Category: Makaryan News

  • Արթիկում ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակցին. MakaryanNe…

    Արթիկում ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակցին. MakaryanNews
    MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ, օրը ցերեկով Արթիկում մի խումբ ՔՊ-ականներ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։
    Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին՝ Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել ու դաժանաբար ծեծել է «Հայաստան» դաշինքի աջակից Հակոբ Հարությունյանին։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել հենց Ժաննա Ասատրյանի աչքի առաջ, և վերջինս որևէ կերպ չի փորձել կանխել որդու գործողությունները։ Նշենք, որ Հակոբ Հարությունյանը ակտիվ հականիկոլական է, որը վերջերս Փաշինյանի հետ Արթիկում սուր բանավեճի մեջ էր հայտնվել։ Դեպքը տեղի է ունեցել Արթիկի քաղաքապետարանի դիմաց, աշխատանքային ժամին, և քաղաքապետարանի աշխատակիցները ևս մասնակից են եղել ծեծկռտուքին։ Ի դեպ, մեզ ասացին, որ Հակոբ Հարությունյանին ծեծածՍիփան Գրիգորյանը ժամանակին նաև դանակարության դեպքով ձերբակալված է եղել, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել, բայց, որոշ ժամանակ անց, իր իշխանական կապերի շնորհիվ, ազատ է արձակվել։ Ի դեպ, ասում են՝ պատերազմի մասնակից է և պատերազմի ընթացքում կանտուզիա է տարել, ինչն էլ նրան էլ ավելի ագրեսիվ է դարձրել։
    Հիշեցնենք, որ երեկ էլ Մասիսում ՔՊ-ականները խուլիգանաբար հարձակվել ու ծեծել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին, որոնք քարոզարշավ էին իրականացնում տարածքում:
    Տեսանյութը`այստեղ 👇
    https://youtube.com/shorts/E9rP0u3-yRM?si=tFpRzWJZXVL5zEkA
    Մասիսի ծեծկռտուքով ՔՊ-ն էլ իր կողմից է հաղորդում ներկայացրել` ընդդեմ «Ուժեղների» MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Մասիս համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների վրա ՔՊ-ականների հարձակումից ու նրանց կողմից «ուժեղներին» ծեծի ենթարկելուց հետո…

  • Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որ…

    Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով:
    Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից

    Հ.Գ. Հեսա մի վեց ամիս կուսումնասիրեն ակնհայտ ծեծի տոսանյութերը, վերջում «կպարզեն», որ հանցակազմ չկա:
    Մասիսի ծեծկռտուքով ՔՊ-ն էլ իր կողմից է հաղորդում ներկայացրել` ընդդեմ «Ուժեղների» MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Մասիս համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների վրա ՔՊ-ականների հարձակումից ու նրանց կողմից «ուժեղներին» ծեծի ենթարկելուց հետո…

  • Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց Ես հիմա ժպտում եմ, տրամադրությունս թու…

    Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց
    Ես հիմա ժպտում եմ, տրամադրությունս թույն ա, դուխս` միլիոն, ու իմացեք` բան չի մնացել. Ալիկ Ալեքսանյանը` ձերբակալվելուց առաջ

  • Էսօր երկրի հարցն ա, ու ձեր տարբերակներն են հաշվի առնվելու. Հրանտ Թոխատյան…

    Էսօր երկրի հարցն ա, ու ձեր տարբերակներն են հաշվի առնվելու. Հրանտ Թոխատյան

  • Ֆրանսիական նախաճաշ եմ բերել․․․)))Էս ո՞նց եղավ…«Ո՞վ է կառավարում քո 5 տարին» շա…

    Ֆրանսիական նախաճաշ եմ բերել․․․)))
    Էս ո՞նց եղավ…
    «Ո՞վ է կառավարում քո 5 տարին» շարքի հերթական մասը ֆրանսիական բրանչի և ընտրության մասին է:
    Դու գիտես քո անելիքը
    #NetflixStylePolitics
    #Ընտրություն2026
    #քո5տարին
    #քոքվեն
    #քո5տարվաորոշումը

  • Կարպիս Փաշոյանը հարց չուներ Արարատ Միրզոյանին, որովհետև……

    Կարպիս Փաշոյանը հարց չուներ Արարատ Միրզոյանին, որովհետև…

  • Հովսեփ Ղազարյանը ծնգլահան արեց Արարատ Միրզոյանին …

    Հովսեփ Ղազարյանը ծնգլահան արեց Արարատ Միրզոյանին 😀

  • Քրիստինե Վարդանյանն էլ իր հերթին «սատկացրեց» ՄիրզոյանինՍատկացնելը` նիկոլերենով: …

    Քրիստինե Վարդանյանն էլ իր հերթին «սատկացրեց» Միրզոյանին
    Սատկացնելը` նիկոլերենով: Սա շեշտեմ, որ սովորության համաձայն` դատի չտա))
    Վարդևանյանը, Նիկոլի բառապաշարով ասած, «սատկացրեց» Միրզոյանին

  • Վարդևանյանը, Նիկոլի բառապաշարով ասած, «սատկացրեց» Միրզոյանին…

    Վարդևանյանը, Նիկոլի բառապաշարով ասած, «սատկացրեց» Միրզոյանին

  • Մասիսի ծեծկռտուքով ՔՊ-ն էլ իր կողմից է հաղորդում ներկայացրել` ընդդեմ «Ուժեղների»…

    Մասիսի ծեծկռտուքով ՔՊ-ն էլ իր կողմից է հաղորդում ներկայացրել` ընդդեմ «Ուժեղների»
    MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Մասիս համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների վրա ՔՊ-ականների հարձակումից ու նրանց կողմից «ուժեղներին» ծեծի ենթարկելուց հետո ոստիկանությունը հանցագործության մասին երկու հաղորդում է ստացել: Երկուսն էլ փոխանցվել է Քննչական կոմիտե, որ վերջիններս ընթացք տան:
    Ուշագրավ է, որ թեև տուժող կողմը «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն են, բայց երկու հաղորդումներից մեկը ՔՊ-ի կողմից է: Նրանք հանցագործության մասին հաղորդում են տվել իբրև թե իրենց քարոզարշավը խոչընդոտելու հիմքով: Իսկ ՔՊ-ականների կողմից բռնության ենթարկված «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն էլ արդեն խուլիգանության և ծեծի հիմքով են դիմել ոստիկանություն:
    Հաշվի առնելով «նիկոլական Հայաստանի» իրավապահ համակարգի երկակի ստանդարտները` մեծ է հավանականությունը, որ Քննչական կոմիտեն ծեծի փաստն անտեսի և մեղադրանք առաջադրի ծեծվածներին` ՔՊ-ի քարոզարշավը իբրև թե խոչընդոտելու հիմքով, այլ ոչ թե ՔՊ-ականներին` խուլիգանության և ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին ծեծելու համար:
    Մասիսում իշխանականները, այդ թվում` ԵԿՄ անդամ Արսեն Հարությունյանը խուլիգանաբար հարձակվել ու ծեծել են «Ուժեղ Հայաստանի» քարոզիչներին