Category: Makaryan News

  • Կառավարությունը հաստատել է ՆԳՆ նախաձեռնությունը․ ընդունվել է Էլեկտրամոբիլների գո…

    Կառավարությունը հաստատել է ՆԳՆ նախաձեռնությունը․ ընդունվել է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման առավել արդար և միատեսակ մեթոդաբանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    Մարտի 5-ին ՀՀ կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որի նպատակն է ապահովել ՀՀ-ում գրանցման ենթակա էլեկտրամոբիլների շարժիչի հզորության առավել օբյեկտիվ որոշումը և ներդնել գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմ։
    «Փոփոխության առաջարկը ստացել ենք մեր քաղաքացիներից, որի արդյունքում որոշել ենք հաշվարկման կարգը փոփոխել, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն կարողանանք երաշխավորել»,-ասել է Ներքին գործերի նախարարը։
    Արփինե Սարգսյանի խոսքով՝ այսօր էլեկտրամոբիլների մի շարք սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր չափով, քան իրականում պետք է լիներ։ Պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում էլեկտրամոբիլի շարժիչի իրական հզորությունը։
    «Ներկայումս հաշվարկի հիմքում կիրառվում է պիկային հզորությունը, որը հաճախ արագությանը նպաստող առավելագույն ցուցանիշն է և հիմնականում կրում է մարքեթինգային բնույթ․ այն, որպես կանոն, ավելի բարձր է, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունը»,-ասել է Ներքին գործերի նախարարը։
    Նոր մոտեցմամբ՝ հաշվարկի հիմքում կընդունվի շարժիչի արդյունավետ՝ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեքը։ Եթե էլեկտրամոբիլն ունի ԵԱՏՄ շտեմարանում լրացված էլեկտրոնային անձնագիր, որտեղ կա կայուն հզորության ցուցիչ՝ հիմք կընդունվի այդտեղ նշված շարժիչի հզորությունը։
    ՆԳ նախարարը նշել է, որ էլեկտրոնային անձնագիր չլինելու դեպքում շարժիչի հզորությունը կհաշվարկվի հետևյալ կերպ․
    • մինչև 250 ձիաուժի դեպքում ցուցանիշը կբաժանվի 1.5 գործակցի,
    • եթե շարժիչի հզորությունը 250 ձիաուժից ավելի է, ապա 250 ձիաուժը կբաժանվի 1.5 գործակցի, իսկ մնացած մասը՝ 2.5 գործակցի։
    Օրինակ՝ եթե էլեկտրամոբիլը 2025 թվականի արտադրության է և շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, գործող կարգով դրա համար վճարվում է մոտ 133400 դրամ գույքահարկ։ Նոր հաշվարկով այն կկազմի մոտ 43500 դրամ։
    «Մեկ այլ օրինակով՝ 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում ներկայումս գույքահարկը կազմում է մոտ 666 հազար դրամ, իսկ նոր մեթոդաբանությամբ այն կկազմի մոտ 276 հազար դրամ»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը։
    Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից։ Այս համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է․ «Մեր նպատակը քաղաքացիներին ավելորդ թղթաբանությամբ չծանրաբեռնելն է։ Թվային հարթակն այնպես կվերադասավորենք, որ ավտոմատ կերպով ցուցանիշային փոփոխություններ կունենանք և քաղաքացին մտնելով Roadpolice․am-ի իր անձնական էջ կկարողանա տեսնել նոր հաշվարկման ձևաչափը»։
    Փոփոխությունը կկիրառվի նաև արդեն գրանցված էլեկտրամոբիլների նկատմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչ որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։
    Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ նոր մեթոդաբանության նպատակն է գույքահարկի հաշվարկը դարձնել ավելի արդար, կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։
    Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=NcftI-iI0qw

  • Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկող…

    Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ
    Արսեն Բաբայան

  • Նիկոլ Փաշինյանին անկեղծորեն շնորհավորեցի Աննա Հակոբյանից բարեհաջող ամուսնալուծվե…

    Նիկոլ Փաշինյանին անկեղծորեն շնորհավորեցի Աննա Հակոբյանից բարեհաջող ամուսնալուծվելու կապակցիությամբ, ասացի, որ վստահ եմ` իրեն հիմա ավելի երջանիկ կզգա, հատկապես, որ ստիպված չի լինի իր իշխանությունը երկուսի միջև կիսել:
    «Ես դա համարում եմ սադրիչ և տափակ պնդում»,-MakaryanNews-ի անկեղծ շնորհավորանքից նեղսրտեց իր տիկնոջից տակավին վերջերս բաժանված Փաշինյանը: 😍

  • Արսեն Թորոսյանի անտակտ պահվածքըԷն Նարեկ Մկրտչյանի էլի լավ էր))…

    Արսեն Թորոսյանի անտակտ պահվածքը
    Էն Նարեկ Մկրտչյանի էլի լավ էր))

  • Եթե հայ վարորդները համարում են, որ իրենք են այդ խնդիրը լուծել, թող համարեն. Գևոր…

    Եթե հայ վարորդները համարում են, որ իրենք են այդ խնդիրը լուծել, թող համարեն. Գևորգ Պապոյան
    Հա, հաստատ ձեր բանակցելու շնորհիվ է լուծվել խնդիրը 😀
    Ինչո՞ւ այլևս չեն աղմկում Վրաստանում «գերի» մնացած հայ վարորդները․ մինչ Փաշինյանը թմբուկ էր խփում վրացիների համար, բեռնատարների վարորդներն իրենց խնդիրները լուծում են լրիվ այլ ձևով Եթե MakaryanNews-ին այս տեղեկությունը չհայտնեին, կարելի էր կարծել, թե երեկ երկօրյա…

  • Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Ար…

    Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանից բռնագանձել՝
    ▫️2 անշարժ գույք.
    ▫️2 շարժական գույք.
    ▫️1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
    ▫️325 միլիոն 574 հազար դրամ:

  • «Բժշկի թղթով» գործի չգնացող Իշխան Զաքարյանը` Երևանի փողոցներում Ալեն Սիմոնյան, դ…

    «Բժշկի թղթով» գործի չգնացող Իշխան Զաքարյանը` Երևանի փողոցներում
    Ալեն Սիմոնյան, դասից փախած պատգամավորիդ գտել եմ, հեն ա` լավ էլ առողջ ա, մենք էլ գիտեինք` տանը հիվանդ պառկած է, դրա համար ԱԺ չի գնում: Փաստորեն, «սաչկավատ» էր անում` երկու տարի է 😄
    Պարոն Վանեցյան, Դուք ձեր նախկին դաշինքի ցուցակի էս պայծառ անդամի համարը ունեք, չէ՞: Կտա՞ք` զանգեմ մի քիչ շփվեմ հետը, օրինակ` հարցնեմ, թե Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը քո ո՞ր արժանիքի համար էին քեզ ցուցակ մտցրել, որ լիքը փո՞ղ ծախսես, թե՞ քո բարձր հեղինակության հաշվին լիքը ձայն ապահովես: Փաստացի, ոչ նա արեցիր, ոչ նա, հիմա էլ մեր հարկերի հաշվին աշխատավարձ ու պրեմիա ես ստանում ու ոչ մի բան չես անում:
    Փառք ու պատիվ (առանց դաշինքի» Վանեցյանին ու Ազատիչին 😜
    https://youtu.be/h665OxPHriE?si=R8PLF4ugVyEwEkkr

    «Բժշկի թղթով» գործի չգնացող Իշխան Զաքարյանը` Երևանի փողոցներում

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են Գլխավոր դատախազությունhttps://makaryannews….

    Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են Գլխավոր դատախազություն

    ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում անցկացվել է ուսումնասիրություն, որը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր՝ Աննա Աբրահամյանի…

  • Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անե…

    ❗️⚡️Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անել. ի՞նչ խնդիր է եղել Սամվել Ալեքսանյանի և «Զովքի» սեփականատիրոջ միջև
    Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից չհերքեցին միջադեպի մասին մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի վերջին, մեր նշած «Մարտինի ռոյալ» սրճարանում, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով, այս պահին ձերբակալված անձ չկա։ Զարմանալի է, որ մեր աղբյուրները պնդում են, որ այդ օրը նշված սրճարանում ծեծկռտուքից զատ նաև կրակոցներ են հնչել, անգամ նշում են, թե ով և ինչ տեսակի զենքով է կրակել (ՏՈԶ տիպի հրազենից), իսկ իրավապահ մարմիններից ասում են՝ որևէ կրակոց չի հնչել, վարույթն էլ նախաձեռնվել է ընդամենը խոլիգանության հատկանիշներով։ Իսկ թե ինչու մինչ այս պահը որևէ անձ ձերբակալված չէ կամ որևէ ենթադրյալ խուլիգան հայտնաբերված չէ այս գործով, կարելի է, թերևս, կռահել։ Ի վերջո, այս միջադեպի հետևում կանգնած են Հայաստանի երկու ամենախոշոր սուպերմարկետների սեփականատերերը, հատկապես մի կողմում բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանն է, մյուս կողմում ոչ պակաս խոշոր գործարար Արամ Արամյանը, որը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, Տեր Մեսրոպ քահան Արամյանի եղբայրն է, և ասացին` նրանք ամեն ինչ արել են, որ ծածկադմփոց արվի գործը, մամուլով և իրավապահ մարմինների հաղորդագրություններով որևէ կերպ այս մասին չբարձչաձայնվի, չլուսաբանվի, որ այդպես գործը մարվի՝ գնա։
    Մանրամասն` հոդվածում 👇
    https://makaryannews.am/4309.html

    Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անել. ի՞նչ խնդիր է եղել Սամվել Ալեքսանյանի և «Զովքի»…

    MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արա…

  • Նիկոլ Փաշինյանը Քրիստինե Վարդանյանի հարցից հունից դուրս եկավ ու սկսեց իրեն համեմ…

    Նիկոլ Փաշինյանը Քրիստինե Վարդանյանի հարցից հունից դուրս եկավ ու սկսեց իրեն համեմատել Էյնշտեյնի հետ 😀