Ղազախական Orda-ի աղբյուրների համաձայն՝ ձերբակալվել են Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն, գործարար Հաջի Հաջիևը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։
🤯Կսպառնամ, էդ տոնով չխոսեք․ Արսեն Թորոսյանը, դեռ նոր նշանակված, նախ մուննաթ եկավ, հետո սպառնած լրագրողներին, որից հետո մենք նրան ասացինք, որ եթե այդպես պիտի շարունակի, թող վեշերը հավաքի ու… գնա այստեղից: Այդպես էլ արեց: Մի երկու բառ էլ գնալու պահին ասացի: Այսքանը` նոր սոցապնախարարից 😀
Արսեն Թորոսյանի գալով` Զառա Մանուչարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակի պաշտոնից Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս…
⛓️🇺🇸 Ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի եղբայրը՝ թմրանյnւթով ու զենքով Այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը, որի գրպանում եղել է փոքր պարկերով թմրանյութ: Այսպես, դեսպանի եղբոր մոտ պարեկները թմրանյութ են հայտնաբերել, նաև զենք։ Նա գիշերը եղել է 01 WM 808 պետհամարանիշի, Maserati Levante մակնիշի մեքենայով, որը, ի դեպ, լրիվ այլ անձի անվամբ է հաշվառված, և երբ պարեկները կանգնեցրել են տվյալ մեքենան, Նարեկ Մկրտչյանի եղբայրը ծնկին դրած պայուսակը անմիջապես տվել է կողքի նստած տղամարդուն։ Պարեկներն իջեցրել են մեքենայից Մկրտչյանի եղբորն ու սկսել խուզարկել, այդ պահին ուղևորը պայուսակը վերցրել է ու փախել՝ ընթացքում ձեռքից գցելով այն։ Պարեկները վերցրել են պայուսակն ու ներսում զենք հայտնաբերել։ Նարեկ Մկրտչյանի եղբոր գրպաններից էլ, ըստ նախնական տեղեկությունների, թմրանյութ են հայտնաբերել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ: Սյունիք օդանավակայան
⛈️Սեպտեմբերի 4-5-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 💨Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: 🌡️Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։