայն տալ, այն էլ` ձեր ցուցակով: Հետաքրքիր է` ու՞մ հետ եք խորհրդակցում էսպիսի որոշումներ ընդունելիս:
    Առհասարակ, դուք խորհրդատուներ ունե՞ք, թե՞ ամբողջ թիմով եք միաբերան էսպիսի որոշումներ ընդունում: Ես վստահ չեմ, որ թիմում բոլորը համերաշխ են Չալաբյան Ավետիքների կամ թեկուզ «Ապրելու երկրի» հետ միավորման հարցում: Էլ չեմ ասում նախորդ անհասկանալի համալրումները:
    Փաշինյանը Գյումրու համար որևէ մեծ սոցիալական ծրագիր այսքան ժամանակ չի արել, ինչու՞ պիտի գյումրեցին դուրս գա փողոց. Նարեկ Կարապետյան

  • Փաշինյանը Գյումրու համար որևէ մեծ սոցիալական ծրագիր այսքան ժամանակ չի արել, ինչո…

    Փաշինյանը Գյումրու համար որևէ մեծ սոցիալական ծրագիր այսքան ժամանակ չի արել, ինչու՞ պիտի գյումրեցին դուրս գա փողոց. Նարեկ Կարապետյան

  • Շատ ինտրիգային ու դինամիկ զրույց է ստացվել Անի Հովհաննիսյանի հետ https://youtu.b…

    Շատ ինտրիգային ու դինամիկ զրույց է ստացվել Անի Հովհաննիսյանի հետ 😍
    https://youtu.be/uyJ4eixucAc?si=Q1rgznN-DaZ2ma3O

    Ո՞ր քաղաքական գործիչն է պահել իր խոստումը I AnalitikTalk 31

    Բաժանորդագրվել՝ @analitik
    ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
    Բանկային հաշվեհամար (CONVERSE BANK) Ani Hovhannisyan
    AMD: 19300626810900 | USD: 1930082873708701
    EUR: 19300753386504
    Ձեր աջակցությունն ապահովում է մեր անկախությունը և զարգացումը։
    💳 Patreon: / membership …

  • Դատարանը մերժել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը վերացնելու միջնո…

    📍Դատարանը մերժել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը՝ նա կմնա կալանքի տակ։

  • Ամիրյան փողոցն ուզում են անվանափոխել Պապ թագավորի անունովԵրևանի քաղաքապետարանը ն…

    Ամիրյան փողոցն ուզում են անվանափոխել Պապ թագավորի անունով
    Երևանի քաղաքապետարանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով:
    Փողոցն այս պահին կրում է Արսեն Մինասի Ամիրյանի անունը։ Նա հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը:

  • 2025թ. դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալ…

    ⚡️2025թ. դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
    ‼️Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։

  • Կոկորդիլոսագետ Գարիկը խլել է Վեդիում նախկին պատգամավորի կառուցած քոլեջըԻշխան Խաչ…

    Կոկորդիլոսագետ Գարիկը խլել է Վեդիում նախկին պատգամավորի կառուցած քոլեջը
    Իշխան Խաչատրյանի դուստրը` Արփինեն, մանրամասներ է ներկայացնում Վեդիում տեղի ունեցող ապօրինություններից

  • Սարյանում նաև այսպիսի բաներ են կատարվում https://youtube.com/shorts/e5xdwOSerM8?…

    Սարյանում նաև այսպիսի բաներ են կատարվում 😍
    https://youtube.com/shorts/e5xdwOSerM8?si=KMyEuHzGufheKHx5
    Սարյանը քանդել են, որ սարքեն, ինչի պատճառով մեծ խցանում է առաջացել

    Makaryan News

    Не фига себе. Այս պահին` Սարյան փողոցում

  • Հիմա էլ Սարիկ Մինասյանն է ներողություն խնդրում հայհոյանքների համարՍիրելի ընկերնե…

    Հիմա էլ Սարիկ Մինասյանն է ներողություն խնդրում հայհոյանքների համար
    Սիրելի ընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորիս երեկվա աննախադեպ երթի և ստացված համերգի առիթով:
    Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը՝ ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։
    Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
    Նաև շնորհակալ եմ հարյուրավոր նամակների և մեկնաբանությունների համար, որտեղ դուք ձեր անկեղծ աջակցությունն եք հայտնել։
    Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։
    Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական:
    🔞ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հայհոյանքներն ու «քուչի բազառները» Ֆեյսբուքում Բարի գիշեր, կուլտուրական քֆուրչիներ 😀