Category: Makaryan News

  • Գրիգոր Տեր-Ղազարյա՞նն է ՔՊ-ի վերևում, թե՞ ՔՊ-ն է Գրիգի տակ. ուշագրավ հարևանությո…

    Գրիգոր Տեր-Ղազարյա՞նն է ՔՊ-ի վերևում, թե՞ ՔՊ-ն է Գրիգի տակ. ուշագրավ հարևանություն` Կասկադում (տեսանյութ)
    Ուշագրավ է, որ ՔՊ-ի գրասենյակի ուղիղ գլխավերևում գտնվում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի փեսա Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող GTB holdings ընկերության գրասենյակը:
    Գրիգոր Տեր-Ղազարյանը կամ Գրիգը, ինչպես իրեն դիմում են շրջապատում, հիշեցնենք, իշխանությունների հետ ոչ վատ հարաբերություններ ունեցող, բայց հոգու խորքում ընդդիմադիր հայացքներ թաքցնող, միևնույն ժամանակ Ավինյանի հետ «քիպ» այն Lamborghini-ներով մեծահարուստ տղան է, որը ՀԷՑ-ը խլելուց հետո «լրիվ պատահաբար» գնացել էր ՀԷՑ-ը` Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման: Բայց հենց ՀԷՑ-ի դարպասների մոտ լրագրողները ֆիքսեցին նրա երկու գունագեղ Lambo-ներն ու եզրակացրին, որ Կասկադի շինարարության մրցույթը շահած գործարարը հիմա էլ եկել է ՀԷՑ-ը գնելու և ամբողջացնելու Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը վերջնական խլելու իշխանությունների դավադիր պլանը: Հետո, իհարկե, Գրիգոր Տեր-Ղազարյանը մի կես հերքում տարածեց, թե ՀԷՑ-ը գնելու մտադրություն չունի, բայց այդպես էլ մութ մնաց, թե ինչու էր նա հենց այդ օրերին գնացել ՀԷՑ` նորահայտ կառավարիչ Ռոմանոսին հանդիպելու:
    Դրանից մի քանի օր անց Գրիգն ու Ռոմանոսը ևս երկու անհայտ գործարարի հետ զբոսնում էին արդեն Սևանի ափին` Sevan Startup Summit-ի շրջանակներում:
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/5071.html

    Գրիգոր Տեր-Ղազարյա՞նն է ՔՊ-ի վերևում, թե՞ ՔՊ-ն է Գրիգի տակ. ուշագրավ հարևանություն` Կասկադում (տեսանյութ)

    MakaryanNews-ի տեղեկություններով` ՔՊ-ն Կասկադում գրասենյակ է վարձել, որ օգտագործի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Գրասենյակը գտնվում է հենց Կասկադի աստիճանների մոտ, նախկին Los Pueblos ռեստորանի տե…

  • ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դ…

    ⚠️ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։
    2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։
    Հիշեցնենք, որ 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:
    ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է՝ խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։

  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մ…

    ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ զբոսնում է Կասկադում

  • Սամվել Բաբայանին ես չեմ հրավիրել, ինքն է եկել, ու էնպես չի` ես իրեն փառաբանել եմ…

    Սամվել Բաբայանին ես չեմ հրավիրել, ինքն է եկել, ու էնպես չի` ես իրեն փառաբանել եմ, գովել եմ. Խաչիկ Մանուկյան
    Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին ու «Հայրենիք» կուսակցությանը, ապա Մանուկյանն ասաց, որ ինքը կապը պահում է կուսակցության ու դրա առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, ու թեև վերջինս որոշում է կայացրել անձամբ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց նա ընդդիմությանը աջակցելով մասնակցություն կունենա այդ գործընթացին:
    Ի դեպ, Էջմիածնի ընտրություններին «Հայրենիք» կուսակցությանն էր միացել և Խաչիկ Մանուկյանին էր աջակցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը վիճելի ու կասկածելի կերպար է, ու նրա վերաբերյալ հանրության վերաբերմունքը շատ հակասական է:
    Այս մասով էլ Խաչիկ Մանուկյանն ասաց, որ Բաբայանն ինքն է ցանկություն հայտնել գալ ու միանալ իրենց, ոչ թե ինքն է նրան հարավիրել:
    Մանրամասն` տեսանյութում

    https://makaryannews.am/5045.html

    Սամվել Բաբայանին ես չեմ հրավիրել, ինքն է եկել, ու էնպես չի` ես իրեն փառաբանել եմ, գովել եմ. Խաչիկ Մանուկյան (տեսանյութ)

    Գրող, հրապարակախոս, Էջմիածնի ընտրություններում Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյան…

  • Վաղը` մարտի 13-ին, ժամը 15:30-ին դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման…

    🇦🇲 Վաղը` մարտի 13-ին, ժամը 15:30-ին դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։

  • Ես համարել եմ դա սադրիչ գործողություն և հրահանգել եմ հրաժարականի դիմում գրի․ Փաշ…

    ⚡️⚡️Ես համարել եմ դա սադրիչ գործողություն և հրահանգել եմ հրաժարականի դիմում գրի․ Փաշինյան
    Փաշինյանը հրահանգել է հրաժարականի դիմում գրել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենին, ով ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել է Արցախի խնդրի մասին գիրք։

  • Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներինՔաղաքացիների սպա…

    Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին
    Քաղաքացիների սպասարկումն ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են կարևոր փոփոխություններ։
    Մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։
    ՆԳՆ

  • Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՄարտի 13-ի լույս 14-ի գիշ…

    Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
    Մարտի 13-ի լույս 14-ի գիշերվանից շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։

  • Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում․ «Հրապարակ»ՀՀ երկրորդ նախա…

    🔺Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում․ «Հրապարակ»
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։
    Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի: Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը։

  • Փաշինյանն այսօր խայտառակեց Հայաստանը ԵԽԽՎ ամբիոնիցhttps://youtu.be/c3kgaaDotGk?s…

    Փաշինյանն այսօր խայտառակեց Հայաստանը ԵԽԽՎ ամբիոնից
    https://youtu.be/c3kgaaDotGk?si=2xp3bvdFes0OY0-e

    Փաշինյանը խայտառակեց Հայաստանը ԵԽԽՎ ամբիոնից

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.