Category: Makaryan News

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նոր մեքենան արդեն գնել են: Ինչպես և կանխատեսում էի` …

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նոր մեքենան արդեն գնել են: Ինչպես և կանխատեսում էի` Toyota Land Cruiser 300 ամենագնաց է, որը ձեռք են բերել մեկ անձից գնման կարգով, Ռոբերտ Քոչարյանի որդուն և ընկերոջը պատկանող «Տոյոտա Երևան» ընկերության ավտոսրահից (նկարում` ձախից առաջինը, 001 II 01 պետհամարանիշով):
    Էմ հին Toyota LC 200-ն էլ (նկարում ձախից երկրորդը), որը մոտ 500 հազար կմ վազք ուներ, այսինքն` կես միլիոն արդեն քշած էր ու իբրև թե այլևս նպատակահարմար չէր հետագա շահագործման համար, որովհետև իբր արդեն շատ էր ծախս առաջացնում, տվել են ոստիկանապետ Արամ Ղազարյանին: Բա, եթե այլևս նպատակահարմար չէր շահագործման համար, օտարեիք, ինչու՞ տվեցիք` ուրիշին ծառայի: Թե՞ ոստիկանապետին սպասարկելիս ծախս չի առաջացնում, իսկ ՆԳ նախարարին սպասարկելիս էդ ծախսը կտրուկ ավելանում է:
    Եվ, ի վերջո, երեկվա ողբերգական դեպքերն ու, առհասարակ, երկրում տիրող բեսպրեդելը հենց ձեր երկուսի` ՆԳ նախարարի և ոստիկանապետի, նաև մյուս ուժային կառույցների ղեկավարների թերացման, վատ աշխատանքի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, իրենց գործով զբաղվելու փոխարեն ինչ-որ մեկի քաղաքական հրահանգները կատարելու հետևանք են: Ու փոխանակ դրա մասին մտածեք և ինքնքերդ ձեզ պատժեք, մի բան էլ խրախուսում եք ձեզ պարգևավճարներով ու նոր մեքենաներով:
    Սխա՞լ եմ ասում, տիկին նախարար: Ի դեպ, Ձեզ էդ պաշտոնին նշանակողն էսօր արդեն հասցրեց կատարվածի մեղքը անուղղակի բարդել Ձեզ վրա: Էնպես որ, վայելեք նոր Toyota-ն, քանի դեռ այն Ձեզ է սպասարկում…
  • Ես ո՛չ նախկինների հետ գործ ունեմ, ո՛չ ներկաների, էնքան սրտովս չի, որ էլ տեղ չկա…

    👮🏻‍♂️ Ես ո՛չ նախկինների հետ գործ ունեմ, ո՛չ ներկաների, էնքան սրտովս չի, որ էլ տեղ չկա մեկնաբանելու․ Ալիկ Սարգսյան «Մեկնաբանություն չունեմ, չեմ կարա արդեն մեկնաբանեմ, իմ մոտ արդեն փակվել ա մեկնաբանության էջը, ստեղ բան չկա, որ մեկնաբանեմ։ Սառել ա, մոտս փակվել…

  • Պատրաստվում եմ ձմռանը. Միքայել Սրբազանն այսօր սև էր հագել…

    Պատրաստվում եմ ձմռանը. Միքայել Սրբազանն այսօր սև էր հագել

  • Նյու Յորքում Ռեջեփ Էրդողանի ավտոշարասյունը մնացել է խցանման մեջ:…

    Նյու Յորքում Ռեջեփ Էրդողանի ավտոշարասյունը մնացել է խցանման մեջ:

  • Բացառիկ կադրեր Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ…

    ❗️Բացառիկ կադրեր Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ` համայնքային ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից:

  • -Նիկոլ Փաշինյանը Ձեր հոգեզավակն է եղել, էդ ո՞նց եք դաստիարակել, որ Ձեր հասցեին է…

    -Նիկոլ Փաշինյանը Ձեր հոգեզավակն է եղել, էդ ո՞նց եք դաստիարակել, որ Ձեր հասցեին էդպիսի բաներ է ասում,-հարցրի Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանին:

  • Հերթական ողբերգական դեպքը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում…

    ⚡️Հերթական ողբերգական դեպքը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Ավելի վաղ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի…

  • Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենան է` 90-ականների Lincoln Town Car, մինչև հիմա դեռ այս …

    Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենան է` 90-ականների Lincoln Town Car, մինչև հիմա դեռ այս մեքենայով է շրջում ՀՀ ատաջին նախագահը: Այսօր էլ եկել է Մատենադարան` մասնակցելու իր 80-ամյակին նվիրված միջոցառմանը

  • Հերթական ողբերգական դեպքըՍանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մ…

    ⚡️Հերթական ողբերգական դեպքը
    Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։
    Ավելի վաղ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։
    Երեկ գիշեր էլ նա հյուպատոսարան էր մտել` խնդրելով իրեն արտահանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, այլ ոչ թե նորից տալ ՌԴ իրավապահների ձեռքը, սակայն մերժվել էր: Դրանից հետո Ավագյանին անգիտակից վիճակում գտել են հյուպատոսարանի զուգարանում:

  • Աչքիս ՆԳ նախարարը փուռը գնաց!Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի …

    Աչքիս ՆԳ նախարարը փուռը գնաց!
    Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
    Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
    ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
    Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
    Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ։
    Նիկոլ Փաշինյան