Category: Makaryan News

  • Սարգիս Դադոյանն է` Գավառի պետական համալսարանն ավարտած «թույն» իրավաբան դատավորը,…

    Սարգիս Դադոյանն է` Գավառի պետական համալսարանն ավարտած «թույն» իրավաբան դատավորը, որը երեկ կալանավորեց իսկական իրավաբան Դավիթ Ղազինյանին:
    Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով: Այլ բան չէր էլ կարելի սպասել նիկոլական արդարադատությունից: Էն հավաքարարին չմոռանաք պրեմիա տալ:

  • Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջ…

    Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
     
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանցթրաֆիքինգի, անչափահասների սեռականանձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցներիապօրինի շրջանառության հանցագործություններիքննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալքննչական և ապացուցողական գործողություններիարդյունքում բացահայտվել են հանցավորկազմակերպության կազմում առանձնապես խոշորչափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքեր:
    Մասնավորապես՝ Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ 2020 թվականից զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միմյանց միջև կատարել հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները:
    Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել ենիրացման նպատակով առանձնապես խոշոր չափերովտարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը ՀՀ տարածքով տարանցիկ տեղափոխելեն արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին:
    Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավորկազմակերպությանը մասնակցելը):
    Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
    Գ.Ա.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, տեղափոխվել ՀՀ ևներկայացվել նախաքննական մարմին:
    Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    Քննչական կոմիտե

  • Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է: Այլ բան չէր էլ կարելի սպասել նիկոլական ա…

    Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է: Այլ բան չէր էլ կարելի սպասել նիկոլական արդարադատությունից:
    Էն հավաքարարին չմոռանաք պրեմիա տալ:

  • Ես ամբողջությամբ չեմ հետևել ԲԴԽ-ի վերջին նիստերին, բայց որքանով հասկացա համացանց…

    Ես ամբողջությամբ չեմ հետևել ԲԴԽ-ի վերջին նիստերին, բայց որքանով հասկացա համացանցային քննարկումներից` Կարեն Անդրեասյանի թողած «ավանդույթներով» գործող ԲԴԽ-ն թե´ այս տեսանյութում ելույթ ունեցող դատավոր Գագիկ Հարությունյանին, թե´ Արման Հովհաննիսյանին ու մյուսներին ինչ-որ անհեթեթ հարցերով պատասխանատվության է ենթարկել «նիկոլական» չլինելու և դրան զուգահեռ` բարձր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնելու համար:
    Պարզապես ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամ ընտրվածներին դուր չի եկել, որ քաղաքականապես չեզոք մարմնի անդան հանդիսացող այս անձինք` որպես դատավոր, նիկոլական չեն իրենց տեսակով, էությամբ և արժեհամակարգով: Կարճ ասած` Կարեն Անդրեասյան և Մասիս Մելքոնյան չեն, այդ թվում` կուսակցական պատկանելությամբ, նաև Մացո և մյուսներ չեն (չնայած որ Գագիկին կարծես թե համակարգ է բերել հենց Անդրեասյանը): Իսկ մնացած իրավաբանական հիմնավորումները ընդամենը լոլոներ են:

  • Սոչի-Արխանգելսկ չվերթն իրականացնող Smartavia ընկերության ինքնաթիռը Սև ծովի վրայո…

    ‼️Սոչի-Արխանգելսկ չվերթն իրականացնող Smartavia ընկերության ինքնաթիռը Սև ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան է ուղարկել և անհետացել ռադարներից։ Ինքնաթիռում կա 189 մարդ։
    ⚡️⚡️Smartavia-ի ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում։ Boeing 737-800-ը մեկնման օդանավակայան է վերադարձել տեխնիկական անսարքության պատճառով։
    Ռոսավիացիա

  • Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան…

    Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

  • Լավն ա շատ …

    Լավն ա շատ 😀😀😀

  • Ես շատ եմ փոշմանել, որ հնարավորություն եմ տվել Արթուր Աբրահամին` հավաքականում նե…

    Ես շատ եմ փոշմանել, որ հնարավորություն եմ տվել Արթուր Աբրահամին` հավաքականում ներկա գտնվել. Իսրայել Հակոբկոխյան
    Նվեր ստանալու վախտ էդ հանճարեղ մարզիկները գնում Ծառուկյանի ոտերն էին ընկնում` մեր պապան ես դու, մեր հերն ես, մեր ծնողն ես… Իսրայել Հակոբկոխյան

  • ՊԵԿ-ը մտել է Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ` «ռեյդի»MakaryanNews-ի տեղեկու…

    ՊԵԿ-ը մտել է Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ` «ռեյդի»
    MakaryanNews-ի տեղեկություններով` Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները «քաղաքական պատվերի շրջանակներում» այսօր առավոտից մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ` «ռեյդի»: Ընդհանուր 10-ից ավելի օբյեկտ են մտել: Մենք տեղեկացանք, որ հարկային ստուգումների անվան տակ ՊԵԿ աշխատակիցները քրքրել են «Օնիրա քլաբ» ընկերությունը, որի մեջ են մտնում «Փարավոն» կոմպլեքը, «Մուլտի գրանդ» հյուրանոցը և ոչ միայն: Մտել են նաև Ծառուկյանին պատկանող ծաղկաձորյան հյուրանոցներ, նաև «Արարատ ցեմենտ» ընկերություն և այլ ընկերություններ` առգրավելով փաստաթղթեր, համակարգիչներ և պարալիզացնելով տվյալ ընկերությունների աշխատանքը:

  • Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտե…

    ‼️Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։
    Հակակոռուպցիոն կոմիտե