Ահազանգ Ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ և ձերբակալել մեր համակիրներին։ Այսպես՝ խաթարում են մեր գրասենյակային աշխատանքը։ Փաստաբաններ Արտուշ Հակոբյանին ու Հայկ Հարությունյանին չեն թույլատրել մուտք գործել գրասենյակ։ Քաղաքացիների կամքը՝ տեղ ենք հասցնելու։ Հայեր ջան, գնացե՛ք ընտրության, որ լինենք իրավական! «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու, փաստաբան Գոհար Մելոյան
⚡️Ստացվում են ռումբերի մասին կեղծ զանգեր․ ՆԳՆ Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված։ Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։