Category: Makaryan News

  • Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ բախման կետիՀայաստանի ղեկավարությունը …

    Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ բախման կետի
    Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե կողմնորոշվի բացառապես «Արևմուտքի ինչ-որ օգնության ու աջակցության» ուղղությամբ, քանի որ դա կբարդացնի հանրապետության ներսում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
    Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ 
    «Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Մարթա Կոսը։

    Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ բախման կետի՝ՀՀ-ին սպասվում են բարդ սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական հետևանքներ։ ՌԴ-ն մեսիջ է հղում ընտրությունները կեղծած և Արևմուտքի ու թուրք-ադրբեջանական տանդեմի վրա հենվող Նիկոլ Փաշինյանին՝Հայաստանը չվերածել նոր Ուկրաինայի՝ՌԴ-ի դեմ պլացդարմի։

    ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աչք են փակել Փաշինյանի ու թիմի ընտրակեղծիքների վրա, քանի ՔՊ-ն խոստումներ է տվել Արևմուտքին։ ԵՄ-ին Փաշինյանը խոստացել է Հայաստանը վերածել ԵՄ-ի պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի՝նոր ճակատի, իսկ ԵՄ պետք է ֆինանսապես աջակցի հայկական տնտեսությանը, քանի որ եթե ՌԴ-ն սկսի կոշտ տնտեսական սանկցիաներ կիրառել հայկական տնտեսությունը մի ամսում փլուզվելու է։
    ԱՄՆ-ին Փաշինյանը զիջել է ԹՐԻՓՓ-ը՝այսինքն Սյունիքը՝հայկական ընդերքն ու կարևորագույն լոգիստիկան՝դրա դիմաց Թրամփի վարչակազմը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններից հետո։
    Փաշինյանը ՀՀ-ն հանել է գեոպոլիտիկ աճուրդի՝հայկական շահերն ու դիրքերը զիջելով Թուրքիային՝հայ-թուրքական սահմանի բացման համար, Ադրբեջանին՝խաղաղության ու սահմանների ապաշրջափակման համար, իսկ Արևմուտքի ձեռքում ՀՀ-ն դարձրել է գործիք ընդդեմ Մոսկվայի։
    ՀՀ շարքային քաղաքացիներն, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել թրքամետ ՔՊ-ականներին՝իրենց մաշկի վրա են զգալու ՌԴ-ի հետ տնտեսական բախման հետևանքները՝Փաշինյանի կառավարությունն արդեն թանկացնում է վառելիքը, ծխախոտը, ալկոհոլը։ Եթե ՌԴ-ն վերանայի գազի գինն ու թանկացնի այն ՀՀ-ի համար՝սոցիալական պայթյունն անխուսափելի է։
    ՀՀ-ն փաշինյանական կլանի քայլերի արդյունքում մտնում է գեոպոլիտիկ տուրբուլենտության և անորոշության երկարատև փուլ։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Մայք Թայսոնը Հայաստան է եկել, որ խաղատուն գովազդի. ու՞մ հրավերով է նա գտնվում Եր…

    Մայք Թայսոնը Հայաստան է եկել, որ խաղատուն գովազդի. ու՞մ հրավերով է նա գտնվում Երևանում
    MakaryanNews-ի տեղեկություններով` աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևան է ժամանել իշխանական կապերով հայտնի Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին պատկանող «Վիվառո» ընկերության հրավերով` գովազդելու «Վիվառոյի» on line խաղատունը: Այս տեսանյութում Թայսոնը հենց դրանով է զբաղված` դիլերություն է անում «Վիվառոյի» կազմակերպած պոկերի սեղանին և դրանով շոու ապահովում խաղամոլների և ազարտային խաղերով հետաքրքրվածների համար:
    Այս շոուները նկարահանվում են Երևանում` «Վիվառոյի» գլխավոր գրասենյակի շենքում և շատ հաճախ անցնում են 18+ դրվագներով, որպեսզի հաճախորդ և հեռուստադիտող գրավեն: Թե ինչ բարքեր են տիրում «Վիվառոյում», դա առանձին թեմա է ու դրան կանդրադառնանք այլ առիթով: Փաստն այն է, որ այս օրերին թիկնապահներով Երևանում շրջող բռնցքամարտի աստղը հենց այս շոուին մաս կազմելու և «Վիվառո» ընկերության խաղատները գովազդելու, ըստ այդմ` խաղամոլությունը պրոպագանդելու նպատակով է այցելել Հայաստան, որի դիմաց, ենթադրաբար, հսկայական հոնորար է ստացել:
    Տեսանյութը` այստեղ 👇
    https://youtube.com/shorts/rsT4FTPAjAU?si=27OMVHl5fdVkjsL0

  • Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շ…

    Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են հատուկ փրկարարներն ու ջրասուզակները:

  • Բացառիկ օր հայկական գյուղերի և գյուղատնտեսության համարՊատմության մեջ առաջին անգա…

    Բացառիկ օր հայկական գյուղերի և գյուղատնտեսության համար🌱
    Պատմության մեջ առաջին անգամ հայկական թարմ միրգ-բանջարեղենը արտահանվում է Սինգապուր 🇦🇲🤝🇸🇬
    Այս պահին իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքները ⤵️
    Դավիթ Դավթյան
    Հ.Գ. Պապոյան, նայիր ու սովորիր, բայց չխառնվես, որ չխանգարես 😀

  • Ընդդիմադիր բլոգեր եմ գտել` ԷվիկըՓաստորեն, բոլորը չէ, որ կտցցրած են, մեջները ադեկ…

    Ընդդիմադիր բլոգեր եմ գտել` Էվիկը
    Փաստորեն, բոլորը չէ, որ կտցցրած են, մեջները ադեկվատ ու սթափ դատող, խելքը գլխին դեմքեր էլ կան 😍

  • Ըստ կառավարության` 《ակցիզային հարկի բարձրացումը պարզապես գնաճի ճշգրտում է…》 ։ …

    ‼️Ըստ կառավարության` 《ակցիզային հարկի բարձրացումը պարզապես գնաճի ճշգրտում է…》 ։ Լավ, եթե գնաճը հարկերը բարձրացնելու հիմք է, ապա ինչու՞ նույն գնաճով պայմանավորված` չեն բարձրացվում մարդկանց եկամուտները, թոշակներն ու նպաստները։ Ստացվում է` երբ պետությունը պետք է ավելի շատ գումար վերցնի քաղաքացիներից, հիշում է գնաճի մասին, իսկ երբ պետք է պաշտպանի քաղաքացիների գնողունակությունը` մոռանում է։
    Գնաճը չպետք է դառնա հարկերի բարձրացման արդարացում…։
    Հայկ Ֆարմանյան

  • Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնու…

    Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջկան

  • Ինչ խոսք, միայն Քոլոյան Արմենի պես մեկը կարա Քոչարյանից Նիկոլի գիրկը թռած Նազարյ…

    Ինչ խոսք, միայն Քոլոյան Արմենի պես մեկը կարա Քոչարյանից Նիկոլի գիրկը թռած Նազարյան Գեղամին ազնիվ մարդ համարի 😀

  • Մոսկվայից նոր ազդակ Երևանին․ Արևմուտքի ընտրությունը դժվարություններ կբերիhttps:/…

    Մոսկվայից նոր ազդակ Երևանին․ Արևմուտքի ընտրությունը դժվարություններ կբերի
    https://makaryannews.am/12823.html

    Մոսկվայից նոր ազդակ Երևանին․ Արևմուտքի ընտրությունը դժվարություններ կբերի

    ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի բացառապես Արևմուտքի աջակցության վրա։ Նրա խոսքով՝ նման քա…

  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգնե…

    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։
    Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։
    Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։