Category: Makaryan News

  • Փաստաբանների պալատի և Հայաստանի ԶԼՄ ասոցացիայի միջև հուշագիր ստորագրվեց…

    Փաստաբանների պալատի և Հայաստանի ԶԼՄ ասոցացիայի միջև հուշագիր ստորագրվեց

  • Սա խայտառակ վերաբերմունք է Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ. Արա Զոհրաբյանը` կաթ…

    Սա խայտառակ վերաբերմունք է Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ. Արա Զոհրաբյանը` կաթողիկոսին երկրից բացակայելու վերաբերյալ քննիչի արգելքի մասին
    https://youtube.com/shorts/rXJy9N3XY_I?si=5aT_tpaqmbUgAy3J

  • «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ի ընտրություններին` Հայկ Մարու…

    «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ի ընտրություններին` Հայկ Մարությանի գլխավորությամբ

  • Սեփական կաշին` խաղի մեջ կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին. Արփինե Հո…

    Սեփական կաշին` խաղի մեջ կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին. Արփինե Հովհաննիսյան
    Ոչ ոք իրավունք չունի ազդեցություն ունենալ մյուսների կյանքի վրա, եթե ինքը չի կիսում այդ ազդեցության ռիսկը։ Պատերազմ` ուրեմն պետք է պատրաստ լինի զոհվել ինքը` առաջնորդը, սով` ուրեմն սոված պիտի լինի ինքը` առաջնորդը, զրկանքներ, ունեզրկում` ուրեմն բառացի այդ ազդեցությունը պետք է կրի առաջնորդը: Ժամանակակից քաղաքական համակարգերի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ որոշումներ կայացնողները հաճախ կտրված են այդ որոշումների իրական հետևանքներից։ Նրանք ընդունում են օրենքներ, մշակում ռազմավարություններ և կիրառում քաղաքականություններ, սակայն այդ ամենի ձախողման գինը կամ էլ ուղղակի գինը վճարում է հասարակությունը, ոչ թե իրենք։ Ի դեպ, այստեղ է հենց հասարակության ու իշխանության օտարման հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը:
    Ասվածը վերաբերում է իշխանությանը, իշխանությունը այսպես են պահում կամ կորցնում:
    Ասվածը վերաբերում է ընդդիմությանը: Այս սկզբունքը գիտակցելով ու կիրառելով են իշխանության գալիս:
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/5972.html

    Սեփական կաշին` խաղի մեջ կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին. Արփինե Հովհաննիսյան

    Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեփական կաշին` խաղի մեջ կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին Հայկական քաղաքական միջավայրի վերջին տարիների ամենասպասված քաղաքական իրադարձո…

  • Իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 33–ամյա մի տղա…

    ❗️Իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 33–ամյա մի տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7–ից։
    Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու հոդվածով։ Խափանման միջոցը կալանքն է, տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
    ՆԳՆ
    #ՆԳՆ

  • Ամբողջ Կոտայքի մարզը լցված է պարեկներով: Անգամ կողքի մարզից են էկիպաժներ բերում …

    Ամբողջ Կոտայքի մարզը լցված է պարեկներով: Անգամ կողքի մարզից են էկիպաժներ բերում Կոտայք, որ ապահովեն Նիկոլ Փաշինյանի անվտանգ այցը մարզ
    Տիկին նախարար, էս Դու՞ք եք հրահանգել բոլոր պարեկներին կենտրոնացնել մի տեղ հանուն շեֆի` նվեր մատուցելով հարևան մարզերի պոտենցիալ հանցագործներին, թե՞ Ձեր նշանակած նոր պարեկայինի ղեկավար Գևորգ Զաքարյանն է որոշել «գերագույնի» աչքը մտնել նաև էս ձևով:
    Մի քանի օր առաջ էլ էդ ձեր նորանշանակ «Խուդինյանը» քաղաքում էր ինչ-որ շոուներ անում, երևի ուզում էր եկած-չեկած` աչքի ընկնել:
    Ի դեպ, մի հատ կճշտե՞ք` ձեր նշանակած Պարեկային ծառայության պետի մանկության երազանքը ո՞րն է եղել, ճի՞շտ է, որ մանկուց երազել է «գողական» դառնալ, բայց բալերը չի հերիքել` դարձել է «մլիցա», որ վրեժ լուծի գողականներից ու իրենից մի քիչ լավ ապրած կամ լավ անուն ունեցողներից:
    Մի բան էլ ճշտեք` ձեր նշանակած նոր պարեկայինի պետը կարո՞ղ է առանց ուղղագրական սխալի գրել Նիկոլի ասած աՌհամարհել բառը: Հենց գրի` ինձ ցույց տվեք, լա՞վ:
    Առայժմ այսքանը 😉

  • Վայ քու արա Վայ արա քու …

    Վայ քու արա 😀
    Վայ արա քու 😂

  • Հիանալի տարիք է 45-ը Անահիտ Ավանեսյանը դարձավ 45 տարեկան«Շնորհակա՜լ եմ, Տե´ր Աստ…

    Հիանալի տարիք է 45-ը 🥳🥂💃
    Անահիտ Ավանեսյանը դարձավ 45 տարեկան
    «Շնորհակա՜լ եմ, Տե´ր Աստված, որ շռայլորեն օրհնել ես ինձ:
    Շնորհակա՜լ եմ իմ սիրուն և սիրելի ընտանիք, որ երջանկացնում ու ամբողջացնում ես ինձ:
    Շնորհակա՜լ եմ իմ մտերիմ մարդիկ, որ լրացնում ու շողշողուն եք դարձնում իմ կյանքը:
    Շնորհակալ եմ ի´մ Հայաստան, որ ձևավորում ու իմաստավորում ես իմ ուղին:
    ՀԳ` Սովորում եմ հարմարվել , որ երեխաներս մեծացել են, մոտս չեն ու չեն խանգարում տորթիս մոմերը փչելուն»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

  • Ռոման Մախմուդյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբար…

    Ռոման Մախմուդյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ
    Ռոման Ջասմի Մախմուդյանի կենսագրությունը
    Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:
    Աշխատանքային գործունեություն
    2022-2026թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
    X-XI.2022թ. — ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ,
    2020-2022թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
    2019-2020թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
    2014-2019թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ — Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
    VI-X.2014թ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ — Զեյթունի քննչական բաժնի քննիչ,
    2008-2014թթ. — ՀՀ ՊՆ N զորամասի զինվորական ավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցման դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ։
    Կրթություն
    2008 թվականին ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ, ապա՝ 2013 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
    Պարգևներ
    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
    Այլ տվյալներ
    Ամուսնացած է ունի երեք երեխա:

  • Չեխիայում հրկիզել են իսրայելական «Elbit Systems» զինագործական ընկերության գործար…

    Չեխիայում հրկիզել են իսրայելական «Elbit Systems» զինագործական ընկերության գործարանը, որն արտադրում է ԱԹՍ–ներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և ռազմական պատրաստության համակարգեր
    Հրկիզման պատասխանատվությունը ստանձնել է «Earthquake Faction» կազմակերպությունը և տեսանյութ հրապարակել։
    Այս կազմակերպությունն իրեն բնութագրում է որպես «միջազգային ընդհատակյա ցանց, որի թիրախում սիոնիստական ռեժիմի օբյեկտներն են»։
    ✔️ԶԼՄ–ները հայտնում են, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին տեղափոխող ինքնաթիռը, որը ուղևորվել էր Բուդապեշտ, երկրում հնարավոր ահաբեկչության մասին հաղորդագրությունից հետո վերադարձել է Պրահա։