Category: Makaryan News

  • Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կիսակողաշրջված հայտ…

    ⚡️Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել ջրատարում․ վիրավորներ կան

  • Արտառոց միջադեպ հանրային տրանսպորտում…

    ❗️Արտառոց միջադեպ հանրային տրանսպորտում

  • Դատախազությունը նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում է բռնագանձել 4 ան…

    📣 Դատախազությունը նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում է բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին: Վերջինս Սերժ Սար…

    Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին: Վերջինս Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի փաստաբաններից է: Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել, հայտնի չէ:
    Փաստաբանների պալատից ևս տեղյակ չեն, թե ինչու է ձերբակալվել իրենց պալատի անդամ փաստաբանը․ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:
    Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը»:

  • Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելում մասշտաբային ավերածություններ են ա…

    Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելում մասշտաբային ավերածություններ են առաջացել
    «Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով երկրի հիվանդանոցներ են տեղափոխվել 140 տուժածներ»,- հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։

  • Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է…

    ⚡️Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։

  • Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 1168 — իHRAN…

    Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 1168 — ի
    HRANA

  • Էսօրվա ճեպազրույցից հետո Նիկոլի զոմբի մի կին ինձ գրել է. «Քոչին դուխ կանեի՞ր տեն…

    Էսօրվա ճեպազրույցից հետո Նիկոլի զոմբի մի կին ինձ գրել է. «Քոչին դուխ կանեի՞ր տենց հարց տայիր, տուն չէիր հասնի, գլուխդ կջարդեին»: Էս նույնը, բնականաբար, լատինատառ 😀
    Ասի, մի´ անհանգստացեք, տիկին, ջան, ինձ Քոչարյանի ասուլիսներին չեն թողնում անգամ ներս մտնեմ, ուր մնաց` հարց տամ: Քոչարյանենց ասիչ Բագրատը որոշել է իմ կյանքը վտանգի չենթարկել ու թույլ չտալ մտնեմ իր շեֆի ասուլիսին: Թե չէ, որ թողնեն, հաստատ էդքան դուխ ունեմ, որ ինչ հարց ուզենամ` տամ, ու թքած, թե դրանից հետո ինչ կլինի ինձ հետ))
    Բարի գիշեր, Քոչարյանի, Նիկոլի ու մնացածի զոմբիներ: Duxov 😀

  • Սա գիտե՞ք` ում մեքենան է: Համարները ծանո՞թ չեն))Վովայի Արշակի (Արշակ Հակոբյան) R…

    Սա գիտե՞ք` ում մեքենան է: Համարները ծանո՞թ չեն))
    Վովայի Արշակի (Արշակ Հակոբյան) Range Rover-ն է, վերջին սերնդի Vogue, արժեքը` 250-300 հազար դոլար: Իր նախկին շեֆը` Վովա Գասպարյանը, որն, ի դեպ, տևական ժամանակ է` գտնվում է հիվանդանոցում, շրջում է հին Range Rover Sport-ով, իսկ իր ենթական նոր Range Rover Vogue է գնել, շքեղ առանձնատներ է կառուցել Էրեբունիում, իշխանությունների կողմից ճնշումների չի ենթարկվում, բիզնեսները ծաղկում են, ինքն էլ կյանքն է վայելում` ի տարբերություն իր հարազատ փեսայի, որ տնային կալանքի տակ է ու մշտապես այս իշխանությունների թիրախում:
    Ի դեպ, մի անգամ չտեսանք, որ Արշակ Հակոբյանը գնար դատարան ու աջակցեր այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող իր փեսային` Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
  • «Էս ցրտին ի՞նչ իմփիչմենթ». ՔՊ-ականները «բոցեր» են անում իմփիչմենթի թեմայովՀՀԿ-ակ…

    «Էս ցրտին ի՞նչ իմփիչմենթ». ՔՊ-ականները «բոցեր» են անում իմփիչմենթի թեմայով
    ՀՀԿ-ականներն այն աստիճանի են անլրջացրել իրենց հորինած իմփիչմենթի թեման, որ անգամ Հայկ Մամիջանյանը, որ միշտ շատ զգույշ է իր խոսքում, չի կարողանում հիմնավոր փաստարկներ բերել ու նաև վստահ պնդել, որ ՔՊ-ականների հետ ևս բանակցել են իմփիչմենթին միանալու շուրջ, որ դա առիթ է տալիս ՔՊ-ական պատգամավորներին` ծաղրի առարկա դարձնել Մամիջանյանի հայտարարությունն ու իրենց բերած իմփիչմենթի անպտուղ և անհեռանկար օրակարգը:
    Ես ցավով եմ սա արձանագրում, որ մեր ընդդիմությունը այնքան է արժեզրկել իր պայքարի մեթոդները, որ Հասոյի ու մյուս ՔՊ-ականների բերանը լեզու են դրել իրենց ծաղրելու համար:
    Հ.Գ. Մի լիկբեզ էլ Հասմիկի համար. ՀՀԿ-ական պաշտոնյաներ վաղուց գոյություն չունեն, կարող է ձեր թիմում դեռ մնացել են հոգու խորքում կամ թաքնված ՀՀԿ-ական պաշտոնյաներ, բայց դե յուրե ՀՀԿ անդամ հանդիսացող պաշտոնյա չկա, որ մի հատ էլ ձեզ մոտենա որևէ հարցով: Երևի Մամիջանյանին ու իրենց ֆրակցիայի անդամներին նկատի ունես, որոնց դասական իմաստով ՀՀԿ-ական պաշտոնյա դժվար է անվանել` իրենք ընդանենը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ են: