Category: Makaryan News

  • Փաստորեն Արթուր Վանեցյանը կարողանում է բավարար կամք ցուցաբերել ու տղամարդավարի դ…

    Փաստորեն Արթուր Վանեցյանը կարողանում է բավարար կամք ցուցաբերել ու տղամարդավարի դուրս գալ այս կեղծ պայքարից` տեսնելով, թե ինչ է կատարվում դաշտում, իսկ, ահա, երկու կոնկուրենտ օֆիսներ համարվող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դա չեն կարողանում, իրենց սատելիտները դա չեն կարողանում: Միևնույն ժամանակ Իսկ Բաբայան Վահանը, Թաթոյան Արմանն ու ամենաանիմաստ, ջուչ ծեծող ու քամի տատանող երևույթներից մեկը համարվող «Հայաքվեն»` իր կասկածելի առաջնորդով չե՞ն ցանկանում 1.5 տոկոսանոց էլեկտորատով դուրս գալ խաղից, չունե՞ն բավարար տղամարդկային կամք, թե՞ իրենց միսիան լրիվ այլ է:
    Իսկ գուցե նրանք մրցակցում են Երևանի ավագանու ընտրություններին Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների ֆավորիտ թեկնածու հռչակված, նրանց աջակցությունը վայելող, հետո «Սրբազան պայքարի» ժամանակ ԱԱԾ-ականների բեռնախցիկում հայտնված ու լատենտ նիկոլական դարձած Սուրեն Պետրոսյանի՞ հետ, որի պարզ է, թե ինչու է մտել խաղի մեջ և ում օգտին է ընտրություններին ձայն փոշիացնելու:
    Հը՞, Ազատիչ, Սեդրակիչ և Co.
    Առավել մանրամասն` քիչ անց, MakaryanNews.am կայքում:
    🇦🇲 Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026թ. խորհրդարանական ընտրություններին։ «Նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ…

  • Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026թ. խորհրդ…

    🇦🇲 Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026թ. խորհրդարանական ընտրություններին։

    «Նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ միավորումների ձևավորման ճանապարհով՝ Կուսակցության գործադիր մարմինը որոշեց՝ չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

  • Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանից բաժանվելուց հետո Անվտանգության խորհրդի նիստ է հր…

    Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանից բաժանվելուց հետո Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
    ⚡️Աննա Հակոբյանը պաշտոնապես բաժանվում է Նիկոլ Փաշինյանից և լքում կառավարական առանձնատունը` իր հետ տանելով իր զարդերը: «Չեմ բացառում, որ իմ դեմ քրեական գործ հարուցեն` որպես «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն. կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում. կապրենք՝…

  • Աննա Հակոբյանը պաշտոնապես բաժանվում է Նիկոլ Փաշինյանից և լքում կառավարական առանձ…

    ⚡️Աննա Հակոբյանը պաշտոնապես բաժանվում է Նիկոլ Փաշինյանից և լքում կառավարական առանձնատունը` իր հետ տանելով իր զարդերը:
    «Չեմ բացառում, որ իմ դեմ քրեական գործ հարուցեն` որպես «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն. կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում. կապրենք՝ կտեսնենք»,- տեսանյությում ասել է Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին կինը:
    Այս տեսանյութից հետո Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին գրել է. «Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։
    Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
    Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»:

    #Հուզվեցի

  • Ռուզաննա Խաչատրյանը` այս անգամ էլ Hermes-ի նարնջագույն գերթանկարժեք պայուսակովՍե…

    Ռուզաննա Խաչատրյանը` այս անգամ էլ Hermes-ի նարնջագույն գերթանկարժեք պայուսակով
    Սեյրան Օհանյանի կինը նորից Փարիզից, ի հեճուկս բոլորի, նկար է հրապարակել, որտեղ նա դարձյալ Hermes Birkin էքսկլյուզիվ պայուսակ է կրում, բայց այլ մոդելի: Այս անգամ այն նարնջագույն Hermès Birkin Horse պայուսակ է` Տոգոյի կաշվից, ռելիեֆային կառքերով և ձիով: Այս մոդելը հազվագյուտ կամ սահմանափակ քանակությամբ է թողարկված:
    Քրեական գործերով անցնող տիկինը լուսանկարին կից գրել է. «Մի խաղաղ երեկո է հիմա»:
    #Բարի_գիշեր
    #Հացին_կակա
    #Ասողներ
    #Եվ_Hermes_Birkin
    #Կրողներ
    Ռուզաննա Խաչատրյանը` Փարիզում, գերթանկարժեք Hermes պայուսակով Ի դեպ, Սեյրան Օհանյանի կինը իր ու քրոջ դեմ հարուցված քրեական վարույթը դատարան ուղարկելուց կարճ ժամանակ անց լուսանկար է հրապարակել Փարիզի իր սիրելի` Avenue Gorges V սրճարանից, որտեղ տիկին Ռուզաննան…

  • Արթուր Խուդինյանի փոխարեն Պարեկային ծառայության պետ է նշանակվել Սյունիքի գնդի հր…

    Արթուր Խուդինյանի փոխարեն Պարեկային ծառայության պետ է նշանակվել Սյունիքի գնդի հրամանատար, փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը, որը, ասում են, չի փայլում իր գրագիտությամբ, ու, վստահաբար, ավելի լավը չի լինելու, քան Խուդինյանն էր։ Վարդան Վարդանյանի փոխարեն փոխոստիկանապետ նշանակված և մեզ անհայտ գնդապետ Արթուր Բարսեղյանն էլ, հաստատ, ավելի լավ չի ծառայելու հանցավորության դեմ պայքարին և հրաշքներ չի գործելու։ Գուցե նրա մոտ ստացվի Վարդանյանից ավելի լավ ծառայել Նիկոլ Փաշինյանին ու նրա ռեժիմին, բայց միայն այդքանը։ Կարեն Հակոբյանի փոխարեն էլ նոր մարդ չեն գտել և նրա տեղակալ Կարեն Խաչատրյանին են նշանակել ժամանակավոր պարտականությունները կատարող, որ «յոլլա» տանի։ Այս ամենը կադրային ճգնաժամի խոսուն վկայություն է, և Արփինե Սարգսյանի կատարած այս փոփոություններն ընդամենը իրենից ու իր ղեկավարած համակարգից հանրության մեջ եղած դժգոհությունը առերևույթ թուլացնելու անհույս փորձեր են։
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/3475.html
    ՆԳ նախարարի ազատված տեղակալները նշանալվել են նախարարի օգնական ու խորհրդականներ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն…

    Ի՞նչ խորհուրդներ են տալու Արփինե Սարգսյանին՝ վատ աշխատանքի համար ազատված երեք փոխոստիկանապետերը․ կադրային ճգնաժամ և անիմաստ ռակիրովկաներ՝…

    Երկու օր առաջ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատեց միանգամից իր երեք տեղակալներին՝ Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանին, Վարդան Վարդանյանին ու Կարեն Հակոբյանին։ Պատճառը վերջին օր…

  • Էս ում ա գող անվանում, ռուսների՞ն, թե՞ անձամբ Շոյգուին )…

    Էս ում ա գող անվանում, ռուսների՞ն, թե՞ անձամբ Շոյգուին )

  • Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոց…

    ❄️Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար. Ճանապարհային դեպարտամենտ
    Դիլիջանի, Սպիտակի, Տաշիրի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
    Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։
    Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։
    Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

  • Հլը սրանց վիճակը: Փաստորեն Դոնալդ Տուսկն էլ ա նիկոլական …

    ❗️Հլը սրանց վիճակը: Փաստորեն Դոնալդ Տուսկն էլ ա նիկոլական 😀

  • Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատում է, որ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գ…

    Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատում է, որ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան