Category: Makaryan News

  • Մասիսի ծեծկռտուքով ՔՊ-ն էլ իր կողմից է հաղորդում ներկայացրել` ընդդեմ «Ուժեղների»…

    Մասիսի ծեծկռտուքով ՔՊ-ն էլ իր կողմից է հաղորդում ներկայացրել` ընդդեմ «Ուժեղների»
    MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Մասիս համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների վրա ՔՊ-ականների հարձակումից ու նրանց կողմից «ուժեղներին» ծեծի ենթարկելուց հետո ոստիկանությունը հանցագործության մասին երկու հաղորդում է ստացել: Երկուսն էլ փոխանցվել է Քննչական կոմիտե, որ վերջիններս ընթացք տան:
    Ուշագրավ է, որ թեև տուժող կողմը «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն են, բայց երկու հաղորդումներից մեկը ՔՊ-ի կողմից է: Նրանք հանցագործության մասին հաղորդում են տվել իբրև թե իրենց քարոզարշավը խոչընդոտելու հիմքով: Իսկ ՔՊ-ականների կողմից բռնության ենթարկված «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն էլ արդեն խուլիգանության և ծեծի հիմքով են դիմել ոստիկանություն:
    Հաշվի առնելով «նիկոլական Հայաստանի» իրավապահ համակարգի երկակի ստանդարտները` մեծ է հավանականությունը, որ Քննչական կոմիտեն ծեծի փաստն անտեսի և մեղադրանք առաջադրի ծեծվածներին` ՔՊ-ի քարոզարշավը իբրև թե խոչընդոտելու հիմքով, այլ ոչ թե ՔՊ-ականներին` խուլիգանության և ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին ծեծելու համար:
    Մասիսում իշխանականները, այդ թվում` ԵԿՄ անդամ Արսեն Հարությունյանը խուլիգանաբար հարձակվել ու ծեծել են «Ուժեղ Հայաստանի» քարոզիչներին

  • Ես Նիկոլ Փաշինյանի էդ 65%-ի մի մասին, եթե նման բան կա, կոչ եմ անում շեղվել և քվե…

    Ես Նիկոլ Փաշինյանի էդ 65%-ի մի մասին, եթե նման բան կա, կոչ եմ անում շեղվել և քվեարկել մեր օգտին, որ երկիրը չդառնա գուբեռնիա. Մարուքյան

  • Օրինակ` ի՞նչն եմ անլուրջ ասել. Քոչարյանն ասում էր` կրելու եմ, մենք ասում ենք` հա…

    Օրինակ` ի՞նչն եմ անլուրջ ասել. Քոչարյանն ասում էր` կրելու եմ, մենք ասում ենք` հաղթելու ենք. Սամվել Կարապետյան
    Դա Վարդևանյանը իմ գլխին սարքեց, հարուստ լինելը էդքան լավ բան չի. Սամվել Կարապետյան

  • Ձեռքդ տուր միասին գնանք ընտրության…

    🤝Ձեռքդ տուր միասին գնանք ընտրության✔️

  • Մասիսում իշխանականները, այդ թվում` ԵԿՄ անդամ Արսեն Հարությունյանը խուլիգանաբար հ…

    Մասիսում իշխանականները, այդ թվում` ԵԿՄ անդամ Արսեն Հարությունյանը խուլիգանաբար հարձակվել ու ծեծել են «Ուժեղ Հայաստանի» քարոզիչներին

  • Դուք նորից կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը. Սամվել Կարապետյանը պլան-Բ չի՞ դիտ…

    Դուք նորից կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը. Սամվել Կարապետյանը պլան-Բ չի՞ դիտարկում
    Հեսա դատարանից, որ նստեմ, կբզբզամ Ռուսաստանի մասով. Սամվել Կարապետյան

  • Ես դա ենթադրում էի. Սամվել Կարապետյանը` իր այն պնդման մասին, թե Մակրոնն է զանգել…

    Ես դա ենթադրում էի. Սամվել Կարապետյանը` իր այն պնդման մասին, թե Մակրոնն է զանգել Ալիևին, որ այս պահին կանգնեցնի 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան

  • Ես հիմա ժպտում եմ, տրամադրությունս թույն ա, դուխս` միլիոն, ու իմացեք` բան չի մնա…

    Ես հիմա ժպտում եմ, տրամադրությունս թույն ա, դուխս` միլիոն, ու իմացեք` բան չի մնացել. Ալիկ Ալեքսանյանը` ձերբակալվելուց առաջ
    ⚡️Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը Քննչական կոմիտեն նրան ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար իբրև թե բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքով:

  • Ալիկ Ալեքսանյանը ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կեր…

    🔴 Ալիկ Ալեքսանյանը ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:
    ▫️«Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:  
    Քննչական կոմիտե
    Էս ճռճռան տեքստերը տեսնես ո՞վ ա գրում:
    ⚡️Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը Քննչական կոմիտեն նրան ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար իբրև թե բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքով:

  • Հերթականը զոհը` բանակումՀունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է …

    ❗️Հերթականը զոհը` բանակում
    Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    ՊՆ