Նիկոլ Փաշինյանը ալկոհոլ չի օգտագործում և ներկայում էլ պահքի մեջ է․ Նազելի Բաղդասարյան
MakaryanNews-ն այսօր հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի երեկվա լայվից մի հատված, որտեղ Փաշինյանը ավտոբուսի մեջ ճոճվելով, դեմքը՝ կարմրած և շատ բարձր տրամադրությամբ ինչճոր բան էր պատմում։ Դա երեկ Լոռու մարզից վերադառնալիս էր։ Նրա տեսքից ու պահվածքից մեզ ակնհայտ թվաց, որ Փաշինյանը գինովցած է, քեֆը լավ է, դրա համար էլ այդպես դեմքը կարմրած է, բառերը մի քիչ լավ չեն հաջորդում իրար, ու տրամադրությունն էլ նկատելիորեն բարձր է։ Այս ամենի մեջ վատ բան չկա, իհարկե, մարդ է՝ բոլորս էլ կարող ենք մի երկու բաժակ խմել, խմելիս էլ այսպիսի վիճակում հայտնվել։
Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց մեզ հետ կապ հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու հայտնեց, որ Փաշինյանը բնավ էլ գինովցած չի եղել երեկ և այսպիսի պարզաբանում ուղարկեց․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ալկոհոլ չի օգտագործում և ներկայում էլ պահքի մեջ է»։
Թեպետ մեր աչքի տեսածը, վստահաբար՝ շատերի աչքով նույնպես, այլ պատկեր էր թվում, բայց մենք ի գիտություն ենք ընդունում Փաշինյանի խոսնակի ուղարկած պարզաբանումը։ Մնացածը թող ընթերցողն ինքը գնահատի։