Category: Makaryan News

  • Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացի տղամարդուն կապել են աթոռին և…

    Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացի տղամարդուն կապել են աթոռին և հնարավորություն ստացել կանխիկացնելու նրան պատկանող 160 հազար ԱՄՆ դոլար գումարը, իսկ նրա կնոջը  տեղափոխել են անհայտ ուղղությամբ:

  • Հենց հիմա Մայք Թայսոնը զբոսնում է Հյուսիսային պողոտայումԼուսանկարները` MakaryanN…

    Հենց հիմա Մայք Թայսոնը զբոսնում է Հյուսիսային պողոտայում
    Լուսանկարները` MakaryanNews-ի
  • Ալիկ Ալեքսանյանին մինչև հիմա դեռ կարանտինում են պահում«Մեր ձևով» շարժման առանցքա…

    Ալիկ Ալեքսանյանին մինչև հիմա դեռ կարանտինում են պահում

    «Մեր ձևով» շարժման առանցքային դեմքերից Ալեքսան Ալեքսանյանը շուրջ երկու շաբաթ է` քաղաքական նպատակներով գտնվում է կալանքի տակ: Նրան պահում են ամենավատ պայմաններով բանտում` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
    MakaryanNews-ը տեղեկացավ, որ Ալիկին կալանքի առաջին օրվանից կարանտինում են պահում` չնայած որ կարանտինի ժամկետը 7 օր է, այսինքն` մինչ օրս նա մենախցում է, լրիվ միայնակ է կրում կալանքը: Թեպետ` փաստաբաններն ասացին, որ Ալիկի ոգին տեղն է, ամուր է, պինդ է ու ավելի շատ ծանր է տանում մեր երկրին բաժին հասած ճակատագիրտ, քան քաղբանտարկյալի իր կարգավիճակը: Նույնիսկ հումորներ է անում իր կարգավիճակի և պահման պայմանների վերաբերյալ:
    Նրա կալանավորման որոշման դեմ փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը պետք է քննվի գրավոր ընթացակարգով: Դատարանը գործը վարույթ ընդունել է, բայց դեռ նորություն չկա` սպասում են որոշման հրապարակմանը:
    Ի դեպ, Ալեքսան Ալեքսանյանն այս ամիսներին հսկայական բեռ էր վերցրել իր ուսերին` վարում էր «Մեր ձևով» շարժման միտինգները, զբաղվում էր կազմակերպչական հարցերով, ու թիմում ասում են` Ալիկի տեղը շատ է զգացվում:
    Կալանավորումից հետո Ալեքսանյանին այժմ փոխարինում է իր վաղեմի ընկեր Տիգրան Աբրահամյանը: Երեկ, օրինակ, հենց նա էր ԿԸՀ-ի դիմաց վարում միտինգը, «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը ևս նրան էր վստահվել, որ վարի:

  • Նույնիսկ Դանիելն է զայրացել ԿԸՀ-ի որոշման վրաՈւրեմն, ԿԸՀ նախագահն ասում է, որ քա…

    Նույնիսկ Դանիելն է զայրացել ԿԸՀ-ի որոշման վրա

    Ուրեմն, ԿԸՀ նախագահն ասում է, որ քանի որ այդ երեք տեղամասերի ընտրողները արդեն գիտեին, թե Հանրապետության քվեարկության արդյունքները ինչպիսին են, ականատես կլինեինք tactical voting-ի, երբ ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։
    Կոպիտ ասած, Վահագն Հովակիմյանը ասում է, որ ստեղծված իրավիճակում այդ տեղամասերում բոլոր ընդդիմադիր ընտրողները, անկախ իրենց հայացքներից, կընտրեին ԲՀԿ-ին, որպեսզի այն անցներ։
    ԿԸՀ նախագահը, այսպիսով, բացի անհամեստ մանիպուլյացիայից (այդ տեղամասերում ԲՀԿ-ն արդեն իսկ ուներ շեմը հաղթահարելու համար բավարար ընտրող), ըստ էության, ասում է, որ «օրենսդիրը սխալ կարգավորում է գրել, մենք դրան չենք ենթարկվի»։ Ահա, թե ինչու.
    Օրենսգրքի համաձայն առանձին տեղամասերում վերաքվեարկությունը միշտ էլ ընտրությունից երկու շաբաթ անց է, երբ բոլորին պարզ է ընտրությունների պատկերը, ինչը, բնականաբար, միշտ էլ ազդելու է այդ տեղամասերի վերաքվեարկության արդյունքների վրա։
    Ավելին, առանձին տեղամասերում վերաքվեարկությունը, ըստ օրենսգրքի, նշանակվում է, երբ դրա արդյունքները էական են ընտրությունների համար։
    Այսինքն, ըստ Ընտրական օրենսգրքի՝ առանձին տեղամասերի վերաքվեարկությունը միշտ էլ վերածվելու է tactical voting-ի… Եվ ուրեմն, ըստ ԿԸՀ-ի, փաստորեն, երբեք չի կարելի անել առանձին տեղամասերի վերաքվեարկություն։
    Այլ կերպ ասած այն, ինչ ԿԸՀ-ն համարում է այս անգամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն չանելու հիմք` վերաբերելի է ցանկացած այլ հիպոթետիկ իրավիճակի ու ուղիղ հակասում է օրենսգրքի կարգավորմանը։
    Հ.Գ. Մենք կարող ենք քննարկել, թե որքանով է դա ճիշտ կարգավորում, իսկ որքանով արժի այն վերանայել։ Բայց առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել»։

  • Աչքիս Շորժան իրոք զբաղված ա: Իսկ Դիլիջա՞նը…

    Աչքիս Շորժան իրոք զբաղված ա: Իսկ Դիլիջա՞նը

  • Նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը«Պատմականորեն ինչի դեմ քննադատության խոսք է …

    Նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը

    «Պատմականորեն ինչի դեմ քննադատության խոսք է բարձրացրելլրագրող Փաշինյանը, նույն բանը արել է վարչապետ Փաշինյանը»,-, հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
    Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան Ամեն անգամ, երբ հարցազրույց էի տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին, միշտ ասում էի, որ Հայաստանը պատմականորեն ժողովրդավար երկիր է, որպեսզի չգցեմ իմ երկրի վարկանիշը օտարի աչքին։ Մեզ հետ…

  • Իրանի և ԱՄՆ միջև կնքված գործարքովՎաշինգտոնը պարտավորվում է.Ապասառեցնել $ 24 մլրդ…

    Իրանի և ԱՄՆ միջև կնքված գործարքով
    Վաշինգտոնը պարտավորվում է.
    ▫️Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։
    ▫️Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։
    ▫️Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։
    ▫️Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։
    Իրանը՝
    ▫️Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:
    ▫️Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:
    ▫️Ընդ որում, Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։
    🇮🇷🇺🇸 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում. Պակիստանի վարչապետ

  • ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնակ…

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում. Պակիստանի վարչապետ

  • ՌԴ ԶՈւ-ն ավիահարված է հասցրել Կիևին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել դեռևս Կիևյան…

    ՌԴ ԶՈւ-ն ավիահարված է հասցրել Կիևին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակ՝ 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում։

  • Ո՞վ կարա երաշխավորի, որ մինչև 8-ը ԲՀԿ-ն ունեցել ա էնքան ձայն, որ իրեն բավարար լի…

    Ո՞վ կարա երաշխավորի, որ մինչև 8-ը ԲՀԿ-ն ունեցել ա էնքան ձայն, որ իրեն բավարար լիներ 4%-ը հաղթահարել. Սուրեն Գրիգորյան