Category: Makaryan News

  • Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է. ՔԿԱռերևույթ փաստական տվյ…

    Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է. ՔԿ
    Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:
    Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է:

  • Ի՞նչքան կապիտալ պիտի ունենան կրիպտոյով ծառայություն մատուցողները:Ե՞րբ և ի՞նչպես …

    Ի՞նչքան կապիտալ պիտի ունենան կրիպտոյով ծառայություն մատուցողները:
    Ե՞րբ և ի՞նչպես է կատարվելու լիցենզավորումը. Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է

  • Այսօր Հովհաննավանքում Նիկոլի ու նիկոլապետության կողմից ուղարկված ինչ-որ անբարոյա…

    Այսօր Հովհաննավանքում Նիկոլի ու նիկոլապետության կողմից ուղարկված ինչ-որ անբարոյականներ և անբարոյականի ծնունդներ, ամենավերջին խուժանի ու խուլիգանի նման հայհոյում և քաքշքում էին իմ գործընկեր լրագրողներին և օպերատորներին, տեղում իբր ծառայություն իրականացնող ոստիկաններն էլ իրենց բառացիորեն շլանգի տեղ էին դրել ու ոչ մի բան չէին անում` կանխելու նիկոլական բաշիբոզուկների կողմից բացահայտ խուլիգանական արարքները:
    Հա, տիկին նախարար, Ձեր ու Դանիելի դաստիարակած ոստիկաններն իրենց շլանգի տեղ էին դրել ու ոչինչ չէին ձեռնարկում` կանխելու առերևույթ խուլիգանական դրսևորումները: Այսինքն` հանցագործություն էին պարտակում:
    Այ էս ա նիկոլական իշխանության դեմքը: ՔՊ-ական պրոպագանդան էլ, արդարացնելու համար իրենց խուլիգանությունները, թիրախավորել է լրագրողներին ու նրանց աշխատանքը:
    #Ես_ձեր_տիրոջ
    #Տիրոջ_մերը

  • Ուշագրավ պատմություն` նախկին Տեր Արամի մասին Ասել էի, որ կպատմեմ Ստեփանի (նախկին…

    Ուշագրավ պատմություն` նախկին Տեր Արամի մասին

    Ասել էի, որ կպատմեմ Ստեփանի (նախկին Տեր Արամի) մասին, երբ մեր եկեղեցին նրան կարգալույծ անի։ Եվ հիմա, քանի որ դա այդպես է, պատմեմ։
    Իմ պսակադրության քահանան, դժբախտաբար, այս մարդն է եղել։ Պսակադրությունից առաջ Անիի հետ գնացինք ծանոթանալու քահանայի հետ, քանի որ մեր համար շատ կարևոր էր, թե ով է լինելու մեր պսակադրության քահանան։
    Հանդիպեցինք, ծանոթացանք նախկին Տեր Արամի հետ։ Ասացի, թե ով եմ ես, պատմեցի իմ հայացքների մասին, նշեցի, որ այս իշխանությունները ինձ անօրինական ձևով պահել են կալանքի տակ՝ ընդդիմադիր լինելու և Արցախի համար պայքարելու պատճառով։
    Նա շատ լավ էր վերաբերվում ասածներիս։ Ավելին՝ ինձ թվաց, թե համամիտ է իմ խոսքերի հետ։
    Վերջում ասացի նրան, որ պսակադրության արարողության ժամանակ իր քարոզի ընթացքում ինձ համար շատ կարևոր է, որ խոսի Արցախի մասին, խոսի ազգային թեմաներից։ Շեշտեցի, որ մեր եկեղեցին ինձ համար ոչ միայն հոգևոր, այլև ազգային կառույց է։ Նա համաձայնվեց, ողջունեց իմ խոսքերը և նույնիսկ իր բլոկնոտում գրեց՝ «Գոռ — Ազգային», որպեսզի չմոռանա։
    Եկավ պսակադրության օրը։ Սկսվեց արարողությունը, և ամբողջ ընթացքում նա ոչ մի բառ չխոսեց Արցախի կամ ազգային թեմաների մասին։ Միայն վերջում նայեց դեմքիս և ասաց. «Լավագույն հայրենասիրությունը ամուսնանալը, երեխա ունենալը և հանգիստ ապրելն է»։
    Ես և կինս զարմացանք։ Զգացի, որ ինչ-որ բան այն չէ։
    Հետո պարզվեց, որ նա արդեն Նիկոլի տուն է գնում-գալիս, արդեն հավաքագրվել է հայ ժողովրդի թշնամիների՝ Արցախի հանձնողների կողմից։ Բնականաբար, նա չէր խոսելու Արցախի մասին, չէր խոսելու ազգային թեմաներից, և բնականաբար ինձ կոչ էր անելու չպայքարել։
    Սա պատմեցի, որ հասկանաք՝ այս մարդը երբեք մեր Ազգային Եկեղեցու ազգային քահանա չի եղել։ Եվ այո՛, նա արժանի է կարգալույծ լինելու։ Ինչքան հնարավոր է, այս ապազգայն տարրը պետք է հեռու մնա մեր եկեղեցուց։ Տարբերակ չունի՝ վաղ թե ուշ դուրս է գալու մեր եկեղեցու շարքերից։
    Գոռ Սարգսյան, ՀՅԴ անդամ

  • Նիկոլական կարգալույծն արդեն վիրավորում է կաթողիկոսին…

    Նիկոլական կարգալույծն արդեն վիրավորում է կաթողիկոսին

  • Երևանի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։Հրդեհի բարդության «Թ…

    🔥 Երևանի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։
    Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

  • Վարդան Ղուկասյա՞նն է առևտրի մեջ մտել ՔՊ-ի հետ, թե՞ «Հանրային ձայնը». Արտակ Գալստ…

    Վարդան Ղուկասյա՞նն է առևտրի մեջ մտել ՔՊ-ի հետ, թե՞ «Հանրային ձայնը». Արտակ Գալստյանը կասկածներ ունի Դոգի մասով, բայց փաստեր` ոչ

  • Վարդան Ղուկասյա՞նն է առևտրի մեջ մտել ՔՊ-ի հետ, թե՞ «Հանրայիբ ձայնը». Արտակ Գալստ…

    Վարդան Ղուկասյա՞նն է առևտրի մեջ մտել ՔՊ-ի հետ, թե՞ «Հանրայիբ ձայնը». Արտակ Գալստյանը կասկածներ ունի Դոգի մասով, բայց փաստեր` ոչ

  • Քաղաքապետարանում այս պահին քննարկվում է Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անվա…

    Քաղաքապետարանում այս պահին քննարկվում է Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անվամբ փոխարինելու նախագիծը:
    Նախագծի հեղինակը հակառուսական տրամադրություններով հայտնի «Հանրապետություն» խմբակցությունն է, իսկ ոչ հակառուսական ընդդիմությունը դեմ է այս նախագծին` հասկանալով, որ այս նախագիծն ավելի շատ Լենինգրադյան փողոցից հրաժարվելու նպատակ ունի:
    @MakaryanNews

  • Ես չեղարկել եմ Պուտինի հետ իմ հանդիպումը։ Դա ճիշտ չէր թվում։Դոնալդ Թրամփ…

    Ես չեղարկել եմ Պուտինի հետ իմ հանդիպումը։ Դա ճիշտ չէր թվում։
    Դոնալդ Թրամփ