Category: Makaryan News

  • Կառավարությունը խստացրեց մեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման կարգը։ Այ…

    ❗️🇦🇲 Կառավարությունը խստացրեց մեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման կարգը։ Այսուհետ յուրաքանչյուր ստուգում լինելու է տեսախցիկների հսկողության տակ։
    📍Մասնագիտացված լաբորատորիաներն այսուհետ պարտավոր են տեսաձայնագրել սերտիֆիկացման ողջ գործընթացը։ Այդ ձայնագրությունները պետք է պահվեն առնվազն կես տարի, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահ մարմինների ներկայացուցիչները

  • Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի…

    ⚡️Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի

  • Եթե համացանցում աղմուկ չբարձրանար, Նարեկ Կարապետյանը այս թեմայով ասուլիս չհրավիր…

    Եթե համացանցում աղմուկ չբարձրանար, Նարեկ Կարապետյանը այս թեմայով ասուլիս չհրավիրեր,Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ չհրապարակեր ու փաստերով չներկայացներ «Վեոլիա ջրի» ապօրինությունները, մարդիկ չդժգոհեին ու չփչացնեին 10 հազարով թոշակները բարձրացնելու պոպուլիստական քայլը, տեսնես կառավարությունը «իր ձևով» կմիջամտե՞ր, որ Վեոլիան հետ կանգներ 17-ժամյա ջրամատակարարման իր հիմար որոշումից:
    Հազիվ թե 😜
    📌Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարություն է տարածել Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի…

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա, որպեսզի մասնակցի Միութ…

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա, որպեսզի մասնակցի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին:

  • Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան ՎարդանյանԵրկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ …

    Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան
    Երկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ մարդուն գնահատում ես, չես ուզում կորցնել։ Մինչեւ նա չի խախտում այս պարզ, մարդկային օրենքը: Գիտեմ՝ խոսելը բան չի փոխելու, բայց չխոսես, կմտածեն՝ պատասխան չեղավ, հաջորդ անգամ ավելին թույլ կտան իրենց։ Այլեւս երկու հոգու մեջ մարդկային ոչինչ չի մնա: Քանի որ գնահատում եմ՝ պատասխանեմ:
    Անցած շաբաթ օրը Գյումրիում էինք՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով: Ժողովրդի հետ հանդիպում, դահլիճում՝ մոտ 400 քաղաքացի: Հարցուպատասխանին մեկը ասում է՝ ինչո՞ւ ճշմարտությունը չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, որ էս խեղկատակին (բնականաբար Ն.Փ.-ին նկատի ունի) բերել են առաջին ու երրորդ նախագահը: Ավագի իրավունքով վերցնում եմ բարձրախոսը:
    -Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ: -Մնացական:
    Մնացական ջան, ասում եմ, մենք ի՞նչ ենք անում էստեղ, ինչի՞ց ենք խոսում: Ասում ենք՝ էս չարիքը պետք է հեռացնենք: Նպատակը սա է, խնդիր ունենք լուծելու: Էսօր մենք բանակցում-քննարկում ենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձեզ հետ՝ ի՞նչ քայլեր անենք միասին, ինչպե՞ս գլխավոր խնդիրը լուծենք: Հիմա մեզ ի՞նչ է տալու անցյալը փորփրելը: Հիմա պետք է ոչ թե հետ, այլ՝ առաջ նայել, որ նպատակն իրագործվի, խնդիրը լուծվի: Մենք էլ շատ բան ենք տեսել, շատ բան գիտենք, բայց դրա ժամանակը չէ, անիմաստ է: Էդպիսի կարծիք ունեցողներ կան, կասկածներ կան, հեռացնենք, հետո կխոսենք։ Հիմա խնդիրը լուծելու ժամանակն է:
    Համաձա՞յն ես, Մնացական,- ասում եմ ու չսպասելով պատասխանի՝ համաձայն ես, ասում եմ: Դահլիճը ծափահարում է:
    Հաջորդ օրը ինձ են ուղարկում Արմեն Աշոտյանի (արդեն ասել եմ ՝գնահատելի մարդու) լայվը՝ «Ո՞վ է բերել Նիկոլին» վերնագրով: Ասում է՝ «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը բեմադրված հարցի է պատասխանում: Սուտ է ասում:
    Ինքը լավ գիտի՝ ո՛չ ներկուսակցական, ո՛չ այլ բեմադրությունների չեմ մասնակցում: Գյումրեցի մարդը հարց է տվել. ի՞նչ բեմադրված: Բայց որ սուտն ասել է, էլ չի կարողանում կանգնել։ Առանց անունները տալու՝ սկսում է Նիկոլին բերելու մեջ մեղադրել «Հայաստան» դաշինքի ներկա բոլոր պատգամավորներին՝ Աննա Գրիգորյանին, Սեյրան Օհանյանին, Լևոն Քոչարյանի ընտանիքին, դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանին, Քրիստինե Վարդանյանին, Արթուր Խաչատրյանին: Ու ոգևորված եզրակացնում՝ ավելի մեծ մեղավորներ չկան:
    Հետո էլ ուրախ չարախնդում է, թե ընդդիմադիր դաշտում «Հայաստան» դաշինքն այլեւս առաջին ջութակ չէ ու հորդորում է՝ հեռու խաղալ «Հանրապետական» կուսակցությունից:
    Լայվը լսելուց հետո զանգում եմ Աշոտյանին, մտերմաբար, ինձ նման մի քիչ կոպիտ ասում եմ՝ ինչ մտածում եմ եւ ինչ եմ պատասխանել քաղաքացուն:
    Ասում է՝ ես «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն եմ:
    Ուշադիր լսիր, Աշոտյան, «Հանրապետականի» հետ ոչ մոտ, ոչ հեռու խաղալու ցանկություն չունեմ: Խնդիր կա լուծելու, որոշեք՝ մասնակցում ե՞ք, թե չէ: «Հայաստան» դաշինքին, նախագահ Քոչարյանին թիրախավորելը գերնպատակ մի դարձրեք: Շատ եք արել։
    Առաջին, երկրորդ, հինգերորդ ջութակի թեմա էլ չկա: Կա նպատակ, կա խնդիր, կա լուծում։ Մենք դրանով ենք զբաղված:
    Լավ է, որ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն ես, բայց վատ է, որ սուտ ու պարտադրված ես խոսում: Մի վտանգավոր միտք էլ՝ վատն է այն փոխնախագահը, ով չի ուզում նախագահ դառնալ:
    Ավարտեցի։ Այսքանը։ Վերջ։
    Աղվան Վարդանյան
    Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում, բայց լրիվ չի ասում Այո, նա ճիշտ է ասում կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի հետ ժամանակավոր կոալիցիոն դաշնակների, այդ կուսակցությունից միակ ու կյանքում մի անգամ ճիշտ բան ասած և այդ ընթացքում ոչ մի մուտիտ չարած արդեն…

  • ՆԳ նախարարի ազատված տեղակալները նշանալվել են նախարարի օգնական ու խորհրդականներ.Հ…

    ՆԳ նախարարի ազատված տեղակալները նշանալվել են նախարարի օգնական ու խորհրդականներ.
    ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով․
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
    Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով․
    Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
    Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
    Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։
    ՆԳՆ-ից-քիչ առաջ հայտնեցին, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ MakaryanNews-ի տեղեկություններով` խոսքը Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի և երկու փոխոստիկանապետի` Վարդան Վարդանյանի ու Կարեն Հակոբյանի…

  • Մենք ունենք ընդամենը երկու այլընտրանք` կա´մ Հեյդարի որդու կողմից առաջարկած սահմա…

    Մենք ունենք ընդամենը երկու այլընտրանք` կա´մ Հեյդարի որդու կողմից առաջարկած սահմանադրությունը, կա´մ հայերի կողմից առաջարկած սահմանադրության մի կետ. մեր ժողովուրդը թող որոշի. Նարեկ Կարապետյան

  • Նաջարյանը փոշմանել է. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով Նիկոլ…

    Նաջարյանը փոշմանել է. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով
    Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով:
    Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է ասում, որը ձմռան ցրտին, երբ կոմունալների տակ կքած այդ նույն թոշակառուները անգամ 1000 դրամ ավել թոշակի կարիք ունեին, որ իրենց ձմեռվա հոգսը թեթևացնեին, ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե` թոշակառուն ի՞նչ է անելու էդ 10 հազար դրամը, ինչի՞ վրա է ծախսելու:
    Հիմա հանկարծ` ընտրությունների շեմին, այս ոչ պոպուլիստ գործիչը հանկարծ հիշեց, որ թոշակառուին, ամեն դեպքում, ավել 10 հազար դրամը չի խանգարի, ու որոշեց ապահովագրությունից և հետվճարից դուրս մինչև 10 հազար դրամով էլի պիտի բարձրացնել թոշակները: Ընդ որում, ցածր թոշակ ստացողներինը կբարձրանա հենց 10 հազար դրամով, բարձր թոշակ ստացողներինը` ավելի քիչ: Թե որն է համարվում ցածր կամ բարձր թոշակ, չմանրամասնեց` խոստացավ հետո հաշվարկը ներկայացնել:

  • Եռաբլուրի ճանապարհը քանդվում է. ՔՊ-ի ու նրա քույր կուսակցության թաղապետը անորակ …

    Եռաբլուրի ճանապարհը քանդվում է. ՔՊ-ի ու նրա քույր կուսակցության թաղապետը անորակ ճանապարհ է կառուցել Եռաբլուրում