Category: Makaryan News

  • Հեսա ընդդիմությունը կհայտարարի` մանդատները վերցնում ենք, որ իմպիչմենտ անենք:Նարե…

    Հեսա ընդդիմությունը կհայտարարի` մանդատները վերցնում ենք, որ իմպիչմենտ անենք:
    Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյան էլ կսկսեն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մասիսի Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ, ստորագրահավաք կազմակերպել, որ Ընկեր Իշխանենց և «հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի «ուժեղների» թիմի հետ «օր առաջ» հեռացնեն ՔՊ-ին իշխանությունից:
    Ցիկլը նորից կրկնվում է…
    Ռուբոն ճիշտ ա ասում: Դեռ կեղծվածը` մի կողմ, բայց եթե ընդդիմությունը վերցրեց մանդատները, ապա գնալու է հերթական անգամ լեգիտիմացնի հերթական նիկոլական խորհրդարանն ու գնա ՔՊ-ի մոտ հերթական ծեծ ուտող ընդդիմությունն աշխատի` ուղղակի արդեն նոր կազմով: Այսինքն` հին…

  • Եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությ…

    Եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները. Ռուբեն Մխիթարյան

  • ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա էԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապա…

    ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է⬇️
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։ Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
    * «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
    * «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ,
    * «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
    Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5) , ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն:
    Կրկնեմ նախորդ գրառման մեջ գրածս`
    Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
    Հետևաբար, որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է։ Որովհետև խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը»։
    Հ.Գ. Եթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է: Ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները:

  • ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները«Քաղաքացիական պայման…

    ‼️ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները
    «Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,
    «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,
    «Հայաստան» դաշինք – 9,94%,
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։
    ԲՀԿ-ն ծերը ծերին հաղթահարեց անցողիկ շեմը:
    Ամենավատ ԲՀԿ-ի վիճակն է: Ամենաանշառ ու քիչ խոցելի քարոզարշավը փաստացի Ծառուկյանն արեց, բայց ընկավ Նիկոլի հորինած «Եռագլուխ» հեքիաթի տակ, ու հիմա ընդամենը մի քանի ձայնով չի կարողանում հաղթահարել անցողիկ շեմը:

  • Ամենավատ ԲՀԿ-ի վիճակն է: Ամենաանշառ ու քիչ խոցելի քարոզարշավը փաստացի Ծառուկյանն…

    Ամենավատ ԲՀԿ-ի վիճակն է: Ամենաանշառ ու քիչ խոցելի քարոզարշավը փաստացի Ծառուկյանն արեց, բայց ընկավ Նիկոլի հորինած «Եռագլուխ» հեքիաթի տակ, ու հիմա ընդամենը մի քանի ձայնով չի կարողանում հաղթահարել անցողիկ շեմը:
    Ժամը 09։00–ի դրությամբ ԿԸՀ–ն ամփոփել է 1963 տեղամասերի արդյունքները «Քաղաքացիական պայմանագիր» – 49,83%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,35%, «Հայաստան» դաշինք – 9,93%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3,98%։ Մասնակիցների թիվը` 1 436 452։

  • Նիկոլ Փաշինյան.« Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարո…

    ⚡️Նիկոլ Փաշինյան.« Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն:

  • 9/41 տեղամասՔՊ 328ՀԴ 224ՈւՀ 325ՄԹ 58ԲՀԿ 34Շնորհապետական 51…

    ‼️9/41 տեղամաս
    ՔՊ 328
    ՀԴ 224
    ՈւՀ 325
    ՄԹ 58
    ԲՀԿ 34
    Շնորհապետական 51

  • ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ՔՊ-54.7%…

    ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։
    ՔՊ-54.7%

  • ԿԸՀ-ն ամփոփել է 216 տեղամասի արդյունքները։ՔՊ-55.22%…

    ԿԸՀ-ն ամփոփել է 216 տեղամասի արդյունքները։
    ՔՊ-55.22%

  • Գյուղական համայնքներից ստացվող արդյունքները․, «Ուժեղ Հայաստան»-ը հաղթել է Դեբեդա…

    Գյուղական համայնքներից ստացվող արդյունքները․, «Ուժեղ Հայաստան»-ը հաղթել է Դեբեդավանում և Գեղարդում
     
    Հանրապետության տարբեր մարզերից շարունակում են հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։  Մի շարք գյուղերում հրապարակվել են քվեարկության արդյունքները:
     Արտանիշում հաղթել է «Բարգավաճ Հայաստան»-ը
    Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում առավելագույն թվով ձայներ ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 98 քվե։
    Երկրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 91 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 47, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 39 ձայն։
     Զովքում առաջատար է «ՔՊ»-ը
    Կոտայքի մարզի Զովք գյուղում առավելագույն աջակցությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 291 ձայնով։
     Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 214 ձայնով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 40, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 15 ձայն։ 
    Գեղադիրում ևս հաղթել է ՔՊ-ն
    Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 221 ձայնով։
    Երկրորդ արդյունքը գրանցել է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 181 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 48, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 ձայն։
     Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

    Площадь Республики/Հանրապետության հրապարակ

    Раскрой тайны Армянской политики с нами. Новости. Аналитика. Взгляд изнутри.
    Реклама и сотрудничество через функцию «Сообщения каналу»