Category: Makaryan News

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա, որպեսզի մասնակցի Միութ…

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա, որպեսզի մասնակցի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին:

  • Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան ՎարդանյանԵրկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ …

    Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան
    Երկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ մարդուն գնահատում ես, չես ուզում կորցնել։ Մինչեւ նա չի խախտում այս պարզ, մարդկային օրենքը: Գիտեմ՝ խոսելը բան չի փոխելու, բայց չխոսես, կմտածեն՝ պատասխան չեղավ, հաջորդ անգամ ավելին թույլ կտան իրենց։ Այլեւս երկու հոգու մեջ մարդկային ոչինչ չի մնա: Քանի որ գնահատում եմ՝ պատասխանեմ:
    Անցած շաբաթ օրը Գյումրիում էինք՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով: Ժողովրդի հետ հանդիպում, դահլիճում՝ մոտ 400 քաղաքացի: Հարցուպատասխանին մեկը ասում է՝ ինչո՞ւ ճշմարտությունը չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, որ էս խեղկատակին (բնականաբար Ն.Փ.-ին նկատի ունի) բերել են առաջին ու երրորդ նախագահը: Ավագի իրավունքով վերցնում եմ բարձրախոսը:
    -Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ: -Մնացական:
    Մնացական ջան, ասում եմ, մենք ի՞նչ ենք անում էստեղ, ինչի՞ց ենք խոսում: Ասում ենք՝ էս չարիքը պետք է հեռացնենք: Նպատակը սա է, խնդիր ունենք լուծելու: Էսօր մենք բանակցում-քննարկում ենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձեզ հետ՝ ի՞նչ քայլեր անենք միասին, ինչպե՞ս գլխավոր խնդիրը լուծենք: Հիմա մեզ ի՞նչ է տալու անցյալը փորփրելը: Հիմա պետք է ոչ թե հետ, այլ՝ առաջ նայել, որ նպատակն իրագործվի, խնդիրը լուծվի: Մենք էլ շատ բան ենք տեսել, շատ բան գիտենք, բայց դրա ժամանակը չէ, անիմաստ է: Էդպիսի կարծիք ունեցողներ կան, կասկածներ կան, հեռացնենք, հետո կխոսենք։ Հիմա խնդիրը լուծելու ժամանակն է:
    Համաձա՞յն ես, Մնացական,- ասում եմ ու չսպասելով պատասխանի՝ համաձայն ես, ասում եմ: Դահլիճը ծափահարում է:
    Հաջորդ օրը ինձ են ուղարկում Արմեն Աշոտյանի (արդեն ասել եմ ՝գնահատելի մարդու) լայվը՝ «Ո՞վ է բերել Նիկոլին» վերնագրով: Ասում է՝ «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը բեմադրված հարցի է պատասխանում: Սուտ է ասում:
    Ինքը լավ գիտի՝ ո՛չ ներկուսակցական, ո՛չ այլ բեմադրությունների չեմ մասնակցում: Գյումրեցի մարդը հարց է տվել. ի՞նչ բեմադրված: Բայց որ սուտն ասել է, էլ չի կարողանում կանգնել։ Առանց անունները տալու՝ սկսում է Նիկոլին բերելու մեջ մեղադրել «Հայաստան» դաշինքի ներկա բոլոր պատգամավորներին՝ Աննա Գրիգորյանին, Սեյրան Օհանյանին, Լևոն Քոչարյանի ընտանիքին, դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանին, Քրիստինե Վարդանյանին, Արթուր Խաչատրյանին: Ու ոգևորված եզրակացնում՝ ավելի մեծ մեղավորներ չկան:
    Հետո էլ ուրախ չարախնդում է, թե ընդդիմադիր դաշտում «Հայաստան» դաշինքն այլեւս առաջին ջութակ չէ ու հորդորում է՝ հեռու խաղալ «Հանրապետական» կուսակցությունից:
    Լայվը լսելուց հետո զանգում եմ Աշոտյանին, մտերմաբար, ինձ նման մի քիչ կոպիտ ասում եմ՝ ինչ մտածում եմ եւ ինչ եմ պատասխանել քաղաքացուն:
    Ասում է՝ ես «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն եմ:
    Ուշադիր լսիր, Աշոտյան, «Հանրապետականի» հետ ոչ մոտ, ոչ հեռու խաղալու ցանկություն չունեմ: Խնդիր կա լուծելու, որոշեք՝ մասնակցում ե՞ք, թե չէ: «Հայաստան» դաշինքին, նախագահ Քոչարյանին թիրախավորելը գերնպատակ մի դարձրեք: Շատ եք արել։
    Առաջին, երկրորդ, հինգերորդ ջութակի թեմա էլ չկա: Կա նպատակ, կա խնդիր, կա լուծում։ Մենք դրանով ենք զբաղված:
    Լավ է, որ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն ես, բայց վատ է, որ սուտ ու պարտադրված ես խոսում: Մի վտանգավոր միտք էլ՝ վատն է այն փոխնախագահը, ով չի ուզում նախագահ դառնալ:
    Ավարտեցի։ Այսքանը։ Վերջ։
    Աղվան Վարդանյան
    Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում, բայց լրիվ չի ասում Այո, նա ճիշտ է ասում կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի հետ ժամանակավոր կոալիցիոն դաշնակների, այդ կուսակցությունից միակ ու կյանքում մի անգամ ճիշտ բան ասած և այդ ընթացքում ոչ մի մուտիտ չարած արդեն…

  • ՆԳ նախարարի ազատված տեղակալները նշանալվել են նախարարի օգնական ու խորհրդականներ.Հ…

    ՆԳ նախարարի ազատված տեղակալները նշանալվել են նախարարի օգնական ու խորհրդականներ.
    ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով․
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
    Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով․
    Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
    Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
    Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։
    ՆԳՆ-ից-քիչ առաջ հայտնեցին, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ MakaryanNews-ի տեղեկություններով` խոսքը Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի և երկու փոխոստիկանապետի` Վարդան Վարդանյանի ու Կարեն Հակոբյանի…

  • Մենք ունենք ընդամենը երկու այլընտրանք` կա´մ Հեյդարի որդու կողմից առաջարկած սահմա…

    Մենք ունենք ընդամենը երկու այլընտրանք` կա´մ Հեյդարի որդու կողմից առաջարկած սահմանադրությունը, կա´մ հայերի կողմից առաջարկած սահմանադրության մի կետ. մեր ժողովուրդը թող որոշի. Նարեկ Կարապետյան

  • Նաջարյանը փոշմանել է. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով Նիկոլ…

    Նաջարյանը փոշմանել է. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով
    Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով:
    Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է ասում, որը ձմռան ցրտին, երբ կոմունալների տակ կքած այդ նույն թոշակառուները անգամ 1000 դրամ ավել թոշակի կարիք ունեին, որ իրենց ձմեռվա հոգսը թեթևացնեին, ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե` թոշակառուն ի՞նչ է անելու էդ 10 հազար դրամը, ինչի՞ վրա է ծախսելու:
    Հիմա հանկարծ` ընտրությունների շեմին, այս ոչ պոպուլիստ գործիչը հանկարծ հիշեց, որ թոշակառուին, ամեն դեպքում, ավել 10 հազար դրամը չի խանգարի, ու որոշեց ապահովագրությունից և հետվճարից դուրս մինչև 10 հազար դրամով էլի պիտի բարձրացնել թոշակները: Ընդ որում, ցածր թոշակ ստացողներինը կբարձրանա հենց 10 հազար դրամով, բարձր թոշակ ստացողներինը` ավելի քիչ: Թե որն է համարվում ցածր կամ բարձր թոշակ, չմանրամասնեց` խոստացավ հետո հաշվարկը ներկայացնել:

  • Եռաբլուրի ճանապարհը քանդվում է. ՔՊ-ի ու նրա քույր կուսակցության թաղապետը անորակ …

    Եռաբլուրի ճանապարհը քանդվում է. ՔՊ-ի ու նրա քույր կուսակցության թաղապետը անորակ ճանապարհ է կառուցել Եռաբլուրում

  • Պապոյանական մաթեմատիկա. 5×520=1100 Հիմա մի պարզ, մաթեմատիկական խնդիր 4-րդ դասարա…

    Պապոյանական մաթեմատիկա. 5×520=1100 😀
    Հիմա մի պարզ, մաթեմատիկական խնդիր 4-րդ դասարանի միջակ սովորող աշակերտի համար.
    Փոքրիկ Գևորգը տանից փախցրել է հայրիկի Opel Astra-ն և որոշել հայրիկից ու արդեն առանց Խուդինյանի մնացած պարեկներից թաքուն մի փոքր պտտվել քաղաքում: Ճանապարհին փոքրիկ Գևորգի մեքենայի բենզինը վերջանում է, ու նա մտնում է մոտակա լցակայան` լիցքավորման: Քանի որ Գևորգի մոտ շատ փող չի լինում, թեպետ, եթե նրա հայրը լիներ նախարար, ինքը գրպանում լիքը փող կունենար, ուստի չարաճճի Գևորգը որոշում է 5 լիտր, բայց Premium տեսակի բենզին լցնել, մինչև հասնի տուն:
    Հիմա հարցը. որքա՞ն է վճարել փոքրիկ Գևորգը 5 լիտր բենզինի դիմաց, եթե Premium տեսակի բենզինի 1 լիտրը տվյալ լցակայանում արժեր 520 դրամ, քանի որ այն նորմալ բենզին է, այսինքն` ադրբեջանական չէ:
    Առաջինը ճիշտ պատասխանողը իմ կողմից կստանա 5 լիտր բենզին` ոչ ադրբեջանական բենզին վաճառող ցանկացած լցակայանից:

  • Ի դեպ, Սեյրան Օհանյանի կինը իր ու քրոջ դեմ հարուցված քրեական վարույթը դատարան ու…

    Ի դեպ, Սեյրան Օհանյանի կինը իր ու քրոջ դեմ հարուցված քրեական վարույթը դատարան ուղարկելուց կարճ ժամանակ անց լուսանկար է հրապարակել Փարիզի իր սիրելի սրճարանից, որտեղ տիկին Ռուզաննան Hermes Birkin սերիայի 52 հազար դոլարանոց պայուսակով է, որը կոկորդիլոսի կաշվիվ կարված սահմաբափակ քանակությամբ նմուշ է: Համենայնդեպս, այս պայուսակը eBay-ում այս պահին վաճառվում է 52.000$-ով, իսկ ռուսական կայքերից մեկում էլ դրա գինը 10 մլն ռուբլի է` մոտ 120 հազար դոլար:
    Իհարկե, նախկին նախարարի կինը կարող է ասել, որ սա օրիգինալ Hermes չէ` ֆեյք է, ինչին մի քիչ դժվար է հավատալ, քանզի նրան ճանաչողները վստահ են, որ Ռուզաննա Խաչատրյանն այն «կլասի» կին չէ, որ իրեն թույլ տա էժանագին ֆեյք հագուստ կամ պայուսակ կրել, բայց եթե նույնիսկ դա այդպես է, ապա դա ևս պատիվ չի բերում տիկին Ռուզաննայի նման բարձրաճաշակ և հարձրաշպարհիկ տիկնոջը: Այլ կերպ ասած` ու՞մ է մոլորեցնում ֆեյք պայուսակ կրելով, մե՞զ, հանրությա՞նը, թե՞ իր շրջապատի էլիտար կանանց:
    Հետո էլ կասեն` ոնց եղավ, որ Նիկոլի նմանը եկավ իշխանության. հենց այսպես` նախկինների ու նրանց կանանց կողմից այսպես թանկարժեք պայուսակներ կրելու, շքեղ առանձնատներ կառուցելու, թանկարժեք մեքենաներ գնելու շնորհիվ, արդյունքում և հետևանքով:
    Ի դեպ, նիկոլական տիկնայք, որոնցից շատերը նախկինում կերազեին անգամ Մալաթիայի տոնավաճառից թուրքական մի քիչ նորմալ պայուսակ ու շոր գնելու մասին, այսօր ուղիղ մրցակցության մեջ են Սեյրան Օհանյանի տիկնոջ ու այլ մեծահարուստ կանանց հետ և հոգու խորքում ձգտում են իրենք էլ Hermes-ի Birkin պայուսակ կրել: Որոշները այս յոթ տարում գուցե արդեն հասել են այդ մակարդակին, բայց շատերը դեռ շարունակում են նախանձել Ռուզաննա Խաչատրյանին և այլ նախկին պաշտոնյաների կանանց: Ճիշտ եմ ասում, չէ՞, տիկին Գալյան ))
    ⚖️🇦🇲 Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռուզաննա…

  • Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարանին. դատախազո…

    ⚖️🇦🇲 Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարանին. դատախազություն
    Ռուզաննա Խաչատրյանի և նրա քրոջ աղջկա նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ ապացույց կեղծելը կազմակերպելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնել և այլն: