Category: Makaryan News

  • Լևոն Մկրտչյանի անդրադարձը դատախազության հաղորդագրությանըhttps://makaryannews.am/…

    Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնակցական նախարարը Երբ իր կուսակից դաշնակցական ընկերները մի քանի փողոց այն կողմ ճամփա էին փակում, ոստիկանների հետ կռվի բռնվում, ծեծվում, ընկնում ոստիկանություն, բանտարկվում, Լևոն…

    Լևոն Մկրտչյանի անդրադարձը դատախազության հաղորդագրությանը

    Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն անդրադարձել է դատախազության տարածած հաղորդագրությանը, նշելով. «Այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝…

  • Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմփիչմենթի գործընթացը․ Դավիթ …

    Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմփիչմենթի գործընթացը․ Դավիթ Համբարձումյանը նորից իմփիչմենթի մասին է հիշել:
    Աշխարհը վարի է գնում, էս մարդիկ էլ` իմփիչմենթ հա, իմփիչմենթ:
    Դավիթ ջան, պարոն Համբարձումյան, հավատացնում եմ, որ ես էլ, քեզ ճանաչող շատերն էլ քեզ իսկապես շատ ավելի լուրջ ենք վերաբերվում, քան էս օրակարգը քո ջեբը գցածներին կամ քո միջոցով այն արհեստական առաջ մղողներին: Դու իրոք լուրջ ու կարգին տղա ես` քո համայնքում և դրանից դուրս բարձր հեղինակությամբ, ախպոր պես, էս իմփիչմենթիստների խելքին մի ընկիր, էլի, իրոք քո հագով բան չի էս անլուրջ թեման: Վստահ եմ` դու էլ լավ գիտես, որ սա արհեստական ու կեղծ օրակարգ է, որը շատ պարզ մաթեմատիկական հաշվարկով ուղղակի դատապարտված է ձախողման: Հիմա ի՞նչ եք եկել մարդկանց ուզում համոզել, որ մե՞նք մաթեմից լավ չենք, թե՞ ձեր իմացած մաթեմն ուրիշ ա:
    Մի խոսքով` անձամբ ես քո մասին իրոք լավ կարծիք ունեմ, բրախի գնա, էլի, էս անիմաստ թեման, մեկ ա` բացի քամի տատանելուց և դաշտում ավելորդ ինտրիգ ավելացնելուց ուրիշ ոչ մի «օգուտ» չի տալու:

  • Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խոս…

    Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խոստացել է, որ Իրանը կարգելափակի «Թրամփի կամուրջը», որը կկապի Ադրբեջանի երկու մասերը Հայաստանի միջոցով: Հաղորդում է Vesti.ru-ն:
    Վելայաթին ասել է, որ Իրանը դա կանի Ռուսաստանի հետ կամ առանց դրա: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող Զանգեզուրի միջանցքով անցնող տրանսպորտային նախագծին, որը հայտնի է որպես «Թրամփի կամուրջ»: Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի խոսքով՝ այս նախագիծը «դավադրական» է և ուղղված է Հայաստանը բաժանելուն: Վելայաթին նաև հավելել է, որ «Թրամփի կամուրջը» «բախվում է վճռական դիմադրության» հայ ժողովրդի կողմից։
    Իրանցի խորհրդականը նաև Հարավային Կովկասի միջանցքի նախագիծն անվանել է «Թրամփի վարձկանների գերեզմանոց»: Նա ասել է, որ Իրանը կկանգնեցնի այն Ռուսաստանի հետ կամ առանց դրա։

  • My Ameria հավելվածը նորից խափանվել էՄի նորմալ այթիշնիկն ի՞նչ էր` չունեցաք: Վստահ…

    My Ameria հավելվածը նորից խափանվել է
    Մի նորմալ այթիշնիկն ի՞նչ էր` չունեցաք: Վստահ եմ` մինչև հիմա նույն բառդակն է տիրում ձեր համակարգում: Ամենալավ սպասարկում ունեցող բանկերից մեկում ներթիմային բառդակ է տիրում, դե` էն թոշնած ու ժամկետանց կագեբեյշնիկների մասին էլ չասեմ, որ իրենց բան ու գործը թողած` մութ սենյակում սև կատու էին փնտրում: Ու մինչև հիմա դեռ փնտրում են…
    Սարքեք ձեր հավելվածը, հազար գործարք ունենք անելու!!! Ներողություն խնդրելը քիչ է:

  • Դուբայի օդանավակայանը` հիմա…

    Դուբայի օդանավակայանը` հիմա

  • Makaryan News pinned «Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրին…

    Makaryan News pinned «Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնակցական նախարարը Երբ իր կուսակից դաշնակցական ընկերները մի քանի փողոց այն կողմ ճամփա էին փակում, ոստիկանների հետ կռվի բռնվում, ծեծվում, ընկնում ոստիկանություն, բանտարկվում, Լևոն…»

  • Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնա…

    Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնակցական նախարարը
    Երբ իր կուսակից դաշնակցական ընկերները մի քանի փողոց այն կողմ ճամփա էին փակում, ոստիկանների հետ կռվի բռնվում, ծեծվում, ընկնում ոստիկանություն, բանտարկվում, Լևոն Մկրտչյանը այդ ընթացքում վայելում էր Երևանը՝ իհարկե, միտինգներից հեռու, ավելի հանգիստ ու «անշառ» փողոցներում։ Ի՞նչ է, Ընկեր Իշխանից (Իշխան Սաղաթելյանից) լա՞վ տղա է Լևոն Մկրտչյանը, թե՞ նրանից ավելի հայրենասեր է, որ այդքան գույքի և ունեցվածքի վրա նստած՝ ձայն չի հանում, չի խոսում, չի արտահայտվում, անգամ յոթ անգամ իր ղեկավարած ոլորտի՝ կրթության ու գիտության խնդիրներից չի խոսում, թե ինչպես է ներկայիս նախարարը ապականում և ոչնչացնում ոլորտը։ Էլ չենք ասում՝ գոնե մի բառ ասեր Արցախը հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներից թշնամուն հեկտարնեով հող զիջելու, երկրում տիրող անարխիայի, ամնեաթողության, քաղբանտարկյալների, Բաքվում պահվող մեր գերիների մասին, վերջապես։ Չկա։ Ոչ մի խոսք։ Վայելում է իր ունեցվածքը, որի մի մասը գուցե վաղը ստիպված կամ դատախազության հետ համագործակցելով զիջի պետությանը, որ շարունակի գլուխը անդարդ՝ վայելել ունեցվածքի մյուս մասը (գուցե հենց առյուծի բաժինը)։
    Կարելի է մտածել, թե ապօրինի գույքի հոդվածով է անցնում, ձայն չի հանում, որ իրավապահներն ավելի չնեղեն։ Իսկ Իշխան Սաղաթելյանն ու իր ընտանիքի անդամները այդ նույն հոդվածով չե՞ն անցնում, Կրթության ու գիտության նախկին նախարար , բանտից մի կերպ դուրս եկած Արմեն Աշոտյանն այդ նույն հոդվածով ու քրեական գործերով չի՞ անցնում, թե՞ Իշխան Սաղաթելյանը, Արմեն Աշոտյանն ու մյուսները կորցնելու բան չունեն՝ ինքը ունի։
    https://makaryannews.am/3996.html?fbclid=IwZnRzaAQSUZVleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe0PKWCmBfig6rhey68lmJdUDXX6hDOJHVl6ANaadpAD01m5BOodQJ8lovg28_aem_yubrqNQKks6_tLp4ms-Idw

    Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնակցական նախարարը

    Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պա…

  • Իրանն առավոտյան հարվածել է Իսրայելի նախագահ Նեթանյահուի գրասենյակին, նրա ճակատագ…

    ❗️❗️Իրանն առավոտյան հարվածել է Իսրայելի նախագահ Նեթանյահուի գրասենյակին, նրա ճակատագիրն անհայտ է։
    ԻՀՊԿ

  • Նիկոլ Փաշինյանը ալկոհոլ չի օգտագործում և ներկայում էլ պահքի մեջ է․ Նազելի Բաղդաս…

    Նիկոլ Փաշինյանը ալկոհոլ չի օգտագործում և ներկայում էլ պահքի մեջ է․ Նազելի Բաղդասարյան

    MakaryanNews-ն այսօր հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի երեկվա լայվից մի հատված, որտեղ Փաշինյանը ավտոբուսի մեջ ճոճվելով, դեմքը՝ կարմրած և շատ բարձր տրամադրությամբ ինչճոր բան էր պատմում։ Դա երեկ Լոռու մարզից վերադառնալիս էր։ Նրա տեսքից ու պահվածքից մեզ ակնհայտ թվաց, որ Փաշինյանը գինովցած է, քեֆը լավ է, դրա համար էլ այդպես դեմքը կարմրած է, բառերը մի քիչ լավ չեն հաջորդում իրար, ու տրամադրությունն էլ նկատելիորեն բարձր է։ Այս ամենի մեջ վատ բան չկա, իհարկե, մարդ է՝ բոլորս էլ կարող ենք մի երկու բաժակ խմել, խմելիս էլ այսպիսի վիճակում հայտնվել։
    Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց մեզ հետ կապ հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու հայտնեց, որ Փաշինյանը բնավ էլ գինովցած չի եղել երեկ և այսպիսի պարզաբանում ուղարկեց․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ալկոհոլ չի օգտագործում և ներկայում էլ պահքի մեջ է»։
    Թեպետ մեր աչքի տեսածը, վստահաբար՝ շատերի աչքով նույնպես, այլ պատկեր էր թվում, բայց մենք ի գիտություն ենք ընդունում Փաշինյանի խոսնակի ուղարկած պարզաբանումը։ Մնացածը թող ընթերցողն ինքը գնահատի։

  • Reuters. Թրամփը համաձայնել է Իրանի հետ բանակցություններ վարել։…

    Reuters. Թրամփը համաձայնել է Իրանի հետ բանակցություններ վարել։