Category: Makaryan News

  • Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկանՀունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, …

    Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
    Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։
    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։
    Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։
    Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։
  • Միաժամանակ երկու «բացարձակ Ճշմարտություն». 1. Նախ ասում է` ես երրորդ ժամկետ չեմ …

    Միաժամանակ երկու «բացարձակ Ճշմարտություն».
    1. Նախ ասում է` ես երրորդ ժամկետ չեմ ընտրվել, առաջին երկուսը եղել է նախագահի ժամկետ, իբր ինքը չէր ասել, որ մեկ մարդը երրորդ անգամ չպետք է հավակնի երկրի ղեկին, այդ թվում` վարչապետի կարգավիճակով
    2. Մյուսը` Նիկոլին արդարացնում է ու ևս երկու տարով իշխանության գալու շանս տալիս:
    Վայ Ազատիչ, վայ… և իսկապես` իյա, իրո՞ք )))

  • Ղազինյանը նստած թախտին` սպասում է կալանքին…

    Ղազինյանը նստած թախտին` սպասում է կալանքին

  • Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը…

    Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը

  • Էրդողանը շնորհավորել է ՓաշինյանինԻմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավ…

    🇦🇲🇹🇷 Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին
    Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ:
    Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
    Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն:
    Ռեջեթ Թայիփ Էրդողան

  • Մենք մարդասպան չենք, որ տանք սպանենք, իսկ իրենք մանդատ չունեն էլ, որ վերցնեն. Փա…

    Մենք մարդասպան չենք, որ տանք սպանենք, իսկ իրենք մանդատ չունեն էլ, որ վերցնեն. Փաշինյան
    Որևէ մեկը կարա ասի, որ ձրի արդարացրե՞լ են Գագիկ Ծառուկյանին. Փաշինյանը կաշառակերության մեջ մեղադրեց Ծառուկյանին արդարացրած դատավորներին

  • Որևէ մեկը կարա ասի, որ ձրի արդարացրե՞լ են Գագիկ Ծառուկյանին. Փաշինյանը կաշառակեր…

    Որևէ մեկը կարա ասի, որ ձրի արդարացրե՞լ են Գագիկ Ծառուկյանին. Փաշինյանը կաշառակերության մեջ մեղադրեց Ծառուկյանին արդարացրած դատավորներին

  • Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել. Էդմոն Մարուքյան…

    Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել. Էդմոն Մարուքյան

  • Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ. Փաշինյան…

    Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ. Փաշինյան

  • Ալիկն ու Կանդազը մեղավո՞ր են, որ սորոսական չեն, թե՞ մեղավոր են, որովհետև սորոսակ…

    Ալիկն ու Կանդազը մեղավո՞ր են, որ սորոսական չեն, թե՞ մեղավոր են, որովհետև սորոսական չեն
    Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրենց «քաղհասարակություն» հռչակած և Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ փաստացի փայ ունեցող սորոսականների ճնշման տակ ազատ արձակեց արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանին, որը բանտում հացադուլ էր հայտարարել: Իսկ ինչու՞ դատախազը տեղի տվեց սորոսականների ճնշմանը, և ինչու էին սորոսական համայնքը` իրենց ակտիվիստներով, լրատվամիջոցներով և անգամ թեկնածուներով լծվել Արթուր Օսիպյանին օր առաջ նիկոլական «արդարադատության» ճիրաններից ազատելու գործին, որովհետև Օսիպյանը ևս սորոսական էր, այսինքն` իրենցից մեկն էր: Ու քանի որ սորոսականները այս իշխանության դե ֆակտո փայատերերն են, ու ամբողջ իրավապահ համակարգը` ներառյալ գլխավոր դատախազը, կախում ունեն նրանցից, ստիպված եղան կատարել սորոսական քաղհասարակության պահանջն ու ազատ արձակել այդ համայնքի ներկայացուցիչ արցախցի ակտիվիստին:
    Օսիպյանից բացի այս օրերին բանտում են գտնվում նաև շատ այլ ընդդիմադիրներ, որոնց վրա այդ նույն դատախազությունը անհեթեթ գործեր է կարել ու դարի հանցագործի պիտակով ուղարկել կալանքի: Օրինակ` «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ Ալիկ Ալեքսանյանն ու հայտնի ռազմական գործիչ Արթուր Ավանեսյանը` Կանդազը: Ինչու՞ այդ նույն սորոսականները նրանց իրավունքների համար էլ չեն պայքարում, կուրծք ծեծում, հարցեր ուղղում իրավապահներին, ՄԻՊ-ին, Փաշինյանին… որովհետև նրանք սորոսական չեն, այլ ընդդիմադիր են, այսինքն` իրենցից չեն, հետևաբար մեղավոր են` թալանչի, հանցագործ ու ընտրակեղծարար: Դրա համար նրանց մասին այսօր հանրային տիրույթում գրեթե ոչ ոք չի հիշում, ու կարծես համակերպվել են, որ նրանք մեղավոր են: Իսկ մեղավոր են, որովհետև սորոսական չեն, եթե այդ համայնքից լինեին, հաստատ Օսիպյանի համար երաշխավորագիր տված սորոսական «քաղհասարակությունը» մի երաշխավորագիր էլ նրանց համար կտար: Կարճ ասած` գործ ունենք դասական թայֆաբազության և կլանային համակարգի հետ, որի անունը «քաղհասարակություն» են դրել:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    Սորոսականների ճնշման ու ստորագրության հաշվին բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ, նույնպես սորոսական Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի։