Category: Makaryan News

  • Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ առաջար…

    🇦🇲🇦🇿Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ առաջարկելով դիտարկել նրա ու հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը
    Արցախի նախկին պետնախարարը հայտնել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ վերջերս կայացած հանդիպման մասին, որի ժամանակ բարձրացրել է հայ բանտարկյալների պահման պայմաններին վերաբերող մի շարք հարցեր՝ կենցաղային, բժշկական, իրավաբանական, հումանիտար և դիվանագիտական բնույթի: Զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ արդեն քննարկվել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։
    «Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին»,-հայտարարել է Վարդանյանը։

  • Ինքը՝ Սարիկին, Սարիկը՝ քաղաքացուն. «Հրապարակ»Գյումրիի Վարդանանց հրապարակում կայա…

    Ինքը՝ Սարիկին, Սարիկը՝ քաղաքացուն. «Հրապարակ»
    Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը եւ ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», եւ բուռն քննարկում է եղել:
    Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին եւ մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին: Ամենից շատ բաժին է հասել Սարիկ Մինասյանին, որ գոնե մի հազար մարդ չի կարողացել հավաքել:
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/8741.html?fbclid=IwZnRzaART8vNleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEevO6ca2_vmyppa41dTNEcHlQhawyVTBqj6uHirqeII0vsoknaJLHTPqpJOA8_aem_LhpDXwUwDDmErHNSCcT_lg

  • Արտակարգ դեպք` Երևանում. ժամեր առաջ Հալաբյան փողոցում դանակահարել են N8 ավտոբուս…

    ⚡️❗️Արտակարգ դեպք` Երևանում. ժամեր առաջ Հալաբյան փողոցում դանակահարել են N8 ավտոբուսի վարորդին
    Բա լավ, սենց մինչև ե՞րբ, հը՞, տիկին նախարար: Ամեն օր կամ կրակոց ա, կամ դանակահարություն, կամ խոշոր ավտովթար: Բայց վերջում պարզվում է` ՆԳՆ վիճակագրությամբ հանցագործությունների, ավտովթարների ու զոհերի թիվը գնալով նվազում է:

  • Makaryan News pinned «Շատ ինտրիգային ու դինամիկ զրույց է ստացվել Շատ ինտրիգներով…

    Makaryan News pinned «⚡️Շատ ինտրիգային ու դինամիկ զրույց է ստացվել Շատ ինտրիգներով լի զրույց է ստացվել Սամվել Կարապետյանի ու իր թիմի, Քոչարյանենց, Վատիկանյան կլանի, Նիկոլից տուն վերցնելու և նույնիսկ այն մասին, թե ինչպես է մինչև 2018 թիվը ընտրություններում տոտալ ընտրակեղծիքների…»

  • Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյա…

    Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուների անունները`

    1 Արման Հակոբի Թաթոյան
    2 Դավիթ Սանասարի Անանյան
    3 Աստղիկ Համլետի Մատինյան
    4 Շահեն Շանթի Հարությունյան
    5 Ավետիս Արմենի Ավետիսյան
    6 Հասմիկ Աֆթանդիլի Ղազարյան
    7 Արմեն Էդվարդի Գալստյան
    8 Լիպարիտ Մամիկոնի Դրմեյան
    9 Անուշ Ռոստոմի Սեդրակյան
    10 Գոռ Հովհաննեսի Թադևոսյան
    11 Լևոն Հայրապետի Չուկակլյան
    12 Ռոզա Համլետի Հարությունյան
    13 Վահագն Ֆարհադի Դավիթավյան
    14 Արմեն Էդիկի Եղիազարյան
    15 Մարինե Նորիկի Հարությունյան
    16 Նարեկ Վարդկեսի Պարոնյան
    17 Տիգրան Հովիկի Հայրապետյան
    18 Սաթինե Վասիլի Գզողյան
    19 Նարեկ Էմիլի Բալաբեկյան
    20 Վարդան Ստեփանի Փաշայան
    21 Անահիտ Սերգեյի Փիլոսյան
    22 Հրաչյա Սամվելի Մանուկյան
    23 Պարույր Ավետիսի Ալեքյան
    24 Ջուլիետա Սամվելի Բաղդասարյան
    25 Կարեն Սամվելի Լազարյան
    26 Նորայր Սմբատի Աբրահամյան
    27 Սաթենիկ Կարենի Աթայան
    28 Աշոտ Սուրենի Թովմասյան
    29 Շուշան Նորիկի Սարգսյան
    30 Սարհատ Վազրիկի Պետրոսյան

  • Փաստորեն «Ուժեղ Հայաստանը» հիմա էլ որոշել է Թաթոյանի հետ լեզու չգտած Չալաբյան Ավ…

    Փաստորեն «Ուժեղ Հայաստանը» հիմա էլ որոշել է Թաթոյանի հետ լեզու չգտած Չալաբյան Ավետիքին մտցնել իրենց ցուցակ:
    Տղերք, եթե սա ճիշտ է, ապա շատ վատ է: Նարեկ ջան, դուք Սամվել Կարապետյանի անվան շուրջ կուսակցություն եք բացել, որ ընտրությունների՞ մասնակցեք` պարտադիր հաղթելու նպատակով, թե՞ Հայ օգնության ֆոնդ եք բացել` ձեր ձևով, որ ինչքան քաղաքական թափառաշրջիկ, ստորագրահավաքներով քամի տատանող, անտուն ու դուրսը մնացած կա` բերեք տեղ տաք ձեր ցուցակներում, որ մի քիչ էլ ձեր հաշվին քարշ տան իրենց քաղաքական դժգույն գոյությունը:
    Ինձ կասե՞ք` քանի՞ գրոշի արժեք ունի Չալաբյան Ավետիքին ձեր ցուցակ մտցնելը: Օրինակ` ինքը ձեր թիմին քանի՞ ավել ձայն է բերել, երե՞ք, չո՞րս, հի՞նգ, թե՞ վեցուկես: Իսկ քանի՞ ձայն է փախցնելու իր ներկայությամբ ձեր ցուցակում, հաշվե՞լ եք:
    Այսինքն` հիմա ձեր պոտենցիալ ընտրողներն ու՞մ են ձայն տալու, Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ նրա շվաքի տակ հայտնված թափառաշրջիկ ու կասկածելի դեմքերի: Իսկ վստա՞հ եք, որ իրենք ուզում են Չալաբյանների ձայն տալ, այն էլ` ձեր ցուցակով: Հետաքրքիր է` ու՞մ հետ եք խորհրդակցում էսպիսի որոշումներ ընդունելիս:
    Առհասարակ, դուք խորհրդատուներ ունե՞ք, թե՞ ամբողջ թիմով եք միաբերան էսպիսի որոշումներ ընդունում: Ես վստահ չեմ, որ թիմում բոլորը համերաշխ են Չալաբյան Ավետիքների կամ թեկուզ «Ապրելու երկրի» հետ միավորման հարցում: Էլ չեմ ասում նախորդ անհասկանալի համալրումները:
    Փաշինյանը Գյումրու համար որևէ մեծ սոցիալական ծրագիր այսքան ժամանակ չի արել, ինչու՞ պիտի գյումրեցին դուրս գա փողոց. Նարեկ Կարապետյան

  • Փաշինյանը Գյումրու համար որևէ մեծ սոցիալական ծրագիր այսքան ժամանակ չի արել, ինչո…

    Փաշինյանը Գյումրու համար որևէ մեծ սոցիալական ծրագիր այսքան ժամանակ չի արել, ինչու՞ պիտի գյումրեցին դուրս գա փողոց. Նարեկ Կարապետյան

  • Շատ ինտրիգային ու դինամիկ զրույց է ստացվել Անի Հովհաննիսյանի հետ https://youtu.b…

    Շատ ինտրիգային ու դինամիկ զրույց է ստացվել Անի Հովհաննիսյանի հետ 😍
    https://youtu.be/uyJ4eixucAc?si=Q1rgznN-DaZ2ma3O

    Ո՞ր քաղաքական գործիչն է պահել իր խոստումը I AnalitikTalk 31

    Բաժանորդագրվել՝ @analitik
    ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ
    Բանկային հաշվեհամար (CONVERSE BANK) Ani Hovhannisyan
    AMD: 19300626810900 | USD: 1930082873708701
    EUR: 19300753386504
    Ձեր աջակցությունն ապահովում է մեր անկախությունը և զարգացումը։
    💳 Patreon: / membership …

  • Դատարանը մերժել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը վերացնելու միջնո…

    📍Դատարանը մերժել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը՝ նա կմնա կալանքի տակ։

  • Ամիրյան փողոցն ուզում են անվանափոխել Պապ թագավորի անունովԵրևանի քաղաքապետարանը ն…

    Ամիրյան փողոցն ուզում են անվանափոխել Պապ թագավորի անունով
    Երևանի քաղաքապետարանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով:
    Փողոցն այս պահին կրում է Արսեն Մինասի Ամիրյանի անունը։ Նա հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը: