Category: Makaryan News

  • «Եթե մենք 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ա…

    «Եթե մենք 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում». Ռոբերտ Քոչարյան

  • Ի պատասխան MakaryanNews-ի այս հրապարակման` կողմերից մեզ վստահեցրին, որ այս պահին…

    Ի պատասխան MakaryanNews-ի այս հրապարակման` կողմերից մեզ վստահեցրին, որ այս պահին էլ բանակցություններ են ընթանում երկու Գագիկ Ծառուկյանի և Միհրան Պողոսյանի միջև, և մինչև ապրիլի 13-ը ժամանակ կա ցուցակները հստակեցնելու, դրա համար էլ մինչև հիմա որևէ հայտարարություն չի արվում իրենց կողմից:
    Իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած անձնավորված պարզաբանումը չենք տարածում, քանի որ պատշաճ չենք համարում նման բովանդակությամբ և գնահատականներով պարզաբանումը մամուլի խոսնակի կողմից: Բայց դա էլ իր իրավունքն է 😊
    Մեզ ասացին` կողմերից շուտով պարզաբանում կտարածեն https://makaryannews.am/6183.html

  • Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջ…

    Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով ` Քրեական օրենսգրքի 247֊րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին:Կատարվում է նախաքննություն:
    Դատախազություն

  • Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալMakaryanNews-ի տեղ…

    Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալ
    MakaryanNews-ի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանը, որ պայնանավորվել էին միասին մեկ ցուցակով մասնակցել ընտրություններին, տևական ժամանակ է` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Դրա համար էլ փետրվարի 21-ին տեղի ունեցած ՀՀՄ համագումարից մեկ ամիս անց դեռ որևէ հայտարարություն չկա ոչ Միհրան Պողոսյանի ու նրա թիմի կողմից, ոչ Ծառուկյանի կողմից:
    Թե որն է պատճառը, մեզ հստակ չասացին, բայց ասացին` հիմնականում ցուցակի կազմելու, ցուցակում տեղերի և աշխատանքի բաժանման հարցում է, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի կամ, այսպես ասած, «իտոգի» գալ:
    Նշենք, որ այս պահի դրությամբ դեռ միայն Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունն է պաշտոնապես հայտարարել Գագիկ Ծառուկյանի հետ նույն ցուցակով մասնակցելու մասին:
    Մեր տեղեկություններով` ավելի վաղ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էր բանակցել Ծառուկյանի հետ միասնաբար հանդես գալու շուրջ, բայց դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել, ինչից հետո էլ Վանեցյանը հայտարարեց պայքարից դուրս գալու և ընտրություններին չմասնակցելու մասին:
    Այսպես շարունակելու դեպքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հռչակած «Նոյյան տապանում», հավանաբար, միայն Անդրանիկ Թևանյանը կմնա իր թիմով և մի քանի անհատ գործիչներ` նախկին նախարար Արա Այվազյանը, այլ մեծ ու փոքր նախկին պաշտոնյաներ, դեսպաններ:

  • Որոշակի տարեթվի համագործակցել եմ ՀՀ ԱԱԾ-ի հետ. ԱԳ նախարարը՝ իր գործակալ լինելու …

    Որոշակի տարեթվի համագործակցել եմ ՀՀ ԱԱԾ-ի հետ. ԱԳ նախարարը՝ իր գործակալ լինելու մասին
    Գիտենք, որ համագորմակցել ես, չենք զարմանում 😀

  • Արցախի ֆոնին Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան…

    Արցախի ֆոնին Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան

  • ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարգ կղզին գրավելու համար․ JP…

    🇺🇸🪖🇮🇷 ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարգ կղզին գրավելու համար․ JP
    ԱՄՆ-ն քննարկում է Իրանի Խարգ կղզին գրավելու ցամաքային գործողությունը, գրել է իսրայելական «The Jerusalem Post» թերթը։
    ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին Իսրայելում և այլուր իրենց գործընկերներին ասել են, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, այլընտրանք չի ունենա, քան Իրանի Խարգ կղզին գրավելու համար ցամաքային ռազմական գործողություն սկսելը։
    Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն արագացնում է Մերձավոր Արևելքում ծովային հետևակի և ռազմածովային ուժերի ստորաբաժանումների տեղակայումը։
    Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խոսել էր Իրանի Խարգ կղզի ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին։
    Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի խոսնակ Իսմայիլ Հոսեյնին ընդգծել է, որ Խարգ օտարերկրյա ներխուժման ցանկացած փորձ կհանգեցնի ագրեսորի լիակատար նվաստացմանը։

  • Մենք սկի 4-րդ դասարանում էս կարգի տափակ հումորներ չէինք անումԱսում ա` եթե կենսաբ…

    Մենք սկի 4-րդ դասարանում էս կարգի տափակ հումորներ չէինք անում
    Ասում ա` եթե կենսաբանությունից եք ուժեղ, մտեք ուղիղ եթեր ու ասեք` քարաքոսը մի՞րգ ա, թե՞ կենդանի
    Ուտելու բան ա, քեզ համար կարևորը` ուտելու բան լինի:

  • Դոնալդ Թրամփ. Դուք շուտով կիմանաք, թե ինչ է լինելու իրանական էլեկտրակայանների վե…

    Դոնալդ Թրամփ. Դուք շուտով կիմանաք, թե ինչ է լինելու իրանական էլեկտրակայանների վերջնագրի հետ. արդյունքը շատ լավ կլինի։
    Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի։

  • Տեսնու՞մ եք` ինչ է անում Նիկոլը. ցանկացած առերևույթ իրեն վնասող թեմա, դրվագ ու ի…

    Տեսնու՞մ եք` ինչ է անում Նիկոլը. ցանկացած առերևույթ իրեն վնասող թեմա, դրվագ ու իրավիճակ շատ արագ դարձնում է հօգուտ իրեն և սկսում դիվիդենտներ հավաքել դրա վրա: Ահավասիկ, էսօր մետրոյում արցախցի կնոջը վիրավորելու միջադեպը, որ թվում էր` ընդդիմադիրների ձեռքը հաղթաոուղթ տվեց, բայց ոչ` վերջում էլի ինքը դրանից շահած դուրս եկավ: Մինչ ընդդիմությունը թափ էր հավաքել ու ակտիվ քլնգում էր նրան, մարդը մի ներողությամբ ու զղջման տեքստով ընդդիմության ջանքերը ջուրը լցրեց: Ու էդ ամենը Նիկոլ Փաշինյանն անում է ուղիղ եթերում` գնահատելով դրա բոլոր ռիսկերն ու վերջում օգուտ քաղելով այդ բոլոր ռիսկերից:
    Իսկ ի՞նչ է անում ընդդիմադիրները.
    Իրենց մշտական աջակիցներով գծագրած այցեր են կազմակերպում մարզեր, որտեղ կամ դահլիճային հանդիպումներ են անցկացնում` կազմակերպած հարցերով և ծափերով, կամ նույն ֆորմատով գրասենյակներ են բացում, վերջում էլ այդ ամենի մասին պուպուշ ռոլիկներ են պատրաստում` սիրուն մոնտաժային էֆեկտներով, որոնք, որքան էլ իրենք դրան չհավատան, բայց ոչ մի քարոզչական էֆեկտ չեն ապահովում:
    Հարգելի ընդդիմադիրներ, դուք քարոզչական դաշտում Նիկոլից շատ բան ունեք սովորելու, իսկ եթե չեք ուզում դա ընդունել, գոնե ձեր սխալների մասին մեր ասածները ընդունեք, եթե դա էլ չանեք, վերջում շատ ավելի ծանր փաստեր և արդյունքներ եք ստիպված լինելու ընդունել:
    Այսօրվա համար այսքանը 😊
    #Գրածս_կարող_եք
    #Բոլորդ_ձեր_վրա
    #Վերցնել