Category: Makaryan News

  • Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է Թել Ավիվի փողոցներից մեկում կասետային զինա…

    Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է Թել Ավիվի փողոցներից մեկում կասետային զինամթերքի հարվածի տեսանյութը:
    Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել:

  • Ռոբերտ Քոչարյանենք իր հավատարիմ պառվազոմբիներից մեկին` Գյումրու Պոլիտեխնիկի դասա…

    Ռոբերտ Քոչարյանենք իր հավատարիմ պառվազոմբիներից մեկին` Գյումրու Պոլիտեխնիկի դասախոս, անբարոյականի ծնունդ, տեսակով ու ամեն ինչով պոռնիկ էն կնոջը էլի քսի են տվել իմ վրա: Էդ փչացած կենդանին էլի հայելու մեջ կամ տնեցիների դեմքին նայել ու որոշել է իմ նկարով այլանդակություններ տարածել: Փաստորեն, քոչարյանենք իրենց ասելիքը ինձ ուղիղ ասելու փոխարեն որոշել են թաքնվել անբարոյական կանանց հետևում ու նրանց միջոցով իմ հասցեին հայհոյանքներ տարածել Ֆեյսբուքում:
    Եվ այդ ամենին լուռ հետևում են Քոչարյանի որդին` Լևոնը, դաշնակցականներն ու «Հայաստան» դաշինքի մյուս անդամները, այդ թվում` կին պատգամավորները: Հետաքրքիր է` Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանն ու մյուսները ինչպե՞ս են վերաբերվում իրենց աջակիցների այս պահվածքին: Հա՞շտ են այս ամենի հետ, նորմա՞լ են համարում իրենց աջակից կնոջ պահվածքը, ուրախանու՞մ են ինձ ուղղված այլանդակ հայհոյանքներից, թե՞, ամեն դեպքում, մի թեթև տխրում և ամաչում են:
    Եվ, առհասարակ, ի՞նչ են ակնկալում ինձնից քոչարյանականններն այս ամենի արդյունքում, որ ես ի՞նչ անեմ` ի պատասխան իրենց զոմբի «աջարակիցների» տարածած այլանդակություններին: Ուզում են, որ ե՞ս էլ իջնեմ էդ մակարդակին ու հայհոյեմ: Ես չեմ իջնի, որովհետև ես, ի տարբերություն Քոչարյանի զոմբիների, փողոցի խուժան ու անդաստիարակ չեմ, որ ֆեյսբուքում աջ ու ձախ մարդկանց հայհոյեմ:
    Ես եթե մեկին հայհոյելու լինեմ, իր երեսին ուղիղ դա կանեմ` առանց վախենալու ոչ նրա ենթադրյալ մուսկուլներից, ոչ ունեցած ախռանայից, ոչ մնացած հնարավորություններից, ու պատասխանն էլ կտամ, որովհետև հայհոյելու համար հաստատ հիմնավոր պատճառ կունենամ:
    Ես ասել եմ, որ եթե չզսպեն իրենց էդ այլանդակի ծնունդ զոմբիներին, ապա ես իմ պատասխանը լրիվ այլ կերպ կտամ, և դա հատատ շատ ավելի ցավոտ կլինի իրենց ամբողջ թիմի համար: Եվ թող լացակումած տոնով օրը մեկին չզանգեն ու խնդրեն` միջնորդի, որ «ընդդիմությանը» քիչ կպնեմ: Էդ ընդդիմություն ասելով էլ իբր իրենց նկատի ունեն` Նիկոլի մոտ ծեծ ուտող «ուժեղ» ընդդիմություն:
    Դուք, որ սենց շարունակեք, էս տեմպերով վաղը էդ ծեծ ուտող ընդդիմությանն էլ չեք ձգի: Դուք ուղղակի սխալ պատկերացում ունեք իմ մասին, չգիտեմ` ձեր պատկերացումներում լրագրողը ինչպիսին է լինում, բայց ես հաստատ ձեր ֆինանսամուտիլովշիկական պատկերացումներից հեռու եմ շատ:
    Կարճ ասած` իմ հանդեպ ձեր արածները դուք դեռ երկար կզգաք ձեր քաղաքական մաշկի վրա: Ես հեշտ չեմ մոռանում և ներում իմ հանդեպ արված սրիկայություններն ու ինձ ուղղված հարվածները: Չե՞ք հավատում` իմ սիրելի նախկին խմբագրին հարցրեք:
    Առայժմ այսքանը: Բարի գիշեր 😉
    #Մասնակցել_ու_կրվել_ես
    #Մեկ_անգամ
    #Կկրվես_նաև_երկրորդ_անգամ

  • «Մեռնում եմ մի գավաթ սուրճի համար։ Մեռնում եմ իմ ժողովրդի համար». Նեթանյահուն իր…

    «Մեռնում եմ մի գավաթ սուրճի համար։ Մեռնում եմ իմ ժողովրդի համար». Նեթանյահուն իր մահվան մասին լուրերին ի պատասխան սրճարանից «հումորային» տեսանյութ է հրապարակել

  • «էս ի՞նչ խոսալու ձև ա, մյուս անգամ չտենամ նման տոնով էս խմբում ինչ-որ բան քցես»․…

    «էս ի՞նչ խոսալու ձև ա, մյուս անգամ չտենամ նման տոնով էս խմբում ինչ-որ բան քցես»․ ՔՊ-ի ներքին չաթի «ռազբոռկան» շարունակվում է
    «Ես չգիտեի, որ խմբի կանոններին հակասում ա վրոդվված ձայնային ուղարկելը։ Ես, ի վերջո, մարդ եմ, չգիտեմ՝ էլ ո՞ւմ բողոքեմ, ո՞ւմ ասեմ։ Խմբում էլ եմ գրել, որ Ծերենցի փողոցում համարյա ամեն օր հոսանքազրկում է, ոչ մի արձագանք չի եղել, ՀԷՑ էլ զանգում ենք, ոչ մի բան չի փոխվում՝ արձագանք չկա։ 30 տարի ես շատ լավ գիտեմ՝ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Էն ժամանակ էլ ինչքան կարողացել ենք, ձեն հանել ենք, ես՝ նույնպես։ Իսկ թե ուր էինք, ինչի ձեն չէինք հանում, որովհետև շատ լավ գիտեինք՝ ձեն հանողներին ինչ են անում։ Հիմա գիտենք, որ էդ վիճակը չի, որ կարանք մեր բողոքը արտահայտենք, կամարտահայտվենք, դրա համար մեզ չեն տա պատերի տակ սպանեն, կամարտահայտվում եմ՝ ես անձամբ։ Հիմա ես պետք ա վախենա՞մ, ի՞նչ անեմ, Ձեր ձայնայինից ի՞նչ հասկանամ ես, պարոն Հակոբյան ջան, ի՞նչ անեմ ես հիմա, վա՞խ ապրեմ, որ սխալ բան եմ արել։ Եթե ես հիմա պետք ա վախենամ, եթե ինձ ինչ-որ բան ա սպառնում, ես ոչ մի ձայնային չեմ ուղարկի, իհարկե»,-արդեն նախազգուշանալով իր խոսքն ավարտել է ՔՊ-ի հորինած «դեմոկրատիայի» շունչն իր մաշկի վրա զգացած ՔՊ-ականը։
    https://makaryannews.am/5391.html
    ԲԱՑԱՌԻԿ․ «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն»․ ՔՊ-ի ներքին չաթում Ռոմանոս Պետրոսյանից են դժգոհել «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն, ո՞նց կարանք կապ հաստատենք, իմանանք՝ իրանք լույս ունե՞ն, թե՞ չէ, որովհետև Ծերենցի…

    «էս ի՞նչ խոսալու ձև ա, մյուս անգամ չտենամ նման տոնով էս խմբում ինչ-որ բան քցես»․ ՔՊ-ի ներքին չաթի «ռազբոռկան» շարունակվում է

    MakaryanNews-ը քիչ առաջ հայտնել էր, որ ՔՊ-ի ներքին չաթում Վահագն անունով մի ՔՊ-ական առավոտից հոսանք չունենալու պատճառով իր անկեղծ դժգոհությունն է հայտնել ՀԷՑ նորահայտ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից։…

  • Շատ անսպասելի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ։…

    Շատ անսպասելի 😄 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ։

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի․ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առո…

    🇮🇷Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի․ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է։ Նա լիովին վերահսկում է Իրանում տիրող իրավիճակը։

  • ԲԱՑԱՌԻԿ․ «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն»․ ՔՊ-ի ներքին…

    ԲԱՑԱՌԻԿ․ «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն»․ ՔՊ-ի ներքին չաթում Ռոմանոս Պետրոսյանից են դժգոհել
    «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն, ո՞նց կարանք կապ հաստատենք, իմանանք՝ իրանք լույս ունե՞ն, թե՞ չէ, որովհետև Ծերենցի փողոցում եմ, առավոտ 7-ից լույս չկա, ու մինչև գիշերվա 8-9-ը չի լինելու։ Զանգում ենք, ասում ենք՝ ինչ ա եղել, ասում են՝ մալուխ ա վնասվել։ Անցած տարի ամբողջ Հայաստանի մալուխները փոխեցին, էլի, մի հատ ուզում եմ հասկանամ՝ եթե 92 թիվ ենք նորից հետ գնում, մոմեր ձեռք բերենք, լամպեր, ճրագներ։ Մեկ-մեկ տպավորություն ա, որ Իրաքյան Քուրդիստանում ենք ապրում, էլի, չգիտեմ՝ էս ի՞նչ վիճակ ա, էս աբսուրդը ե՞րբ ա վերջանալու, մի հատ ո՞վ կարա էս հարցին լուծում տա։ Ամբողջ թաղամասի բնակիչներով ուղղակի խնդրում ենք, էլի, կարա՞նք մենք լույս ունենանք ստաբիլ»,-իր անկեղծ դժգոհությունն է հայտնել Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած հիմնարկից ՔՊ-ական երիտասարդը։
    Մանրամասն՝ այստեղ 👇
    https://makaryannews.am/5380.html
    Քիչ առաջ ՔՊ-ի չաթում լույս չունենալու պատճառով Ռոմանոս Պետրոսյանից են բողոքել: Մանրամասները` շուտով 😜

    ԲԱՑԱՌԻԿ․ «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն»․ ՔՊ-ի ներքին չաթում Ռոմանոս Պետրոսյանից են դժգոհել

    MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով՝ այսօր ՔՊ-ի ներքին չաթում հոսանք չունենալու պատճառով դժգոհել են ՀԷՑ նոր ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից։ Մեզ պատմեցին, որ Վահագն անունով մի կուսակ…

  • Քիչ առաջ ՔՊ-ի չաթում լույս չունենալու պատճառով Ռոմանոս Պետրոսյանից են բողոքել:Մա…

    Քիչ առաջ ՔՊ-ի չաթում լույս չունենալու պատճառով Ռոմանոս Պետրոսյանից են բողոքել:
    Մանրամասները` շուտով 😜

  • Փաշինյանը քիչ է մնում ընկնի ավտոբուսի մեջ խոսելիս…

    Փաշինյանը քիչ է մնում ընկնի ավտոբուսի մեջ խոսելիս

  • Նիկոլական քարոզիչները ֆեյքնյուզ են տարածում, թե իբր Արթուր Բաղդասարյանը աջակցում…

    Նիկոլական քարոզիչները ֆեյքնյուզ են տարածում, թե իբր Արթուր Բաղդասարյանը աջակցում է Սամվել Կարապետյանին ու միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
    Ավագ Պապոյան անունով հանդես եկող այս օգտատերը իշխանական պրոպագանդիստ է և կեղծ էջ` հետևում հայտնի չէ, թե ով է թաքնված: Նա երեկ այսպիսի կեղծ լուր է տարածել, թե իբր երբեմնի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որ երկար ժամանակ է` անհետացել է քաղաքական դաշտից այլևս անելիք չունենանալու, նաև առողջական լուրջ խնդիների պատճառով, իբր հայտարարել է, թե սատարում է Սմավել Կարապետյանին ու Էդգար Ղազարյանի պես միանում նրա կուսակցությանը:
    Այսպիսի կեղծ լուրեր տարածելու նպատակը պարզ է` Արթուր Բաղդասարյանի ու նրա պես այլ հեղինակազրկված, անլուրջ կամ այլ ոչ հեղինակավոր դեմքերի, ուժերի հետ աֆիլացվող կերպարների միջոցով վարկաբեկել Սամվել Կարապետյանին ու նրա կուսակցությունը: Այստեղ, իհարկե, իրենց մեղքի մեծ բաժինն ունեն հենց իրենք` Կարապետյանն ու իր թիմակիցները, քանզի նրանք իրենց դռներն այնքան լայն են բացել հասարակության առաջ, որ ով ասես` ուղղորդված կամ «լրիվ միամիտ» գալիս մտնում է իրենց մեջ ու հայտարարում, որ միացել է Սամվել Կարապետյանի թիմին: Ու քանի որ այդ ամենը բնավ լավ չի անդրադառնում Կարապետյանի ու նրա թիմի հեղինակության վրա, ՔՊ-ականները ձևը գտել են` քաղաքական դաշտում վարկաբեկված կամ լավ անցյալ ու համբավ չունեցող դեմքերին կեղծ լուրերով բերում կպցնում են Սամվել Կարապետյանին ու նրա թիմին: Սրանից պետք է հետևություն անեն հենց իրենք` Կարապետյանի թիմակիցները, որ ում ասես չթողնեն իրենց շարքերը, հետո էլ նեղսրտեն, թե ինչու է հասարակությունը այդպես բացասաբար ընդունում կասկածելի կերպարների` իրենց կուսակցությանը միանալու հայտարարությունները:
    Ահա այս կեղծ լուրն էր առիթ տվել ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին` երկար գրառում կատարել ու հիշեցնել երիտասարդներին, թե ով է եղել Արթուր Բաղդասարյանը: Տեքստն ու հիշեցումը լավն էր, իհարկե, քանզի Արթուր Բաղդասարյանի կերպարի մասին արժե, որ սերունդները տեղյակ լինեն, որ իմանան` ինչպես երբևէ չդառնալ «Արթուր Բաղդասարյան»: Բայց Ծովինար Վարդանյանը, իրեն խելացիի տեղ դրամ այդ ՔՊ-ական տիկինը, ՔՊ-ին ոգուն հարիր ձևով, կեղծ լուրի ու իրենց իսկ տարածած ապատեղեկատվության հիման վրա ֆեյք վերլուծություն ու ենթադրություն էր տարածել (դրա համար էլ այն հեռացրի իմ մոտից):
    Ահա սա է ՔՊ-ականների ոճը` իրենք էլ իրենց ձևի մեջ յուրահատուկ «արթուրբաղդասարյանններ» են, որոնք իրենց ամբողջ քարոզն ու քաղաքականությունը կառուցում են ստի ու կեղծիքի հիման վրա: