Category: Makaryan News

  • Աչքիս ՆԳ նախարարը փուռը գնաց!Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի …

    Աչքիս ՆԳ նախարարը փուռը գնաց!
    Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
    Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
    ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
    Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
    Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ։
    Նիկոլ Փաշինյան

  • Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում Նարեկ ԿարապետյանըԷս մեր նորանշանակ «էլեկտրիկ» Ռո…

    ❗️Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում Նարեկ Կարապետյանը
    Էս մեր նորանշանակ «էլեկտրիկ» Ռոմանոս Պետրոսյանը ինչ-որ թվեր է հրապարակել, թե ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամներն ինչպիսի աստղաբաշխական թվեր են ստացել 2024 թվականին` ցույց տալով, թե իբր ՀԷՑ-ում տասնյակ միլիոնավոր դրամների աշխատավարձ են տվել իրենք իրենց ու դա մտցրել, իբրև թե, սակագնի մեջ:
    Ռոմանոս Պետրոսյան, իսկ կարո՞ղ է ազնվություն ցուցաբերես ու հրապարակես նաև, թե որքա՞ն աշխատավարձ է ստացել ու մինչ օրս ստանում այդ նույն ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, որն այդ կարգավիճակը ստանձնել է 2024 թ. դեկտեմբերից:
    MakaryanNews-ը պարզեց, որ Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ից ամսական ստացել է, ուշադրություն, 0 դրամ աշխատավարձ: Կրկնում եմ` ինը ամսում Նարեկ Կարապետյանը 0 դրամ է ստացել` որպես ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ: Մի հատ էլ տառերով գրեմ` ԶՐՈ դրամ:
    Ի դեպ, որ մի քիչ ավելի շատ ազնվություն ցուցաբերի պարոն Պետրոսյանը, կխոստովանի, որ իր ներկայացրած թվերի և հաշվարկների մեջ էլ մանիպուլյացիա կա, ու եթե մի քիչ ավելի ճիշտ հաշվեն, կարող է լրիվ այլ թվեր ստացվեն: Էլ չեմ ասում, որ լավ կլինի նախ հրապարակի, թե ինքն անձամբ որքա՞ն, այսինքն` ամսական քանի՞ միլիոն դրամ աշխատավարձ է ստանում Սամվել Կարապետյանի միջոցներից:
    Աղբյուրը` @MakaryanNews

  • Էս տղեն մի ամբողջ քաղաքապետարանի և «Վեոլիա ջրի» գործ ա անում` մասնավոր միջոցներո…

    Էս տղեն մի ամբողջ քաղաքապետարանի և «Վեոլիա ջրի» գործ ա անում` մասնավոր միջոցներով մաքրելով քաղաքի խցանված հեղեղատարերը: Այսինքն` անում ա էն, ինչ պիտի անեին Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը»:
    Հիմա Ավինյանը սա տեսնում է, երևի նաև զարմանում, հուսով եմ` նաև ամաչում:
    Ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան: 😜

  • Թորոսյան Արսենի բերած խոսնակը ակնհայտ նիկոլական է և իր էջում զբաղված է ՔՊ-ի քար…

    🗣 Թորոսյան Արսենի բերած խոսնակը ակնհայտ նիկոլական է և իր էջում զբաղված է ՔՊ-ի քարոզչությամբ
    Արսեն Թորոսյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց հետո նախարարության երկարամյա մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Ենթադրաբար՝ չի ցանկացել աշխատել Թորոսյան Արսենի պես մարդու հետ։
    Պարզվում է՝ Արսեն Թորոսյանի բերած այս տղան շարքային նիկոլական է, ՔՊ անդամ, և իր ֆեյսբուքյան էջում զբաղված է ՔՊ-ի քարոզչությամբ ու անձամբ Նիկոլ Փաշինայնի մտքերի տարածմամբ։
    Բայց միայն Փաշինյանի մտքերով կիսվելով չի բավարարվել Նվերը, իր հեղինակավոր կարծիքն էլ է գրել․ «Պարզ հարց, որին տխրահռչակ եռյակը որևէ պատասխան չունի ու չի կարող ունենալ»։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Ռոմանոս Պետրոսյան, մի հատ, եթե դժվար չի, կզանգե՞ս Դավիթ Ղազինյանին ու խնդրես` «Հ…

    Ռոմանոս Պետրոսյան, մի հատ, եթե դժվար չի, կզանգե՞ս Դավիթ Ղազինյանին ու խնդրես` «Հաղթանակ» կամրջի տարածքի հոսանքը միացնի: Դե, հաստատ ինքն ա ՀԷՑ-ից դուրս գալուց անջատել գնացել)))

  • Միքայել սրբազանի գործով դատարանի վճիռը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը…

    ‼️ Միքայել սրբազանի գործով դատարանի վճիռը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 17։30-ին

  • -Բա որ չեք թալանել, ինչո՞ւ եք վերադարձնում էդ հողերը պետությանը. այսօր հարցրինք …

    -Բա որ չեք թալանել, ինչո՞ւ եք վերադարձնում էդ հողերը պետությանը. այսօր հարցրինք Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին` Սերժի Վաչոյին -Վերադարձրել եմ, որպեսզի չ…. հիմա ասե՞մ, թե՞ հասկացաք: Վերադարձրել եմ, որովեհտև դա իմը չէր,-խոստովանեց…

  • Նյու Յորքում ոստիկանությունը, որը փողոցները փակել էր Թրամփի ավտոշարասյան համար, …

    Նյու Յորքում ոստիկանությունը, որը փողոցները փակել էր Թրամփի ավտոշարասյան համար, կանգնեցրել է նաև Էմանուել Մակրոնի մեքենան։
    Մակրոնը շուրջ 30 րոպե ոտքով է քայլել։

  • Վարդան Ղուկասյանը կըսե` Ազգային ժողով գնացեք, ինձի էլի եկաք ստեղ բռնցրիք Դե արի …

    Վարդան Ղուկասյանը կըսե` Ազգային ժողով գնացեք, ինձի էլի եկաք ստեղ բռնցրիք 😀
    Դե արի ըսա, օր մարդա մեկի էժանագին ամբիցիաների պատճառով ինձի ԱԺ չեն թողնե)))

  • Նիկոլ Փաշինյանի հրամանով Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել հրապարակախոս, տնտեսա…

    Նիկոլ Փաշինյանի հրամանով Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել հրապարակախոս, տնտեսագետ, ՀԱԿ վարչության նախկին անդամ և «Հայկական ժամանակ» թերթի նախկին հրատարակիչ Արամազդ Ղալամքարյանը։
    Այդ մասին ես դեռ օրեր առաջ էի տեղեկացրել, որ Ղալամքարյանին են որպես Ջրային կոմիտեի նախագահի թեկնածու ներկայացրել Նիկոլ Փաշինյանին: