Category: Makaryan News

  • Հարգելի, ասենք թե, սիրելի գործընկերներՔանի որ այս օրերին տարբեր ուսապարկային կամ…

    Հարգելի, ասենք թե, սիրելի գործընկերներ
    Քանի որ այս օրերին տարբեր ուսապարկային կամ ոչ ուսապարկային պերսոնաժներ աջ ու ձախ թիրախավորում են լրագրողներին, թե` հլը ասեք` ով ա ձեզ ֆինանսավորում, ով ա ձեզ փող տալիս և այլն, դուք բնավ մի կաշկանդվեք այդ հարցին հստակ պատասխանել, պարզապես ասեք` կարևոր չէ, թե ով է ֆինանսավորում, կարևորը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին ու նրա «դեղնականաչավուն հոդվածներով» թերթին ֆինանսավորած Միքայել Մինասյանը չի ֆինանսավորում (իրենք երկուսն էլ այդ փաստը չեն հերքել):
    Արխային ասեք, մի վախեցեք այդ անունը տալուց, պարոն Մինասյանն այլևս էն բոբոյի կերպարը չունի, որը ձևավորել էին նրա շուրջ ժամանակին հենց նրա կողմից ֆինանսավորվող կամ կառավարվող ԶԼՄ-ները, հետևաբար այսօր ձեզ դրա համար հաստատ չեն պատժի կամ չեն սպառնա, թե կզրկեն որոշ բաներից: Ավելին, ինքը երբեք էլ, մեծ հաշվով, բոբո կամ հրեշ չի եղել, ինչպես ներկայացնում էր նրան իր շրջապատը` փչելով հայտնի փուչիկը: Մաքսիմում` մի թեթև գորշ կարդինալ: Ճիշտ եմ ասում, չէ՞, պարոն Մինասյան, սաղ Ձեր կողքի էն մուտիտ օֆիսի պռարաբներն ու շինարարներն էին մեղավոր:
    Էնպես որ, դուխով արտահայտվեք, հարգելի լրագրողներ, ինքը, իրականում, շատ բարի անձնավորություն է, ու, անկախ ամեն ինչից, ուրիշ մարդ չի` էլի մեր փեսեն ա, ճիշտ է` փեսեքից էն լավագույնը չի, բայց դե` փեսեն փեսա է )))
    #Կներեք_անկեղծությանս_համար
    #Էստեղ_էնտեղ_չզանգեք
    #Ինձ_նույնպես
    Բարի գիշեր 😜😜😜

  • Էս Սարյանի գառշոկները դու՞ք եք սարքումMetrMark-ը հրաշքներ է գործում` բետոնով: Մա…

    Էս Սարյանի գառշոկները դու՞ք եք սարքում
    MetrMark-ը հրաշքներ է գործում` բետոնով: Մայրաքաղաքի և Հայաստանի տարբեր քաղաքների բազմաթիվ պուրակներ բարեկարկվել ու երկաթ-բետոնյա նորաոճ և էսթետիկ ձևավորում են ստացել հենց MetrMark-ի ու նրա հիմնադիր Դավիթ Ներսիսյանի շնորհիվ: Նրանք սառը բետոնին կարողանում են շունչ և հոգի ներարկել` ստանալով ամեն ինչ, ինչ մարդու մտքով կարող է անցնել:
    https://youtube.com/shorts/ssOtFucU-dc?si=kIleca7fQkq9OKdD

  • Իսկ հիմա վայելենք Hay8tyan առաջին բեմելը` թույն կատարմամբ …

    Իսկ հիմա վայելենք Hay8tyan առաջին բեմելը` թույն կատարմամբ 😊

  • Հայությու՞ն. Hay8tyun! Hayat project-ի նոր, ուրախ և պոզիտիվ բենդը` հատուկ ՀԱՅՈւԹ…

    Հայությու՞ն. Hay8tyun! 🥳
    Hayat project-ի նոր, ուրախ և պոզիտիվ բենդը` հատուկ ՀԱՅՈւԹՅԱՆ համար:
    Այսօր Park bridge-ում տրվեց Hay8tyun բենդի մեկնարկը` նոր, երիտասարդ ու թարմ դեմքերով:
    Միջոցառմանը ներկա էին հայությանը հայտնի բազմաթիվ սելեբրիթիներ` երգիչ-երգչուհիներ, դերասաններ, հաղորդավարներ, հաղորդավարներ, բանտից փախած մի քաղբանտարկյալ ու մի թարախ լրագրող 😄
    Հ.Գ. Մգեռ Արմենիան ներկա չէր, ասացին` պատարագից դեռ չի վերադարձել))
    Խմե՞նք: Խմեցինք 😜

  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվել է, փոխարինվ…

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվել է, փոխարինվել է տնային կալանքով և գրավով:
    Փաստաբան

  • Այո, ես և իմ քեռակինը կանչվել ենք հարցաքննության. Արշակ Սրբազան Եթե ես հիացած …

    Այո, ես և իմ քեռակինը կանչվել ենք հարցաքննության. Արշակ Սրբազան Եթե ես հիացած լինեի Նիկոլ Փաշինյանով, իմ դեմ այսքան քննադատություն չէր լինի

  • Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը կհեռանա, կաթողիկոսը չի կարող հեռանալ….

    Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը կհեռանա, կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ Սրբազան

  • Զզվելի տեսարան… հիմա սրանցից ո՞վ է ավելի թուրք, էն մեքենայի միջի իսկակական թու…

    Զզվելի տեսարան… հիմա սրանցից ո՞վ է ավելի թուրք, էն մեքենայի միջի իսկակական թուրքե՞րը, թե՞ նրանց ջերմ դիմավորած ու հետները մեկումեջ հայերեն խոսող բիձեքը:

  • Ես արդեն հատեցի 4000-ի շեմըՇնորհակալ եմ ինձ հետևող բոլոր-բոլորին` ինձ սիրողների …

    🥳Ես արդեն հատեցի 4000-ի շեմը
    Շնորհակալ եմ ինձ հետևող բոլոր-բոլորին` ինձ սիրողների ու ինձնից զզվողներին, իրենց մասին իմ գրառումներին սրտատրոփ սպասողներին, իմ աշխատանքը գբահատողներին, ուժային կառույցների թաքնված աշխատակիցներին, բոլոր գերատեսչությունների` ինձ հայտնի ու անհայտ աշխատողներին, ընդդիմադիր դաշտի կոնկուրենտ օֆիսների ներկայացուցիչներին ու մնացած բոլոր իմ հետևորդներին…
    Ես աշխատում եմ ձեզ համար, ընդ որում` լրիվ անվճար, դուք էլ հետևում եք ինձ համար, բայց կարդում եք էլի ձեզ համար 😜
    Ի դեպ, նորից հիշեցնեմ, որ գովազդի և համագործակցության համար կարող եք դիմել անձնական նամակով: Իհարկե, կան հստակ չափանիշներ` ում և որ առաջարկն ընդունել, որը` ոչ: Մնացածը` PM:
    Այ հիմա բարի գիշեր,
    Սիրով` MakaryanNews 😍

  • Բագրատ արք. Գալստանյանի և Միքայել արք. Աջապահյանի համատեղ հայտարարությունըՆոյեմբ…

    Բագրատ արք. Գալստանյանի և Միքայել արք. Աջապահյանի համատեղ հայտարարությունը
    Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.
    ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,
    բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,
    գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,
    դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Միևնույն ժամանակ պնդելով` ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:
    Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս:
    «Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. Ը 37-39):