ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները չկատարելու համար։ Նա դատարանում պարտվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ կուսակցությանը «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ» անվանելու համար։ Բաբաջանյանը երեք տարի շարունակ հրաժարվել է կատարել դատարանի որոշումը՝ հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել։ Այժմ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 507-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։
😳Պետգույքի կառավարման կոմիտեն list.am-ով ռազմահայրենասիրական գրքեր է հանել վաճառքի: Արժեքը` 283.500 դրամ: Ուզող կա՞)) Դե, ոնց հասկացանք, գրադարաններին պետք չի, դրա համար չեն տվել)) @MakaryanNews
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տանը վերականգնել են Աբրահամ Լինքոլնի լոգարանը՝ փոխելով դրա նախորդ դիզայնը և վերադարձնելով պատմական շունչը։ Ինչ խոսք, հրաշալի նորություն 😍
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վթարի են ենթարկվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողները. «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:
Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյան «Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել և արժանապատիվ հայ մնալ՝ հանուն մեր համայնքի և մեր երկրի ապագայի»,-ասված է Դավիթ Համբարձումյանի ուղերձում:
❗️Բացառիկ ձայնագրություն ՀԾԿՀ նիստից, որտեղ երևում է, թե ինչպես է իշխանությունը դեմ արտահայտվում էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը Ավելի լավ է` ուղիղ խոստովանեն, որ նման քայլերը թողնում են ընտրություններից առաջ «իրենց ձևով», այսինքն` պոպուլիստաբար ու ժողովրդին խաբելով անեն, որ ձայն փախցնեն!
Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Աննա Հակոբյանի միջնորդությամբ պաշտոնի նշանակված Բաբայանը կնշանակվի նոր ձևավորվող ոստիկանության գվարդիայի հրամանատար: