Category: Makaryan News

  • Խորհրդարանը սարքել են իրենց անձնական դուքյանը` մի օր ինչ-որ մեկը մորն ա բերում Ա…

    Խորհրդարանը սարքել են իրենց անձնական դուքյանը` մի օր ինչ-որ մեկը մորն ա բերում ԱԺ, որ վերևից բալետ անի իրեն (իմ աչքով եմ տեսել), մի օր` երեխուն, մի օր` եսիմ ում, էսօր էլ` էս գյադուն:
    Ասենք` էս գյադեն գնացել ա ԱԺ, որ ի՞նչ անի, որպես ի՞նչ ա մտել էդ շենք, բարձրացել օթյակ ու կապիկություն անում, ո՞վ ա ինքը, առհասարակ, բացի եսիմ ում` դեռևս գործող ընկերը կամ դրա նման մեկը լինելուց: Տենց լավ չի, ձեր ընտանեկան ու ընկերական փարթիներն էլ խորհրդարանում կազմակերպեք, եթե չեք անում, իհարկե: Ազգային ժողովը դեռ ոչ ոք էսքան չէր անլրջացրել:
    Չնայած` հա դուք, հա ձեր ընկերները, հազիվ էլ սա լինի ձեր ընկերը, որի դեմ ինչ-որ մեկը դեռ երեսով տալու բաներ չի պեղել: Մի քիչ անցնի, սրա հետ էլ կթարսվի ու սրա դեմ էլ կսկսի ելույթներ ունենալ, մեծ-մեծ դուրս տալ: Դրան շատ չկա, ինքը էդ ա, իր բնույթն ա էդպիսին` լիուլի օգտվել ընկերների ռեսուրսներից, վերջում ուրանալ ամեն ինչ ու փաթեթով քցել նրանց:

  • Մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առ…

    ‼️ Մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է՝ ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը։
    Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհեն

  • Գիշերը լեհական Սոպոտից գողացել են վարչապետ Դոնալդ Տուսկի ընտանիքին պատկանող Lexu…

    ❗️Գիշերը լեհական Սոպոտից գողացել են վարչապետ Դոնալդ Տուսկի ընտանիքին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան։
    Մեքենան անհետացել է շուրջօրյա հսկողության տակ գտնվող Տուսկի տան մոտակայքից։

  • Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա…

    Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա

  • ՀՀ Խորհրդարանում ընդդիմություն այլևս գոյություն չունի:ԱԺ «մեծարգո» նախագահ Ալեն …

    ՀՀ Խորհրդարանում ընդդիմություն այլևս գոյություն չունի:
    ԱԺ «մեծարգո» նախագահ Ալեն Սիմոնյան
    Բա, իհարկե, ազիզ ջան, էդ խորհրդարանում գոյություն ունես միայն դու` դու և ախռանիկներդ, ուրիշ մեկը գոյություն չունի: Մեկ էլ ձեր Հասոն ու Աշխենը մի քիչ գոյություն ունեն, սկի էն Դավոն նորմալ գոյություն չունի` դուռը ծեծում ես` տանը մարդ չկա:
    Չնայած` մի տեղ ճիշտ ես ասում, էդ խորհրդարանում, եթե նորմալ ընդդիմություն գոյություն ունենար, դու և քո նմանները գոյություն չէին ունենա էդտեղ: Էդ մի մասով համաձայն եմ քեզ հետ: 😜

  • ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, ակտիվիստ և հանրապետական ​​կո…

    ❗️ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, ակտիվիստ և հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքի վրա: Նա վիրավորվել է: Կրակողը ձերբակալվել է:

  • Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան «Մխիթարյանի հետ հաճախ շ…

    Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան
    «Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ ենք խոսել: Ուզում եմ գնալ Իտալիա ու նրա հետ նստել խոսել, անպայման փորձելու եմ հետ բերել»,– Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչը:

  • Սիդի Բու Սաիդում ցույցերը շարունակվում են: Պաղեստինցիները իրենց բողոքն են արտահա…

    Սիդի Բու Սաիդում ցույցերը շարունակվում են: Պաղեստինցիները իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ Իսրայելի վայրագությունների, որոշներն էլ, առիթից օգտվելով, բարձրաձայնում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացման մասին` իրենց լեզվով բղավելով. «Նիկոլ, հեռացի´ր, քանի Հայաստանն…

  • Արսեն Ջուլֆալակյան. 2020թ սեպտեմբերի 10-ն առանց չափազանցնելու ճակատագրական օր է …

    Արսեն Ջուլֆալակյան. 2020թ սեպտեմբերի 10-ն առանց չափազանցնելու ճակատագրական օր է ընտանիքիս և ինձ համար:
    Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս:
    Ճնշումն ահռելի էր. թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70% հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…
    Հանուն արդարության պետք է նշել,որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր քպ-ն: Հավանաբար, ոչ մեկ չէր պատկերացնում:
    Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաև ես:
    Շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների(մասամբ ասվել է արդեն),այդ օրվա և դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց շատ հետաքրքիր է.
    ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմ քայլական» պատգամավորներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը՝ Վարդանն Աթաբեկյան, Սոֆյան Հովսեփյան, Աննան Կարապետյան, Գոռը Գևորգյան, Թագուհին Թովմասյան և Տաթևիկը Հայրապետյան: Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու…
    Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»

  • Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԱԽ նիստ է գումարել և հայտարարել է, որ գիշերը եր…

    Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԱԽ նիստ է գումարել և հայտարարել է, որ գիշերը երկրի օդային տարածքը խախտվել է ԱԹՍ-ների հարձակման պատճառով, ինչի մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: