Category: Makaryan News

  • Փրկարար ծառայության ղեկավար Արամ Ղազարյանը եկել է Չարենցավան` շրջայցի: Դիմացի Ca…

    Փրկարար ծառայության ղեկավար Արամ Ղազարյանը եկել է Չարենցավան` շրջայցի: Դիմացի Camry-ն իր մեքենան է:
    Երևի եկել են մեզ Չարենցավանի փոսերից փրկեն: Ահավասիկ, հետևի Prius-ն էլ, որը ինձ շատ ծանոթ Prius է թվում, որոշել է իր «խադավոն» փոսերից փրկելու համար դուրս գալ հանդիպակաց: 😀
    Բա որ մի քիչ էլ խորանան քաղաքի մեջ, էնքան փոս կընկնեն, որ անձամբ ՓԾ պետը չի դիմանա ու կզանգի տիկին նախարարի գոցազդած 112 համարով ու կասի` եկեք փրկեք մեզ էս փոսերից:
    #Օգնեցեեեեք
  • Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց Սուրբ Գայանե վանք՝ մասնակց…

    Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց Սուրբ Գայանե վանք՝ մասնակցելու Տաթև Սրբազանի վեջին օծման Սուրբ Պատարագին

  • Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտումՎերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թ…

    Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտում
    Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Սաղաթելյանի կալանքի որոշումը։
    Արսեն Բաբայան

  • Ռոմանոս Պետրոսյան, հետ բեր մեր հոսանքը, թե չէ կզանգեմ Դավիթ Ղազինյանին… Լուրջ …

    ⚡️Ռոմանոս Պետրոսյան, հետ բեր մեր հոսանքը, թե չէ կզանգեմ Դավիթ Ղազինյանին…
    Լուրջ եմ ասում, եթե 5 րոպեից մեր լույսերը չտվեցիր, Ղազինյանին կասեմ, կզանգի Սամվել Կարապետյանին` էն 5 մլն 200 աշխատավարձիցդ կթողնի տակի 200 հազարը:
    Հիմա դու որոշի` ուզու՞մ ես 200 հազարով յոլլա գնացող կառավարիչ լինես, թե՞ չէ: Ախր դու ամբողջ կյանքդ միլիոններ ես աշխատել, դեռ Սերժի թվերից սովոր ես ճոխ, երբեմն նույնիսկ ցոփ ու շվայտ կյանքին, 200 հազարով ո՞նց ես յոլլա գնալու:
    Նենց որ, լրիվ քո բարեկեցության համար եմ ասում` միացրու մեր հոսանքը, քանի մեր միջև` էն էլ էս մթության մեջ, սև կատու չի անցել ու փչացրել մեր բարիդրացիական հարաբերությունները: 😜

  • Արտառոց դեպք՝ Երևանում․ որդին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հայրը տանից գ…

    😂Արտառոց դեպք՝ Երևանում․ որդին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ, որտեղ գրել է՝ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»

  • Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց։ Որպես խափանմա…

    Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց։ Որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողությունը։

  • «Աղքատությունը մեր գլխում է». Սամվել Ալեքսանյանը շարունակում է հպարտ քաղաքացիներ…

    «Աղքատությունը մեր գլխում է». Սամվել Ալեքսանյանը շարունակում է հպարտ քաղաքացիներին անվճար լավաշ բաժանել

  • Ինչու՞ Ավինյանի տան դիմացի ասֆալտը չի քանդվելՊատասխան` իր տան դիմաց որակով ասֆալ…

    Ինչու՞ Ավինյանի տան դիմացի ասֆալտը չի քանդվել
    Պատասխան` իր տան դիմաց որակով ասֆալտ է արել, որ գոնե ինքը ամեն անգամ տուն մտնելիս ասֆալտ անողներին չքրֆի 😀

  • Իսկ գլխավոր դատախազությունը էս մարդու (Միհրան Դավթյանի) որդուց` ՊԵԿ օպերվարչությ…

    Իսկ գլխավոր դատախազությունը էս մարդու (Միհրան Դավթյանի) որդուց` ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ, մի կերպ աշխատավարձով ծերը ծերին հասցնող և ահավոր ազնիվ ու մաքրամաքուր անձնավորություն Սարգիս Դավթյանից ոչինչ չունի՞ պահանջելու:
    Իսկ Դուք ի՞նչ կասեք, պարոն Հակոբյան, պե՞տք է Ձեր նշանակած կադրից ինչ-որ բան պահանջել, թե՞ բոլորից ինքն է պահանջում, իրենից արգելված է պահանջել: Ի դեպ, Ձեր կարծիքով` Սարգիս Դավթյա՞նն է ավելի ազնիվ, անկաշառ, չափազանց հակակոռուպցիոներ պաշտոնյա, թե՞ Ձեր սիրելի Գառնիկը, որը արձակուրդը արձակուրդի հետևից է գնում, Ձեզ էլ ինադ է արել ու դիմում չի գրում:
    Գլխավոր դատախազությունը 2000-2019 թթ. ՊԵԿ-ում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած և այդ ընթացքում դոլարով միլիոնատեր դարձած Միհրան Դավթյանից պահանջում է բռնագանձել՝   ▫️14 անշարժ գույք. ▫️6 տրանսպորտային միջոց. ▫️2 իրավաբանական անձանցում մասնակցություն.…

  • Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում` կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի ժամա…

    Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում` կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի ժամանակավոր կոալիցիոն դաշնակների, այդ կուսակցությունից միակ ու կյանքում մի անգամ ճիշտ բան ասած ու սովորության համաձայն մուտիտ չարած «ընկեր» Աղվանի ու քոչարյանականների մասին` առհասարակ:
    Բայց պարոն Աշոտյանը ճշմարտության կեսն է ասում միայն, էն մյուս կեսի մասին, որ վերաբերում է իրենց` չի խոսում: Փոխարենը դրա մասին խոսել է իրենց երբեմնի թիմակից Միհրան Պողոսյանը` խոստովանելով այն բացահայտ ճշմարտությունը, որի մասին ես հիշեցրել էի նորից, ու որի մասին հարգարժան Աշոտյանն ու մյուս ՀՀԿ-ականները նրբորեն լռում են կամ շրջանցում այդ թեման` մեղքը նորից բարդելով ժողովրդի վրա:
    Ի դեպ, հուսով եմ` Միհրան Պողոսյանը փոշմանել է քաղաքական որոշման ներքո իր կատարած ճակատագրական սխալի համար, մնում է` քաղաքական որոշում կայացնողները վերջապես ընդունեն, որ սխալվել են և մեղքերի թողություն խնդրեն:
    Այ էս կիսաճշմարտության ծիրում էլ մաղթեմ բարի գիշեր ու ճշմարիտ երազներ բոլորիդ 😍
    ⚡️«Կար քաղաքական որոշում». ո՞վ է բերել Նիկոլին Էս հարցը շատ են տալիս ու Նիկոլին բերելու մեջ միմյանց մեղադրում ընդդիմադիր տարբեր իրարամերժ բևեռներ: Նոր տեսա` իմ հարցազրույցի էս հատվածը նորից է պտտվում համացանցում, որոշեցի ես էլ էստեղ տեղադրեմ ու հիշեցնեմ`…