Category: Makaryan News

  • Մինչ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշին է մեղա…

    Մինչ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշին է մեղադրում ադրբեջանցիների վերադարձի թեման Ադրբեջանում տաք պահելու համար, այդ նույն ադրբեջանցիները Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող մեծ ֆորում են կազմակերպում, որտեղ խոսում են Հայաստանի Հանրապետություն ադրբոջանցիների «վերադարձի» մասին: Սա քաղաքական անմեղսունակության ցցուն դրսևորում է, երբ թշնամու քայլերը արդարացնում կամ բացատրում ես քո երկրում ընդդիմության կատարած գործողություններով ու բարձրացրած հարցերով: Ու ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, թե 300.000 ադրբեջանցիների թեման փակ է, իր բարեկամ ադրբեջանցիները հստակ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, և ինչպես Արցախը Նիկոլի թեթև ձեռքով իրենցով արեցին, այնպես էլ մոտ ապագայում ադրբեջանցիներին կբերեն կլցնեն Հայաստան ու կդարձնեն մեզ հետ հավասար ձայն ունեցող և Նիկոլ ընտրող:

  • Պատարագ` Ստամբուլի հայկական եկեղեցում…

    Պատարագ` Ստամբուլի հայկական եկեղեցում

  • Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակման են ենթարկել Ղրիմը և Կրասնոդարի…

    Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակման են ենթարկել Ղրիմը և Կրասնոդարի երկրամասը։
    Կան զոհեր ու վիրավորներ։

  • Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքոՕրն անցավ, բա…

    Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո
    Օրն անցավ, բայց այդպես էլ ոչ ՀՀ կառավարությունից, ոչ երկրի նախագահից, ոչ էլ ԱԳՆ-ից որևէ հայտարարություն չտեսանք Փախստականների համաշխարհային օրվա առիթով։
    2020 թվականի պատերազմից սկսած և մինչև 2023 թվականին տեղի ունեցած Արցախի էթնիկ զտումն ու վերջնական հայաթափումը, Հայաստանը ընդունել է շուրջ 150 հազար փախստական Արցախից։
    Բայց այսօր մեր իշխանությունները որևէ հայտարարություն չարեցին, սոլիդարության խոսքեր չասացին, միջազգային հանրության ուշադրությունը չհրավիրեցին այդ խնդրի վրա և միջազգային աջակցություն չխնդրեցին։ Ոչ մի ծպտուն։ Կարծես թե ոչինչ էլ չի եղել…
    Արդեն ընտրվել եք, հիմա ինչի՞ց եք վախենում։ Ինչո՞ւ եք ջայլամի նման գլուխներդ հողի մեջ թաղել։
    Էդմոն Մարուքյան

  • Սա Ստամբուլն է` իր Բոսֆորի նեղուցովԵրկու օր է` Ստամբուլում եմ, այսինքն` պատմական…

    Սա Ստամբուլն է` իր Բոսֆորի նեղուցով
    Երկու օր է` Ստամբուլում եմ, այսինքն` պատմական Կոստանդնուպոլսում: Շատերը զարմանքով ու տարակուսանքով, որոշներն էլ քննադատաբար են նայում, թե ինչ եմ անում ես այս երկրում: Առանձնապես ոչինչ չեմ անում, ինձ հետաքրքիր էր տեսնել Ստամբուլը, և կարճատև արձակուրդ տվեցի ինքս ինձ ու եկա տեսնեմ այս մի քաղաքը ևս: Նաև հետաքրքիր էր ներսից տեսնել, թե ինչպիսին են հայերի ու թուրքերի հարաբերությունները քաղաքականությունից դուրս` իրական կյանքում, գետնի վրա: Թուրքական կարմիր դրոշներն այստեղ ամենուր են, ինչը հայի համար (համենայնդեպս ինձ համար) էմոցիոնալ առումով այնպես չէ, թե հաճելի է, երբ ամեն քայլափոխի կիսալուսնով կարմիր դրոշ ես տեսնում ու զուգահեռ նամազի ձայն լսում: Բայց Ստամբուլը միաժամանակ Թուրքիայի միակ և ամենահայկական քաղաքն է` այսօրվա դրությամբ, իր հայկական խորը շերտով և ակտիվությամբ: Աստեղ մոտ 40 հազար հայ է ապրում, 32 հայկական եկեղեցի ու 16 հայկական դպրոց կա: Ի վերջո, այն մեզ համար պատմական քաղաք է, որտեղ մշտապես հայեր են ապրել, նաև հույներ, հրեաներ, նախկինում` բյուզանդացիներ, Հայաստանից բազմաթիվ գործարարներ այստեղ բուզնեսներ ունեն դրած, շաբաթվա կտրվածքով Հայաստանից հարյուրավոր քաղաքացիներ են գալիս Ստամբուլ` առևտրային և տուրիստական նպատակով և ոչ: Այսպես եղել է 90-ականներից սկսած` Անկախությունից ի վեր: Բայց, չգիտես ինչու, հիմա են մարդիկ շատ սուր, երբեմն` հիվանդագին նայում այսպիսի այցերին: Թեպետ` կարելի է հասկանալ, թե ինչու…
    Իսկ հայ-թուրքական հարաբերությունների ու դրանց տարբեր կողմերի մասին կարելի է երկար խոսել, բայց ոչ հիմա:
    Թերևս այսքանը)

  • Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք:Ադրբեջանական ԶԼՄ-ներ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք:
    Ադրբեջանական ԶԼՄ-ներ

  • ‍Իտալիայի վարչապետը աղաչել է, որ ինձ հետ նկարվի. ԹրամփՀլը տես ոնց ա Ջորջա…

    🤦‍♂Իտալիայի վարչապետը աղաչել է, որ ինձ հետ նկարվի. Թրամփ
    Հլը տես ոնց ա Ջորջայիս բոչկում: Էդ դու պիտի խնդրես, որ հետը նկարվես, ոչ թե նա))

  • Մի կարճ դրվագ` երեկ ծեծի ենթարկվամ քոչարյանական-հականիկոլական բլոգերի անցյալիցԱս…

    Մի կարճ դրվագ` երեկ ծեծի ենթարկվամ քոչարյանական-հականիկոլական բլոգերի անցյալից
    Ասում եմ` կարո՞ղ ա նիկոլականներն են ծեծել Արամ Ավետիսյան անունով այս տղային ժամանակին Նիկոլ Փաշինյանին սուր քննադատելու և Քոչարյանի կողքը կանգնելու համար:
    Համացանցում այս նկարն է տարածվում, թե Երևանում հարձակվել են Արամ Ավետիսյան անունով օգտատիրոջ վրա: Որքանով է իրական, սարքա՞ծ նկար է, թե իրականում ինքն է` արյունլվա եղած, և ովքեր են հեղինակները, դեռևս որևէ բան հայտնի չէ:

  • Դոնալդ Թրամփը ներկայացրել է նոր Air Force One ինքնաթիռը, որի արժեքը կազմում է 40…

    Դոնալդ Թրամփը ներկայացրել է նոր Air Force One ինքնաթիռը, որի արժեքը կազմում է 400 միլիոն դոլար։ ԱՄՆ նախագահն օդանավը նախորդ տարի ընդունել էր որպես Կատարի կառավարության կողմից։ Այժմ այն անցնում է փորձարկումների փուլ:

  • Համացանցում այս նկար է տարածվում, թե Երևանում հարձակվել են Արամ Ավետիսյան անունո…

    Համացանցում այս նկար է տարածվում, թե Երևանում հարձակվել են Արամ Ավետիսյան անունով օգտատիրոջ վրա: Որքանով է իրական, սարքա՞ծ նկար է, թե իրականում ինքն է` արյունլվա եղած, և ովքեր են հեղինակները, դեռևս որևէ բան հայտնի չէ: