Category: Makaryan News

  • Թուրքիայի Սիվերեկի դպրոցի վրա հարձակում է տեղի ունեցել…

    🔞 Թուրքիայի Սիվերեկի դպրոցի վրա հարձակում է տեղի ունեցել

  • Ալեն Սիմոնյանը լրագրողներին անվանեց ինոագենտ, վիճեց նրանց հետ և հեռացավ…

    Ալեն Սիմոնյանը լրագրողներին անվանեց ինոագենտ, վիճեց նրանց հետ և հեռացավ

  • Սարիկ Մինասյանը «բժշկի թղթով» չի մասնակցում Գյումրու ավագանու նիստերին, բայց ակտ…

    Սարիկ Մինասյանը «բժշկի թղթով» չի մասնակցում Գյումրու ավագանու նիստերին, բայց ակտիվ մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին
    Գյումրու քաղաքապետի ԺՊ Ավետիս Առաքելյանը MakaryanNews-ի հետ զրույցում ասաց, որ Մինասյանի համար ՔՊ խմբակցությունը դեռ տարվա սկզբին պոլիկլինիկայից տեղեկանք էր ներկայացիել, որ Մինասյանն առողջական խնդիրներ ունի և չի կարող մասնակցել նիստերին:
    Ուշագրավ է, որ չնայած «բժշկի թղթով» ներկայացված առողջական խնդիրներին` Սարիկ Մինասյանն ակտիվորեն մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին և Նիկոլ Փաշինյանի հետ ավտոբուսով շրջում է մարզերում, բայց ավագանու անդամի իր պարտականությունները կատարելու համար նա դեռ վատառողջ է:

  • Այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ծննդյան օրն է. Ալեն Սիմոնյանը ծաղկեփունջ նվիրե…

    Այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ծննդյան օրն է. Ալեն Սիմոնյանը ծաղկեփունջ նվիրեց նրան այդ կապակցությամբ

  • Թրամփը Truth Social-ում հրապարակել է արհեստական ​​բանականությամբ գեներացված լուս…

    Թրամփը Truth Social-ում հրապարակել է արհեստական ​​բանականությամբ գեներացված լուսանկար, որտեղ իրեն պատկերել է որպես սուրբ։ ԱՄՆ նախագահը չի մեկնաբանել գրառումը։
    Որոշ ժամանակ անց նա հեռացրել է նկարը:

  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ապրիլի 17-19-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտակ…

    🇦🇲🇹🇷Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ապրիլի 17-19-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին

  • Ջերմուկի մահացու հանքային ջրի գործը վերաբացվել էԵրկու տարի առաջ Վլադիկավկազից մի…

    Ջերմուկի մահացու հանքային ջրի գործը վերաբացվել է
    Երկու տարի առաջ Վլադիկավկազից մի թոշակառու խմել էր այն և մահացել հիվանդանոցում։ Այժմ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։
    Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
    2024 թվականին 65-ամյա տղամարդը քաղաքի կրպակից գնել է շիշ, փորձել և անմիջապես իրեն շատ վատ է զգացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մահացել է կերակրափողի այրվածքից։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ հանքային ջուրը պարունակում է քացախաթթու, որն օգտագործվում է քիմիական արտադրության մեջ և վտանգավոր է մարդկանց համար։
    Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպառողների անվտանգության պահանջները չհամապատասխանող ծառայությունների համար, որոնց հետևանքով անփութության պատճառով մահացել է անձը, սակայն մեղավորներին չի կարողացել գտնել։ Մի քանի օր առաջ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, և գործը վերաբացվել է։

  • Էրեբունիում ավտոբուսի վարորդի վրա խմբային հարձակում է տեղի ունեցելԱպրիլի 8-ին 7…

    📍 Էրեբունիում ավտոբուսի վարորդի վրա խմբային հարձակում է տեղի ունեցել
    Ապրիլի 8-ին 74 համարի ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է բռնության։ Երկու ուղևորների միջև սկսված վեճին վարորդի միջամտությունից հետո իրավիճակը սրվել է։
    Ավելի ուշ, կանգառում երեք տղամարդ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ներս և վիճաբանել վարորդի հետ։ Նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին և նետել վարորդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։
    Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։
    Համայնքային ոստիկանության տվյալներով՝ երեք անձի ինքնությունը պարզվել է, նրանք ներկայացել են բաժին և ձերբակալվել են։
    Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

  • Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր …

    🚗Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ

  • Հայրենակիցնե՛ր, Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրակ…

    Հայրենակիցնե՛ր,
    Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են:
    «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ստեղծման առաջին իսկ օրվանից շեշտել ենք՝ իշխանափոխությունը Հայաստանը հայկական՝ թրքացումից զերծ պահելու միակ երաշխիքն է։
    Ինչպես արդեն հայտարարել ենք՝ ելնելով «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ծրագրային առաջնահերթություններից, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը՝ մեր համակիրներին և հանրությանը կոչ ենք անում պարտադիր մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին։
    Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հորդորում ենք ընտրություններին չմասնակցել որպես առանձին միավոր, այլ իրենց ընտրաձայները միավորվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի,
    «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ՝ բացառելու հայադավ իշխանության վերարտադրությունն ու ձայների փոշիացումը։
    Ուժը միասնության մեջ է։
    «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն