Category: Makaryan News

  • Աննա Գրիգորյանը Հ2-ի եթերում շատ «համոզիչ կերպով» համոզում է, թե ինչու պիտի ինքը…

    Աննա Գրիգորյանը Հ2-ի եթերում շատ «համոզիչ կերպով» համոզում է, թե ինչու պիտի ինքը և իր մյուս գործընկերները այս անգամ ևս մանդատները վերցնեն, գնան նստեն ԱԺ-ում ու խրոխտ ելույթներով հերոսանալով` ևս 5 տարի ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատեն, դրա դիմաց աշխատավարձ և պարգևավճար ստանան, մեկ-մեկ գործուղումների գնան, չորեքշաբթի օրվա հարցուպատասխանի օրերին էլ ավելի հերոսանան` ցույց տալով, որ իրենք իրոք հերթական անգամ պայքարում են, որ երկիրը հերթական կործանումից փրկեն, ու եթե իրենք ևս 5 տարի որպես ընդդիմություն խրոխտ ելույթներ չունենան ԱԺ-ում, երկիրը էս անգամ իրոք հաստատ կկործանվի…
    Ի վերջո, եթե իրենք 5 տարի ընդդիմություն չաշխատեին ու իրենց ելույթներով չզսպեին մեծամասնություն ձևավորած ՔՊ-ին` կործանել երկիրը, հաստատ կործանված կլինեինք: Հավատում եք, չէ՞, որ ՔՊ-ն միայն Աննա Գրիգորյանի և մյուսների թունդ հայրենասիրական ելույթների ահից է, որ երկիրը կործանող նախագծեր չի բերել ու մեծամասնությամբ քվեարկել դրա օգտին:
    Հ.Գ. Ես գրեթե համոզվեցի, մնացիք դուք, սիրելի հետևորդներ, ուզու՞մ եք, որ մանդատները վերցնեն ու գնան ԱԺ` հանուն հայրենիքի ևս 5 տարի պայքարելու, թե՞ ոչ 😀

  • ԿԲ-ն ոչ կանխարգելիչ գործիքակազմ ունի գազի գնի հավանական բարձրացման դեմ, ոչ էլ պա…

    ԿԲ-ն ոչ կանխարգելիչ գործիքակազմ ունի գազի գնի հավանական բարձրացման դեմ, ոչ էլ պատկերացում, թե ինչ պետք է անի, եթե գազը թանկանա
    MakaryanNews-ի հարցին ի պատասխան` այսօր այսպես արձագանքեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` միաժամանակ նշելով, որ շատ քիչ հավանական է համարում գազի թանկացման սցենարը:
    Կառավարության վարած հարկային քաղաքականությունը չի՞ նպաստում գների աճին. հարց` ԿԲ նախագահին

  • Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիԿարապե…

    Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
    Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ հայտարարությունը, որով, ըստ հայցի, վերջինս տարածել է զրպարտություն պարունակող տեղեկություն։

  • Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հա…

    ⚡️Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

  • Կառավարության վարած հարկային քաղաքականությունը չի՞ նպաստում գների աճին. հարց` ԿԲ…

    Կառավարության վարած հարկային քաղաքականությունը չի՞ նպաստում գների աճին. հարց` ԿԲ նախագահին
    Գնաճը դեռ պահպանվում է. ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50% 2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2%: Այդ ընթացքում 12-ամսյա…

  • Հալաբյան-Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խա…

    Հալաբյան-Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում 1, 2, 3 երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ 4-րդից՝ ուղիղ և հետադարձ, Քըրքորյան փողոցի կողմից 1-ին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, 2 և 3 գոտիներից դեպի ձախ, իսկ 4-րդ գոտուց միայն հետադարձ:
    Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն:
    Երևանի քաղաքապետարան

  • Մեծ խցանում` Խանջյանի թունելում…

    Մեծ խցանում` Խանջյանի թունելում

  • Էս ես չեմ ասում, Գեոպոլիտիկայի Վահեն է ասում, ու էդ մեգաբացառիկ տեղեկությունը, ե…

    Էս ես չեմ ասում, Գեոպոլիտիկայի Վահեն է ասում, ու էդ մեգաբացառիկ տեղեկությունը, եթե ոմանք մի քանի ամիս հետո են նոր իմացել, քաղաքում լիքը մարդ վաղուց գիտեր, տեղյակ էր, բայց «աչքալուսանք» չէին տալիս: Թե բա` ԲԱՑԱՌԻԿ տեղեկություն, քաղաքում մարդ կա` առողջական խնդիր ունի:
    https://t.me/armgeopolitic/36958

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    Այն, որ Արթուր Վանեցյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, իմացել ենք հենց նրա հետ պատահածից անմիջապես հետո, սակայն չենք հրապարակել այդ տեղեկատվությունը՝ հարգելով մարդու բժշկական գաղտնիքի և անձնական տեղեկատվության պաշտպանության իրավունքը։
    Արթուր Վանեցյանն արդեն…

  • Գնաճը դեռ պահպանվում է. ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տ…

    Գնաճը դեռ պահպանվում է. ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%
    2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5․1%:
    2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների երկար պահպանման
    պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։
    Միևնույն
    ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր
    մակարդակներում երկար պահպանման ռիսկերն ավելացել են: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու
    պահանջարկի թուլացման ռիսկերն ավելի առարկայական են:
    Մասնավորապես, Եվրոգոտում և Ռուսաստանում առաջին եռամսյակում
    գրանցվել է տնտեսական անկում, իսկ կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ նպաստելով նաև այս
    տնտեսություններում աճի կարողությունների թուլացմանը։ Զուգահեռաբար՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հարաբերական
    կայունացման պայմաններում, դիտարկվում է էներգակիրների գների որոշակի նվազում, այդուհանդերձ, ապրանքահումքային և պարենային
    ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս համատեքստում, հաշվի առնելով գնաճային միջավայրի
    զարգացումների շուրջ բարձր անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող
    տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերը պահպանվում են:
    2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում, այդ թվում՝ որոշ մեկանգամյա գործոնների ազդեցությամբ,
    որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռևս հարաբերականորեն բարձր է: Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել
    շինարարության և ծառայությունների ճյուղերը: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը հիմնականում պայմանավորված է
    պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղերով՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների
    մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ զբոսաշրջային
    հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում
    դեռևս գերակշռում են առաջարկի գործոնները։ Մյուս կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձևավորման
    ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում
    կայունացման միտումներ:
    Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված
    համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների
    ձևավորման և գնաճային սպասումների արագացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ
    քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված
    համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների
    արդյունքում գնանկումային ռիսկերի ձևավորման և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են
    շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:
    Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց
    անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները
    և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

  • Լիպարիտ Դրմեյանի «հիմնավորումը», թե ինչու «Միասնության թևերը» չի միացել 6 քաղաքա…

    Լիպարիտ Դրմեյանի «հիմնավորումը», թե ինչու «Միասնության թևերը» չի միացել 6 քաղաքական ուժերի հայտարարությանը
    «Միասնության թևերը» կդիմի ՍԴ`վիճարկելու ընտրությունների արդյունքները