Category: Makaryan News

  • Ողբերգական դեպք` Երևանում. այսօր Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվ…

    ⚡️⚡️Ողբերգական դեպք` Երևանում. այսօր Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազի Տիգրան Սուքիասյանի մարմինը։

  • Սևանի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչել է Գարեգին 2-րդ Վեհափառի անու…

    Սևանի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչել է Գարեգին 2-րդ Վեհափառի անունը

  • Քննչական կոմիտեն «պլոմբել է» Հյուսիսայինի «Զովքը». խանութը փակ է, դռներին էլ ՔԿ-…

    Քննչական կոմիտեն «պլոմբել է» Հյուսիսայինի «Զովքը». խանութը փակ է, դռներին էլ ՔԿ-ի կողմից գրություն է
  • Հայ վարորդները մեկ շաբաթից ավելի է` Վրաստանում կանգնած են, մեկը չկա` էս մարդկանց…

    Հայ վարորդները մեկ շաբաթից ավելի է` Վրաստանում կանգնած են, մեկը չկա` էս մարդկանց հարցով զբաղվի, իսկ Հայաստանի էկոնոմիկայի ապաշնորհ նախարարը, իր բան ու գործը թողած, ֆեյսբուքում ինչ-որ կասկածելի վիճակագրություն հրապարակելով է զբաղված:
    Ու մեկը չկա` էս մարդուն հուշի, որ ինքը Վիճակագրական կոմիտեի նախագահը չի, հերիք է անկապ թվեր հրապարակի, գնա բեռնափոխադրողների հարցերով զգաղվի, ա´յ ընկեր, մարդիկ կոտորվան քո ապաշնորհ կառավարման ձեռքը:
    ⚡️❗️Վրացիները նորից կանգնեցրել են հայկական բեռնատարներն ու չեն թողնում` մտնեն Հայաստան. ինչո՞վ է զբաղված Պապոյանը Վարորդների խոսքով` փետրվարի 12-ից Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարները, բարձված հիմնականում տախտակով ու լամինատով, առանց որևէ հիմնավորման կանգնեցվել…

  • Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 92-ամյա կինը դարպասների վրայով փախել է ծերանոցի…

    😀Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 92-ամյա կինը դարպասների վրայով փախել է ծերանոցից։ Նրան գտել են մոտակայքում և վերադարձրել։

  • «Կար քաղաքական որոշում». ո՞վ է բերել ՆիկոլինԷս հարցը շատ են տալիս ու Նիկոլին բեր…

    ⚡️«Կար քաղաքական որոշում». ո՞վ է բերել Նիկոլին
    Էս հարցը շատ են տալիս ու Նիկոլին բերելու մեջ միմյանց մեղադրում ընդդիմադիր տարբեր իրարամերժ բևեռներ: Նոր տեսա` իմ հարցազրույցի էս հատվածը նորից է պտտվում համացանցում, որոշեցի ես էլ էստեղ տեղադրեմ ու հիշեցնեմ` ով կամ ովքեր են կոնկրետ մարդու որոշմամբ 2018-ին քվեարկել Նիկոլի օգտին և նրան բերել կապել մեր ջանին:
    Միևնույն ժամանակ չմոռանանք նաև, թե դրանից հետո ովքեր, որ ուժերն են, սովորության կամ խասյաթի համաձայն, նորից վազել ու կոալիցիա կազմել, այս անգամ` Նիկոլի հետ, քանզի ով էշ` իրենք փալան, ով իշխանություն` իրենք կոալիցիա. առանց դրա կյանք չունեն:
    Էնպես որ, մի´ կռվեք, հարգելի կոալիցիոն և կոնկուրենտ օֆիսներ, երկուսդ էլ ահավոր ճիշտ եք: Չե՞ք հավատում` Ազատիչին հարցրեք 😜
    ⚡️Մենք ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից, և այդ մեկ անձը մեկընդմիշտ պետք է հեռացվի: Նիկոլի անունը պատմության մեջ արդեն դաջվել է որպես դավաճանության և պարտության խորհրդանիշ. Այսօր ՀՀՄ 3-րդ համագումար ժամանակ Մոսկվայից տեսակապով հայտարարեց ՀՀՄ կուսակցության…

  • Վրացիները նորից կանգնեցրել են հայկական բեռնատարներն ու չեն թողբում` մտնեն Հայաստ…

    Վրացիները նորից կանգնեցրել են հայկական բեռնատարներն ու չեն թողբում` մտնեն Հայաստան
    Վարորդների խոսքով` փետրվարի 12-ից Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարները, բարձված հիմնականում տախտակով ու լամինատով, առանց որևէ հիմնավորման կանգնեցվել են վրացի մաքսավորների կողմից և թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան:

    📌MakaryanNews-ի տեղեկություններով` վրացիները նորից «լևի» փող են ուզում աշխատել հայ բեռնափոխադրողների հաշվին: Այն, որ նրաք մեկ տարուց ավելի է` ապօրինի կարգով փող են պոկում հեղուկ գազ ներկրողներից, կոնյակ, ձկնամթերք ու ծաղիկ արտահանողներից, դա գիտեն բոլորը ու արդեն համակերպվել էին արդեն այս բարձիթողի վիճակին, քանզի Հայաստանի իշխանությունները` ի դեմս, այս դեպքում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Նիկոլ Փաշինյանի, ոչինչ չեն անում այս ուղղությամբ: Հիմա էլ, փաստորեն, վրացական կողմը, «լևի» փողի համը առնելով, որոշել է ամեն ինչից փող պոկել: Հենց դրանով է պայմանավորված այս բեռնատարների` փետրվարի 12-ից վրացական կողմում կանգնած մնալը:
    Ուշագրավն այստեղ այն է, որ հենց այս օրերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, որին դիմավորել է Գևորգ Պապոյանը, ու, փաստորեն, այս հարցը չի բարձրացրել նա վրացի պաշտոնյայի մոտ կամ էլ տեղյակ չի եղել, որ բարձրացնի: Թեպետ` Պապոյանն իր ապաշնորհությունն այս ընթացքում քանիցս ապացուցել է հենց հեղուկ գազի և մյուս թեմաներով, երբ իբր բանակցել է վրացիների հետ, որ կարգավորի հարցը, բայց վերջու անճարությունից գնացել Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում էր տվել հայ վարորդներից «լևի» փող կլպող վրացի մաքսավորների դեմ: Այնպես որ, այս դեպքում էլ Պապոյանը, որ անզոր է անգամ տարրական հարցերը կարգավորել վրացական կողմի հետ, անգամ նրանց հրավիրում է Հայաստան` չեն գալիս, հազիվ է իր վրացի պաշտոնակցի հետ հայ-վրացական ձևական բարեկամության կենացը խմելուց զատ` որևէ հարց կարողանար լուծել:

  • Հեռախոների վաճառքով զբաղվող iBolit խանութ-սրահը կապարակնքված էMakaryanNews-ը ֆիք…

    Հեռախոների վաճառքով զբաղվող iBolit խանութ-սրահը կապարակնքված է
    MakaryanNews-ը ֆիքսել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կապարակնքել է այս խանութն, ինչի պատճառով էլ մի քանի օր է` դրա գործունեությունը դադարեցված է: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները այստեղ քննչական գործողություններ են կատարել MakaryanNews-ի հրապարակած 400 մաքսանենգ այֆոնների գործի շրջանակներում: Քննիչները պարզել են, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված հեռախոսները հենց այս խանութում են իրացվել:
    Ի դեպ, iBolit-ը նաև հեռախոսների, համակարգիչների նորոգմամբ է զբաղվում, և հիմա մարդիկ կան, որոնց իրենց համակարգիչը կամ հեռախոսը տվել են iBolit-ին, որ նորոգեն ու կանգնել փաստի առաջ` խանութն ու սպասարկման սրահը իրենց «շատ խելքից» հարկադրաբար փակվել են, ու հայտնի չէ` երբ կբացվեն և երբ իրենց հաճախորդներին կշարունակեն սպասարկել:
    Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է iBolit խանութների ցանց՝ մաքսանենգ հեռախոսների հետքերով․ ուշագրավ զարգացումներ՝ 400 iPhonne-ների գործով MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մտել են հեռախոսների վաճառքով զբաղվող iBolit խանութների…

  • «ԱՐՑԱԽՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է…. »․ Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս…

    🇦🇲 «ԱՐՑԱԽՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է…. »․ Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել
    Արյուն էինք թափել սուրբ հողի համար,
    Րոպե անգամ չվարանելով,
    Ցավից հյուսել էինք հաղթական կամար,
    Արցախ աշխարհն ազատագրելով։
    Խիզախ էինք, հերոս, անկոտրում, համառ,
    Ներսից ամրակուռ, տոգորված ոգով,
    Իրենց սխրանքը միշտ պահում էինք վառ,
    Մեր հաղթանակով հպարտանալով։
    Հետո ուժերը տիրեցին մեզ չար,
    Արցախն ատելով և ուրանալով,
    Յուր արյամբ սնված ամեն բերք ու բար,
    Րոպեական թուրքերին գերի հանձնելով։
    Ես չեմ հանդուրժում ճակատագիրն այս դառ,
    Նորից պայքարի կոչս հղելով,
    Իմաստը կյանքիս լույսով խանդավառ,
    Քայլերս ամեն քեզ նվիրելով,
    Ներքուստ վստահ եմ, անկոտրում, համառ,
    Էությունս ողջ, հոգով ու սրտով, քո վերադարձով կյանքս ապրելով:

  • Մենք ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից, և այդ մեկ անձը մեկընդմիշտ պետք է …

    ⚡️Մենք ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից, և այդ մեկ անձը մեկընդմիշտ պետք է հեռացվի: Նիկոլի անունը պատմության մեջ արդեն դաջվել է որպես դավաճանության և պարտության խորհրդանիշ.
    Այսօր ՀՀՄ 3-րդ համագումար ժամանակ Մոսկվայից տեսակապով հայտարարեց ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը
    Ելույթի վերջում Միհրան Պողոսյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունն անպայման մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և մասնակցելու է լայն ճակատով, սակայն չնշեց, թե որ ուժերի հետ է այդ լայն ճակատը ձևավորելու:
    Մեր տեղեկություններով`Միհրան Պողոսյանը ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ միասին, որին միանալու մասին արդեն հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը: