Նիկոլական քարոզիչները ֆեյքնյուզ են տարածում, թե իբր Արթուր Բաղդասարյանը աջակցում է Սամվել Կարապետյանին ու միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Ավագ Պապոյան անունով հանդես եկող այս օգտատերը իշխանական պրոպագանդիստ է և կեղծ էջ` հետևում հայտնի չէ, թե ով է թաքնված: Նա երեկ այսպիսի կեղծ լուր է տարածել, թե իբր երբեմնի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որ երկար ժամանակ է` անհետացել է քաղաքական դաշտից այլևս անելիք չունենանալու, նաև առողջական լուրջ խնդիների պատճառով, իբր հայտարարել է, թե սատարում է Սմավել Կարապետյանին ու Էդգար Ղազարյանի պես միանում նրա կուսակցությանը:
Այսպիսի կեղծ լուրեր տարածելու նպատակը պարզ է` Արթուր Բաղդասարյանի ու նրա պես այլ հեղինակազրկված, անլուրջ կամ այլ ոչ հեղինակավոր դեմքերի, ուժերի հետ աֆիլացվող կերպարների միջոցով վարկաբեկել Սամվել Կարապետյանին ու նրա կուսակցությունը: Այստեղ, իհարկե, իրենց մեղքի մեծ բաժինն ունեն հենց իրենք` Կարապետյանն ու իր թիմակիցները, քանզի նրանք իրենց դռներն այնքան լայն են բացել հասարակության առաջ, որ ով ասես` ուղղորդված կամ «լրիվ միամիտ» գալիս մտնում է իրենց մեջ ու հայտարարում, որ միացել է Սամվել Կարապետյանի թիմին: Ու քանի որ այդ ամենը բնավ լավ չի անդրադառնում Կարապետյանի ու նրա թիմի հեղինակության վրա, ՔՊ-ականները ձևը գտել են` քաղաքական դաշտում վարկաբեկված կամ լավ անցյալ ու համբավ չունեցող դեմքերին կեղծ լուրերով բերում կպցնում են Սամվել Կարապետյանին ու նրա թիմին: Սրանից պետք է հետևություն անեն հենց իրենք` Կարապետյանի թիմակիցները, որ ում ասես չթողնեն իրենց շարքերը, հետո էլ նեղսրտեն, թե ինչու է հասարակությունը այդպես բացասաբար ընդունում կասկածելի կերպարների` իրենց կուսակցությանը միանալու հայտարարությունները:
Ահա այս կեղծ լուրն էր առիթ տվել ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին` երկար գրառում կատարել ու հիշեցնել երիտասարդներին, թե ով է եղել Արթուր Բաղդասարյանը: Տեքստն ու հիշեցումը լավն էր, իհարկե, քանզի Արթուր Բաղդասարյանի կերպարի մասին արժե, որ սերունդները տեղյակ լինեն, որ իմանան` ինչպես երբևէ չդառնալ «Արթուր Բաղդասարյան»: Բայց Ծովինար Վարդանյանը, իրեն խելացիի տեղ դրամ այդ ՔՊ-ական տիկինը, ՔՊ-ին ոգուն հարիր ձևով, կեղծ լուրի ու իրենց իսկ տարածած ապատեղեկատվության հիման վրա ֆեյք վերլուծություն ու ենթադրություն էր տարածել (դրա համար էլ այն հեռացրի իմ մոտից):
Ահա սա է ՔՊ-ականների ոճը` իրենք էլ իրենց ձևի մեջ յուրահատուկ «արթուրբաղդասարյանններ» են, որոնք իրենց ամբողջ քարոզն ու քաղաքականությունը կառուցում են ստի ու կեղծիքի հիման վրա:

Թողնել պատասխան