Category: Makaryan News

  • «Սա պրիմիտիվ վախի դրսեւորում է, որ Սամվել Կարապետյան անունը չի կարող օգտագործվել…

    «Սա պրիմիտիվ վախի դրսեւորում է, որ Սամվել Կարապետյան անունը չի կարող օգտագործվել դաշինքի անվան մեջ». Արամ Վարդևանյան

  • ԱԺ–ն հենց հիմա արտահերթ կարգով և 24–ժամյա ռեժիմով քննարկում է ՔՊ–ի առաջարկած օրե…

    ԱԺ–ն հենց հիմա արտահերթ կարգով և 24–ժամյա ռեժիմով քննարկում է ՔՊ–ի առաջարկած օրենքի նախագիծը, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը

    📍Սահամադրագետ Գոհար Մելոյանը ներկայացրել է այս նախագծի բացերը` նշելով, որ ՀՀ–ում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և իրավունք չկա միջամտելու ընտրական գործընթացներին։
    📍Վենետիկի հանձնաժողովն ունի ընտրական գործընթացների հետ կապված լավագույն վարքագծի կանոնագիրք, որով արգելվում է ընտրական գործընթացից 1 տարի առաջ ժամկետում որևէ միջամտություն և փոփոխություն ընտրական օրենսգրքերում, որպեսզի կայուն և կանխատեսելի լինի ընտրական օրենսդրությունը։
    📍Հիմա դուք ի՞նչ եք անում, փորձում եք թո՞ւյլ չտալ, որպեսզի Սամվել Կարապետյանի անունը կիրառվի ընտրական պրոցեսում։ Մարտի 31–ին կնքվել է դաշինքը և հայտարարվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրական գործընթացներին մասնակցելու է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Ապրիլի 13–ից ԿԸՀ–ում մեկնարկում է քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունելությունը։
    📍ՔՊ-ն փորձում է էս միջակայքում, երբ մի քանի օր է ընդամենը մնացել փաստաթղթերի ընդունման մեկնարկին, բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները։ Սա միայն կռիվ չէ մեր քաղաքական ուժի հետ, սա կռիվ է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր մարդու հետ։ Սա կռիվ է մեր պետության իրավական ու ժողովրդավար լինելու հետ, գրել է Մելոյանը։

  • Սամվել Կարապետյանը ուղերձ է տարածելՀիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հե…

    Սամվել Կարապետյանը ուղերձ է տարածել

    Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին:
    Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ է՝ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։
    Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։
    Բայց, այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը` ինքը սուտ պատերազմներով վախեցնելով` կարողանա մնալ իշխանության` հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե՝ չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։
    Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։
    Մեզ նոր պատերազմներ պետք չեն։
    Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։ Վստահե ՛ ք մեզ և կունենանք իրական փոփոխություն՝ ուժեղ տնտեսություն, միասնություն և երկարատև խաղաղություն։
    Ժամանակն է ուժեղ Հայաստանի։

  • Տեսականորեն հնարավոր է, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ. Դավիթ Հարությունյա…

    Տեսականորեն հնարավոր է, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ. Դավիթ Հարությունյան

  • Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ ի…

    Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը։
    Ա. Քոչարյանն իր տղայի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցին ի պատասխան արձագանքել է․ «Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»։
    Իրենց տղաները մեծ գիտելիքներ ունեն, ըստ այդ տրամաբանության՝ «բարձրակարգ» են, և դրա համար էլ բանակում չեն ծառայում։
    Պարզ է, չէ՞, սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։
    Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։
    Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։
    ՀԳ․ Անդրանիկ Քոչարյանների քաղաքական ներկայությունն է, որ մեր երկիրն ու բանակը պարտությունների և ծանր կորուստների այս կետին է հասցրել։
    Տիգրան Աբրահամյան

  • ՀԷՑ-ն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությ…

    ՀԷՑ-ն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը։
    Ռոմանոս Պետրոսյան

  • Արարատ Միրզոյա՞ն, մի քանի տարի առաջ ապառիկով հեռուստացույց չէիր կարում առնես, հլ…

    Արարատ Միրզոյա՞ն, մի քանի տարի առաջ ապառիկով հեռուստացույց չէիր կարում առնես, հլը տես` հինա ինչեր ունես. Ալիկ Ալեքսանյան

  • Ընտրություններին իմ մասնակցության մասինhttps://makaryannews.am/7399.html?fbclid=…

    Ընտրություններին իմ մասնակցության մասին․ Արփինե Հովհաննիսյան

    Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և ընկերներ, Վերջին օրերին ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ՝ հարկ եմ համարում հրապարակայնորեն հայտնել իմ դիրքորոշումը՝ կապված առաջիկա ընտրություններին ի…

  • Արտակարգ դեպք` Երևանում. Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։…

    ⚡️Արտակարգ դեպք` Երևանում. Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan. com-ը:
    Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։
    ՆԳՆ-ից MakaryanNews-ին հայտնեցին, որ նախնական տվյալներով՝ նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։