Category: Makaryan News

  • ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը…

    ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։
    Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի մասին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպման արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, իսկ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
    ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը՝ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու և ՔՊ-ականների իշխանության վրա հենվելով Հարավային Կովկասում հակառուսական և հակաիրանական ռազմավարությունն իրականացնելու համար։
    Փաշինյանն ու ՔՊ-ն չեն կարողանալու հաղթել ընտրություններում՝սոցհարցումները ցույց են տալիս, որ ընդդիմությունը միասին ավելի շատ ձայն ունի, քան թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ փաշինյանական կլանը։
    Արևմուտքը տեսնում է, որ հունիսյան ընտրություններում կարող են հաղթել ռուսամետ ուժերն ու դա կլինի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համար Մոսկվայի գեոպոլիտիկ հաղթանակ ու Ռուբիոն շտապում է Զվարթնոցում մի քանի րոպե տրամադրել փաշինյանական կլանին՝փիառվելու համար։ Ռուբիոյի այցից հետո իհարկե ՔՊ-ականներն ու նրանց ֆեյքերի ֆաբրիկաներն այդ այցը հանրությանը ներկայացնելու են՝տեսեք ԱՄՆ-ն կանաչ լույս է տալիս Փաշինյանի վերարտադրությանը, իսկ ընդդիմության թիվ մեկ խնդիրն է ցույց տալ, որ ՔՊ-ն Հայաստանը վերածում է ՌԴ-ԱՄՆ, Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ բախման կետի կամ proxy war-ի տարածքի՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայկական պետականության համար։
    ՌԴ-ից արդեն հնչել են կոշտ գնահատականներ և անգամ ուլտիմատում Փաշինյանին՝կամ ԵԱՏՄ կամ ԵՄ։ Այսինքն, Մոսկվան արդեն ուղիղ հայտարարում է, որ թույլ չի տալու ՔՊ-ին օգտվել էժան ռուսական գազից ու ռուսական շուկայից՝դրան զուգահեռ ՀՀ-ում տարածել հակառուսական և արևմտամետ թեզեր՝ՀՀ քաղաքացիների մոտ ՌԴ-ից կերտելով արտաքին թշնամու կերպար։
    Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար: Սակայն Երևանին գրավող գազի արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ ռուսական գազի, ռուսական էներգակիրների համար գոյություն ունի չափազանց գրավիչ, ավելի քան արտոնյալ գին։ Դա իսկապես այդպես է. Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, և հատկապես՝ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների համար», — նշել է նա։
    Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ «նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»՝ դա «անշուշտ Եվրամիությունն է»։
    ՀՀ քաղաքացիները հունիսին պետք է իրենց քվեներով փրկեն Հայաստանը՝եթե Փաշինյանը մնաց իշխանության Հայաստանը վերածվելու է նոր Ուկրաինայի, իսկ հայ-ռուսական կապերի խզումը հանգեցնելու է թուրք-ադրբեջանական դիրքերի ուժեղացմանը։ Փաշինյանի Իրական Հայաստանը դե-ֆակտո Իլհամ Ալիևի երազած «Արևմտյան Ադրբեջանն» է։

    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Ոստիկանությունը մի կողմից փակել է Նալբանդյան փողոց մտնող ճանապարհը, մյուս կողմից…

    Ոստիկանությունը մի կողմից փակել է Նալբանդյան փողոց մտնող ճանապարհը, մյուս կողմից չի զգուշացրել, որ փակ է, ինչի հետևանքով բազմաթիվ մեքենաներ արգելափակվել են միակողմանի նեղ փողոցում

  • Գալիս են Կոտայքն էլ հանձնեն …

    Գալիս են Կոտայքն էլ հանձնեն 😀

  • Այսօր Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո ՌուբիոնԸստ Պետքարտուղարության՝ Մարկո …

    Այսօր Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
    Ըստ Պետքարտուղարության՝ Մարկո Ռուբիոն Երևանում
    15:30-ին հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ։
    16:00-ին կմասնակցի փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։

  • Ի դեպ, երեկ Ռուբեն Վարդանյանի ծնունդն էր, նա դարձավ 58 տարեկանԵրեկվա խառը լրահոս…

    Ի դեպ, երեկ Ռուբեն Վարդանյանի ծնունդն էր, նա դարձավ 58 տարեկան
    Երեկվա խառը լրահոսում չհասցրի անդրադառնալ Բաքվի բանտում նաև մեր փոխարեն պայքարող մեծ բարերարի ծննդյան օրվան ու այդ օրով բանտից մոզ ուղարկած ուղերձով, որը կարող եք լսել տեսանյութում:
    Ակնհայտ է, որ այս իշխանությունները գենետիկ հակասություն ունեն Ռուբեն Վարդանյան հայի ու մարդու հետ, դրա համար էլ իրենք ամեն ինչ կանեն, որ նա երկար մնա Բավքում` կապանքների տակ:

  • Էս դալբա… պռոֆոսորը էլի հայտնվեց: Սրա ասած ոչ մի կանխատեսում, ոչ մի «վերլուծու…

    Էս դալբա… պռոֆոսորը էլի հայտնվեց: Սրա ասած ոչ մի կանխատեսում, ոչ մի «վերլուծություն» չի կատարվել, սա երբեք խելքին մոտ բան ասած չկա, սրա դեմքին էլ, որ նայում ես, հայացքից անգամ հասկանալի է` ինչ մասշտաբի դալբա…ծակ պրոֆեսորի հետ գործ ունես, որը իբր Անգլայում ա սովորել, բայց հիմա քրեական գործի շալակին` փախել ա Մոսկվա, ու էնտեղից էշ-էշ դուրս ա տալիս ամեն օր: Կրմնակի շպիոն, էլի 😀
    Բայց ամենավատն էն ա, որ սրան մեր լրատվականների մեծ մասը լուրջ ա վերաբերվում ու լուրջ դեմքով եթեր ա տալիս սրա անլուրջ մտքերը: Այ ողբերգությունը հենց էդտեղ է, որ սրա նմաններին լուրջ են վերաբերվում, որոնք փաստացի խայտառակում են և´ ընդդիմությանը, և´ ռեսպուբլիկան:

  • Բորիս Մուրազին էլ իր հերթին ու իր ձևով ջախջախեց Փաշինյանի կողմից «Նատաշկա» անվան…

    Բորիս Մուրազին էլ իր հերթին ու իր ձևով ջախջախեց Փաշինյանի կողմից «Նատաշկա» անվանված Պետրոսին
    https://www.youtube.com/live/Au_2-4RTvTw?si=m2zLH8UrKlRfPJ7T

    Հարցազրույց Բորիս Մուրազիի հետ

    Ընտրություններ 2026 | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : http…

  • Նոր ձայնագրություն․ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջինն…

    🇦🇲 Նոր ձայնագրություն․ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո, կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում ՔՊ-ին։
    Մեզ համար ամենակարևորն է, որ ոչ թե ցածր օղակում պատասխանատվությունը ջարդվի, այլ որոշվի բարձրաստիճան պաշտոնյաների կապն այս արարքների հետ` Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց։
    Մենք, ինչպես այս, այնպես էլ նախորդ ձայնագրության մասով, հետևողական ենք լինելու։
    Արման Թաթոյան

  • «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Տաշիրում անցել է լեփ-լեցուն հրապարակում…

    «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Տաշիրում անցել է լեփ-լեցուն հրապարակում

  • Ուղերձ-կոչ՝ Սյունիքում և մարզից դուրս բնակվող բոլոր սյունեցիներին. Սուրիկ Խաչատր…

    Ուղերձ-կոչ՝ Սյունիքում և մարզից դուրս բնակվող բոլոր սյունեցիներին. Սուրիկ Խաչատրյան
    Թանկագին հայրենակիցներ
    Տևական ժամանակ, ինչպես գիտեք, հորինված ինչ-որ խոչընդոտների պատճառով, ես Հայաստանում չեմ։
    Եվ հավանաբար նկատել եք, որ մինչև այժմ որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն չեմ ունեցել մեր հանրապետության, թեկուզև մեր մարզի ներքաղաքական զարգացումներին՝ ամեն ինչ թողնելով մարդկանց ողջամտությանը։
    Սակայն անհնար է անտարբեր անցնել հունիսի 7-ի ընտրությունների կողքով, քանի որ հենց այդ օրը վճռվելու է Սյունիքի ճակատագիրը։ Այդ օրն է որոշվելու՝ Սյունիքը մնո՞ւմ է Հայաստանի Հանրապետության կազմում, թե՞ դառնում է ադրբեջանցիների «խաղաղ» զավթման տարածաշրջան։
    Իշխող վարչախումբն այլևս չի թաքցնում, որ սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքը, ինչպես 2023-ին զոհաբերեց Արցախը։
    Տիգրանաշենը թուրքին նվիրելու վարչախմբի գործողությունները Սյունիքը Երևանից կտրելու և շրջափակման մեջ ներքաշելու բացահայտ քայլ է։
    «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը Սյունիքը ներսից դանդաղորեն զավթելու և մարզը թուրքերով բնակեցնելու ևս մեկ բացահայտ քայլ է։
    Սյունիքի բռնազավթված տարածքների ազատագրության մասին լռելը մեկ այլ վկայություն է՝ Սյունիքը մաս-մաս Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու։
    «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական ծրագիրը, որ ներկայացվում է կեղծ անվամբ՝ «Թրամփի ուղի», Մեղրին Ադրբեջանի և Թուրքիայի տիրապետությանը հանձնելու մեկ այլ քայլ է։
    Մարզի գյուղերում 48 դպրոց փակելու՝ Ադրբեջանից պարտադրված քայլը Սյունիքն աստիճանաբար հայաթափելու հստակ ծրագիր է։
    Եվ նման բազմաթիվ սպառնալիքներ ու դավաճանական քայլեր ընդդեմ Սյունիքի։
    Ուշադիր հետևում եմ՝ վարչախմբի հակասյունիքյան այդ գործողություններին մարզում աջակցում են մի քանի բախտախնդիր, ովքեր պատրաստ են հանուն իրենց անձնական շահի, հանուն իրենց պաշտոնի և հանուն իրենց բիզնեսի թուրքի ոտքի տակ փռել հայոց Սյունիքը։
    Սյունիքը պաշտպանելու և փրկելու միակ ձևը հունիսի 7-ին № 16 քվեաթերթիկը մերժելն է։
    Ընտրեք՝ ում կամենում եք, բայց ոչ ՔՊ-ին։
    Ուրախությամբ եմ նկատում՝ ընդդիմադիր առաջատար ուժերը Հայաստանը փրկելու ու փոփոխություններ բերելու հետաքրքիր ծրագրեր են առաջարկում, և պետք է գնալ նրանց հետևից։
    Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել՝ հունիսի 7-ին վճռվելու է Սյունիքի լինել-չլինելու հարցը։
    Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել Իլհամ Ալիևի՝ Սյունիքը բռնազավթելու ծրագրի օգտին։
    Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է պղծել մեր փառապանծ նախնիների՝ ինչպես հազարավոր սյունեցի նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի, հանուն Սյունիքի և հանուն մեր երեխաների ու մեր ապագայի։
    Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել պատերազմի օգտին, ինչն իրենք արդեն ապացուցել են մի քանի անգամ։
    Ուրեմն՝ հունիսի 7-ին պարտադիր մասնակցում ենք քվեարկությանը և կանխում Սյունիքը թուրքերին հանձնելու ծրագիրը․ դա իմ խնդրանքն է և հորդորը։
    Հիշո՞ւմ եք, թե Սպարապետ Գարեգին Նժդեհն ինչ կարգախոս էր հնչեցնում ճակատամարտ գնալիս՝ «Մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի վրիժակ հոգին, հառա՜ջ»։
    Հավատացեք՝ երկնային արքայությունից Նժդեհը նորից մեզ նույն կոչն է հղում․․․
    Լինենք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի և Գարեգին Նժդեհի արժանի հետևորդներն ու թույլ չտանք, որ մի քանի բախտախնդիր՝ հանուն իրենց իշխանության և հանուն իրենց թալանի, վաճառքի հանեն Սյունիքը։