Category: Makaryan News

  • Մարգարիտ Եսայանին հիվանդանոց են տեղափոխել. «Հրապարակ»https://makaryannews.am/631…

    Մարգարիտ Եսայանին հիվանդանոց են տեղափոխել. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր հոսպիտալացվել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը: Նրան` ինսուլտի կասկածանքով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Վիճակը բարելավվել է,…

  • Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող տալ, քաղաքացին պետք է գնա ՔՊ-ին դեմ քվեարկի. Վա…

    Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող տալ, քաղաքացին պետք է գնա ՔՊ-ին դեմ քվեարկի. Վարդան Ղուկասյանը` դատարանում
    Ինչպե՞ս արձագանքեց Վարդան Ղուկասյանը Փաշինյանի սպառնալիքներին

  • Ինչպե՞ս արձագանքեց Վարդան Ղուկասյանը Փաշինյանի սպառնալիքներին…

    Ինչպե՞ս արձագանքեց Վարդան Ղուկասյանը Փաշինյանի սպառնալիքներին

  • Նոր կադրեր ՝ հրթիռակոծված Թել Ավիվից…

    Նոր կադրեր ՝ հրթիռակոծված Թել Ավիվից
  • Ինչու՞ է Հայկ Մարությանի նախկին թիմակցի նկարը մինչև հիմա Երևան-Սևան մայրուղու վր…

    Ինչու՞ է Հայկ Մարությանի նախկին թիմակցի նկարը մինչև հիմա Երևան-Սևան մայրուղու վրա
    Սա Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի գովազդային պաստառն է, որ փակցվել է Երևան-Սևան մայրուղու վրա դեռ 2023 թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ու արդեն երեք տարի է` չի հանվում:
    Գրիգորյանը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած ցուցակով է դարձել ավագանու անդամ, բայց հետո Մարությանին զրկել են մանդատից, ինքն էլ, այլ թիմակիցների հետ, հետագայում խզել է հարաբերությունները իրեն ավագանու անդամ դարձրած Մարությանի հետ:
    Ու հետաքրքիր է, որ ոչ մեկի մտքով չի անցնում այս տղայի պատկերը, որ իրենից երեք տարի առաջվա, այսինքն` ժամկետանց գովազդային պաստառ է ներկայացնում ընդամենը, հեռացնել Երևան-Սևան մայրուղում տեղադրված այս գովազդային վահանակից: Հազիվ է անցորդներին հետաքրքրի այս կիսաանհայտ ավագանու անդամի ժամկետանց գովազդը կամ հաճելի լինի նրա պատկերն ամեն օր տեսնելը:
    Սա պետության և սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ գուցե փոքր, բայց ուշագրավ և կարևոր վերաբերմունք է, երբ թույլ են տալիս, որ հանրային վայրերում տարիներով ժամկետանց և հանրությանը ոչինչ չտվող գովազդային պաստառներ մնան:
    https://youtu.be/8Lzlf3x_ODY?si=I3ZbiR6WF_Weto5k

  • Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկGlobal Finance ամսագրի «Աշխարհի լ…

    Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ
    Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

  • Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստըՀարգելի լրագրողներ,վաղը, …

    Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը

    Հարգելի լրագրողներ,
    վաղը, մարտի 25-ին, ժամը 16։00-ին նշանակված է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով առաջին դատական նիստը, որը պետք է կայանա Արմավիր քաղաքի Հանրապետության 41 հասցեի դատական նիստերի թիվ 2 դահլիճում։
    Հիշեցնեմ, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։
    Այս քրեա–քաղաքական գործն իր ամբողջ ծավալով հավակնում է դառնալ իրավաբանության մեջ աննախադեպ ծաղրերգություն։
    Սա մի գործ է, որի համաձայն իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։
    Սա մի գործ է, որի «ապացույցները» սկսվում են՝ չեմ կարող պնդել, բայց կարծում եմ ինքն է․․․ նախադասությամբ։
    Հ.Գ. Շատ «պատահականորեն» հենց այս գործով սպասվող դատական նիստի նախորդ օրը (այսօր և հենց հիմա) տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը։
    Արսեն Բաբայան

  • Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի. դատախազություն…

    Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի. դատախազություն
    https://makaryannews.am/6261.html?fbclid=IwZnRzaAQvM_xleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe3M4NTgMKwAfCe9wFqhZz2ctXnUb1FM5JipAvgX_vPVEyhnKfppXcxP-yrkY_aem_h9jJDNvuHQTvfL4H0X2rCA

    Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի. դատախազություն

    «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի։ Լրատվամիջոցներին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Դատախազը 2026 թվականի մարտի…

  • Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փա…

    Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջախջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները.
    Այս մասին գրել է փաստաբան Վարդան Ալոյանը.
    «ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի 26․03․2026-ին։
    Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխությունները ընդունվեցին։
    Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵՆ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։
    Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։
    ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։
    Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։
    Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ։
    Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջախջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։
    Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին»։

  • Քաղաքական դաշտում կա 2 օրակարգ՝ խաղաղություն և պատերազմ:ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան…

    Քաղաքական դաշտում կա 2 օրակարգ՝ խաղաղություն և պատերազմ:
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան