❗️Սպանություն Կապանում. 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել
ՆԳՆ֊ից հայտնում են, որ այսօր ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջը, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց։
Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ: Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան
Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25, 26, 27-ին անցկացվել է Armenian Auto Show երկրորդ էքսպո ցուցադրությունը, որին ներկակացված էին չինական ավտոարդադրողների բազմաթիվ բրենդեր, այդ թվում` պրեմիում սեգմենտի AVATR, ZEEKR, Hongqi, ինչպես նաև Geely, BYD և այլ ընկերությունների տարբեր մոդելներ: @MakaryanNews
❗️Մերձավանի կրակոցների հեղինակն ու Վալոդյա Գրիգորյանին և նրա ընկեր Կարեն Աբրահամյանին սպանողը 20-ամյա Գևորգ Հարությունյանն է: Նա ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ցույց տվել հանցագործության գործիք հանդիսացող զենքի տեղը: Իսկ կալանավորված Նարեկ Օհանյանն էլ օժանդակել է Գևորգին սպանությունը կատարելու գործում: Գևորգը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած կրակոցներից զոհված Գրիգոր Օհանյանի ընկերն է:
👰Առաջինը ո՞ր նախկին պաշտոնյայի և հայտնի գործարարի դստեր հարսանիքին են Արամեն և D’Litte-ն կատարել վերջին օրերին հիթ դարձած «Նամակ իմ աղջկան» երգը:
Տեսանյութում Արամեն և D’Litte-ն «Նամակ իմ աղջկան» երգը կատարում են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Argavand.amկահույքի խանութների ցանցի հիմնադիր Վահան Նարիբեկյանի դստեր` Անահիտի հարսանիքին: MakaryanNews-ի տեղեկություններով` երգը լույս է տեսել սեպտեմբերի 13-ին, իսկ հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել դրանից 5 օր անց` սեպտեմբերի 18-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում, որտեղ էլ Արամեն և D’Litte-ն առաջին անգամ կենդանի կատարմամբ ներկայացրել են իրենց նոր երգը հարյուրավոր հյուրերի համար: @MakaryanNews
Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. հանցագործը հայտնաբերվել է Հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացվել մեկ անձ, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է: ՆԳՆ խոսնակ
Հա, էլի, Արարատի դեմ ի՞նչ ունեք, տիկին Գալյան, եթե Արարատի մարզ, Արարատ քաղաք և Արարատ Միրզոյան ունենք: 😀 Բարի գիշեր, Արարատյան դաշտավայրի առավոտը վայելողներ