Category: Makaryan News

  • Եթե Թրամփի Վոթսափի համարն ունի, կգրի՞ իրեն ու կհարցնի՞, թե ինչու է Հայաստանն Ալբ…

    Եթե Թրամփի Վոթսափի համարն ունի, կգրի՞ իրեն ու կհարցնի՞, թե ինչու է Հայաստանն Ալբանիա անվանում, մեզ ու իրեն էլ ալբանացու տեղ դնում,-այսօր հարցրի Նիկոլ Փաշինյանին: Մի կարևոր հարց էլ հնչեցրի` արդյոք այդ «Թրամփի ուղի» կոչվածով Ադրբեջանը կարողանալու է զենք ու…

  • Հեղուկ գազը էժանանում է. Ավանի Orange Gas-ում էսօր արդեն 180 դրամ էր, դրանից առա…

    Հեղուկ գազը էժանանում է. Ավանի Orange Gas-ում էսօր արդեն 180 դրամ էր, դրանից առաջ 190-200 էր:

  • Այո՛, ես հայհոյանքներով SMS եմ ստացել. Կադաստրի կոմիտեի նախագահը` իրեն վերագրվող…

    Այո՛, ես հայհոյանքներով SMS եմ ստացել. Կադաստրի կոմիտեի նախագահը` իրեն վերագրվող ծեծի մասին

  • Թրամփի Վոթսափի համարը ունե՞ք. հարց` Փաշինյանին…

    Թրամփի Վոթսափի համարը ունե՞ք. հարց` Փաշինյանին

  • Էս էն մեր թազա Սվիտալսկին չի՞)))…

    Էս էն մեր թազա Սվիտալսկին չի՞)))

  • Մահացել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը«Խորը ցավով հայտնում ենք, …

    Մահացել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը
    «Խորը ցավով հայտնում ենք, որ մեր Տիգրանը այսօր հրեշտակ դարձավ: Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 19-ին ժամը 18:00-ին, իսկ հողարկավորությունը սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին: Լույսերի մեջ մնաս մեր հրաշք տղա»,- գրել է ընտանիքի հարազատը:
    Երեպան մահացել է օրերս Դիլիջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Հիշեցնեմ, ես գրել էի, որ մի քանի ամիս առաջ էլ այս նույն երեխան խեղդվելիս է եղել լողավազանում, և տևական ժամանակ հիվանդանոցում բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար ու հրաշքով են կարողացել փրկել կյանքը, որը հետո խլեց ավտովթարը:

  • Փաստորեն, ըստ համացանցում տարածված սռաչի, Սրբուհի Գալյանի գլխավոր մեղքը` որպես ա…

    Փաստորեն, ըստ համացանցում տարածված սռաչի, Սրբուհի Գալյանի գլխավոր մեղքը` որպես արդարադատության նախարար, Գևորգ Սիմոնյանի հետ շփվելն ու ընկերություն անելն է, և ինչ-որ պահի միասին ինչ-որ շենք մտնելը: Մնացած բոլոր հարցերում Գալյանը` որպես նախարար, ինչ անում է, ճի՞շտ է անում, միայն անձնական կյանքու՞մ է սխալվել, հա՞: Ու սա այն դեպքում, երբ տեսանյութի հեղինակն ինքն է գրել, որ Գալյանն ու Սիմոնյանն ուզում են ամուսնանալ, և բարի բախտ է մաղթել նրանց:
    Լավ, մենք ե՞րբ ենք սովորելու պաշտոնյաներին, այն էլ` կանանց, քննադատել իրենց կատարած աշխատանքի, այդ աշխատանքում ցուցաբերած վարքի, կատարած քաղաքական հայտարարությունների, այլ ոչ թե անձնական հարաբերությունների համար, եթե դրանք շատ անբարո չեն հանրության համար: Այն, որ Սրբուհի Գալյանը այս խայտառակ նիկոլական կառավարության անդամ է, հաճախ տարօրինակ մտքերով արդարացնում է Նիկոլ Փաշինյանի բոլոր անհեթեթություններն ու հակահայկական քայլերը, խոնարհաբար կատարում նրա հակապետական ու ապազգային հանձնարարությունները, դրանք` հեչ, դրանց հետ մենք հաշտ ենք, երևի: Այն, որ Գալյանի ղեկավարած ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք չլուծելու համար կարելի է անխնա քննադատել նրան, դա էլ հեչ: Կամ այն, որ Գալյանը, գտնվելով ակնհայտ «Ամասնաֆերմայի» մոտիվներով ձևավորված իշխանության կազմում, չի կարդացել «Անասնաֆերման», որ իմանա` ինչի մեջ են իրենք ու ինչի մեջ ենք մենք` ազգովի, իրենց ֆերմայի «խոզերի» պատճառով, դա էլ հեչ: Միակ խնդիրը, փաստորեն, ինչ-որ նախկին փոխնախարար է, որը ընկերություն է անում գործող նախարարի հետ:
    Դե, եկեք ազգովի` կիսաընդդիմադիր ֆեյքերով, բանով, հավաքվենք ու պահանջենք Գևորգ Սիմոնյանի հրաժարականը: Հա, բան չասի, ՔՊ-ում անձնական տիրույթում լիքը պախարակելի ու նաև զվարճալի բաներ կան` չխորանանք իրենց 18+ ու շատերի դեպքում անբարո վարքի մեջ, բայց ոչ սռաչի թեմա սարքենք երկու մարդու անձնական հարաբերությունը` չտարբերվելով նույն Գալյանի շեֆից, որը չենք մոռացել, թե ինչ ստատուսներ էր գրում, օրինակ, հոգևորականների անձնական կյանքի մասին: Եվ, վերջապես, երկուսով նույն շենք մտնելը դեռ անբարո կամ կրիմինալ արարք չէ: Դուք դեռ ԱԺ-ի միջանցքներով ու որոշ կաբինետների մոտով չեք անցել )))

  • Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներ…

    🇦🇲🇳🇱Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով, Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետ X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Դավիդ Վան Վելը։