Ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Արևմուտքի ապակառուցողական քայլերի արդյունքում միջուկային զենք ունեցող պետությունների միջև երկխոսության հիմքերը զգալիորեն խաթարվել են։ Վլադիմիր Պուտին
❗️Ուշադրություն❗️ Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։
Ղազախստանում կայացած երաժշտական մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանն իրար 10 միավոր են տվել Ղազախստանում կայացած Silk Way Star մրցույթում ադրբեջանցի երգչուհի Էֆենդին, որը ժյուրիի կազմում էր, ամենաբարձր միավորը տվեց հայ մասնակից Սարո Գևորգյանին: Ի պատասխան ՝ ժյուրիի հայ անդամը առավելագույն գնահատական է տվել ադրբեջանցի կատարող Սաբինա Զադեի ելույթին։
Վիլհելմի՞չ, էս դու՞ էս նոր Կադիլակով, տառերն էլ քո անուն ազգանունով: Բա ի՞նչ կա էս կողմերը, չլինի՞ եկել ես, որ գաս)) Բայց լավ ես արել, որ փոխել թազեն ես վերցրել, էն հինը արդեն հին էր` Սերժի թվի էր 😀
🔥 Հրդեհ է բռնկվել Բժշկական համալսարանում Ժամը 19։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ ՆԳՆ
⚡️«Մայր Հայաստան» շարժումն այսօր կուսակցություն ստեղծեծ, անունը` ՄԱՀԱԿ։ «Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չի սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է»,– ասաց կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը։
🇦🇲🇮🇷 Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ի՝ ժամը 20:00-ից, Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Իրանում ՀՀ դեսպանություն