Category: Makaryan News

  • Իսկ գլխավոր դատախազությունը էս մարդու (Միհրան Դավթյանի) որդուց` ՊԵԿ օպերվարչությ…

    Իսկ գլխավոր դատախազությունը էս մարդու (Միհրան Դավթյանի) որդուց` ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ, մի կերպ աշխատավարձով ծերը ծերին հասցնող և ահավոր ազնիվ ու մաքրամաքուր անձնավորություն Սարգիս Դավթյանից ոչինչ չունի՞ պահանջելու:
    Իսկ Դուք ի՞նչ կասեք, պարոն Հակոբյան, պե՞տք է Ձեր նշանակած կադրից ինչ-որ բան պահանջել, թե՞ բոլորից ինքն է պահանջում, իրենից արգելված է պահանջել: Ի դեպ, Ձեր կարծիքով` Սարգիս Դավթյա՞նն է ավելի ազնիվ, անկաշառ, չափազանց հակակոռուպցիոներ պաշտոնյա, թե՞ Ձեր սիրելի Գառնիկը, որը արձակուրդը արձակուրդի հետևից է գնում, Ձեզ էլ ինադ է արել ու դիմում չի գրում:
    Գլխավոր դատախազությունը 2000-2019 թթ. ՊԵԿ-ում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած և այդ ընթացքում դոլարով միլիոնատեր դարձած Միհրան Դավթյանից պահանջում է բռնագանձել՝   ▫️14 անշարժ գույք. ▫️6 տրանսպորտային միջոց. ▫️2 իրավաբանական անձանցում մասնակցություն.…

  • Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում` կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի ժամա…

    Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում` կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի ժամանակավոր կոալիցիոն դաշնակների, այդ կուսակցությունից միակ ու կյանքում մի անգամ ճիշտ բան ասած ու սովորության համաձայն մուտիտ չարած «ընկեր» Աղվանի ու քոչարյանականների մասին` առհասարակ:
    Բայց պարոն Աշոտյանը ճշմարտության կեսն է ասում միայն, էն մյուս կեսի մասին, որ վերաբերում է իրենց` չի խոսում: Փոխարենը դրա մասին խոսել է իրենց երբեմնի թիմակից Միհրան Պողոսյանը` խոստովանելով այն բացահայտ ճշմարտությունը, որի մասին ես հիշեցրել էի նորից, ու որի մասին հարգարժան Աշոտյանն ու մյուս ՀՀԿ-ականները նրբորեն լռում են կամ շրջանցում այդ թեման` մեղքը նորից բարդելով ժողովրդի վրա:
    Ի դեպ, հուսով եմ` Միհրան Պողոսյանը փոշմանել է քաղաքական որոշման ներքո իր կատարած ճակատագրական սխալի համար, մնում է` քաղաքական որոշում կայացնողները վերջապես ընդունեն, որ սխալվել են և մեղքերի թողություն խնդրեն:
    Այ էս կիսաճշմարտության ծիրում էլ մաղթեմ բարի գիշեր ու ճշմարիտ երազներ բոլորիդ 😍
    ⚡️«Կար քաղաքական որոշում». ո՞վ է բերել Նիկոլին Էս հարցը շատ են տալիս ու Նիկոլին բերելու մեջ միմյանց մեղադրում ընդդիմադիր տարբեր իրարամերժ բևեռներ: Նոր տեսա` իմ հարցազրույցի էս հատվածը նորից է պտտվում համացանցում, որոշեցի ես էլ էստեղ տեղադրեմ ու հիշեցնեմ`…

  • Բա խոսացեք, որ Գյումրիում 2000 անտուն մարդ կա, կարո՞ղ ա էդ հարցը քննարկենք.Գյում…

    Բա խոսացեք, որ Գյումրիում 2000 անտուն մարդ կա, կարո՞ղ ա էդ հարցը քննարկենք.
    Գյումրիից ու հարակից գյուղերից վերադարձած Ալեքսան Ալեքսանյանը` նիկոլականներին, որոնք իր խոսքը կտրել ու քննադատում են` իբրև թե «Մեր ձևով» շարժման անդամները Գյումրին գյուղ են անվանել:
    #Սայլուգներ 😜

  • Ողբերգական դեպք` Երևանում. այսօր Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվ…

    ⚡️⚡️Ողբերգական դեպք` Երևանում. այսօր Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազի Տիգրան Սուքիասյանի մարմինը։

  • Սևանի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչել է Գարեգին 2-րդ Վեհափառի անու…

    Սևանի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչել է Գարեգին 2-րդ Վեհափառի անունը

  • Քննչական կոմիտեն «պլոմբել է» Հյուսիսայինի «Զովքը». խանութը փակ է, դռներին էլ ՔԿ-…

    Քննչական կոմիտեն «պլոմբել է» Հյուսիսայինի «Զովքը». խանութը փակ է, դռներին էլ ՔԿ-ի կողմից գրություն է
  • Հայ վարորդները մեկ շաբաթից ավելի է` Վրաստանում կանգնած են, մեկը չկա` էս մարդկանց…

    Հայ վարորդները մեկ շաբաթից ավելի է` Վրաստանում կանգնած են, մեկը չկա` էս մարդկանց հարցով զբաղվի, իսկ Հայաստանի էկոնոմիկայի ապաշնորհ նախարարը, իր բան ու գործը թողած, ֆեյսբուքում ինչ-որ կասկածելի վիճակագրություն հրապարակելով է զբաղված:
    Ու մեկը չկա` էս մարդուն հուշի, որ ինքը Վիճակագրական կոմիտեի նախագահը չի, հերիք է անկապ թվեր հրապարակի, գնա բեռնափոխադրողների հարցերով զգաղվի, ա´յ ընկեր, մարդիկ կոտորվան քո ապաշնորհ կառավարման ձեռքը:
    ⚡️❗️Վրացիները նորից կանգնեցրել են հայկական բեռնատարներն ու չեն թողնում` մտնեն Հայաստան. ինչո՞վ է զբաղված Պապոյանը Վարորդների խոսքով` փետրվարի 12-ից Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարները, բարձված հիմնականում տախտակով ու լամինատով, առանց որևէ հիմնավորման կանգնեցվել…

  • Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 92-ամյա կինը դարպասների վրայով փախել է ծերանոցի…

    😀Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 92-ամյա կինը դարպասների վրայով փախել է ծերանոցից։ Նրան գտել են մոտակայքում և վերադարձրել։

  • «Կար քաղաքական որոշում». ո՞վ է բերել ՆիկոլինԷս հարցը շատ են տալիս ու Նիկոլին բեր…

    ⚡️«Կար քաղաքական որոշում». ո՞վ է բերել Նիկոլին
    Էս հարցը շատ են տալիս ու Նիկոլին բերելու մեջ միմյանց մեղադրում ընդդիմադիր տարբեր իրարամերժ բևեռներ: Նոր տեսա` իմ հարցազրույցի էս հատվածը նորից է պտտվում համացանցում, որոշեցի ես էլ էստեղ տեղադրեմ ու հիշեցնեմ` ով կամ ովքեր են կոնկրետ մարդու որոշմամբ 2018-ին քվեարկել Նիկոլի օգտին և նրան բերել կապել մեր ջանին:
    Միևնույն ժամանակ չմոռանանք նաև, թե դրանից հետո ովքեր, որ ուժերն են, սովորության կամ խասյաթի համաձայն, նորից վազել ու կոալիցիա կազմել, այս անգամ` Նիկոլի հետ, քանզի ով էշ` իրենք փալան, ով իշխանություն` իրենք կոալիցիա. առանց դրա կյանք չունեն:
    Էնպես որ, մի´ կռվեք, հարգելի կոալիցիոն և կոնկուրենտ օֆիսներ, երկուսդ էլ ահավոր ճիշտ եք: Չե՞ք հավատում` Ազատիչին հարցրեք 😜
    ⚡️Մենք ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից, և այդ մեկ անձը մեկընդմիշտ պետք է հեռացվի: Նիկոլի անունը պատմության մեջ արդեն դաջվել է որպես դավաճանության և պարտության խորհրդանիշ. Այսօր ՀՀՄ 3-րդ համագումար ժամանակ Մոսկվայից տեսակապով հայտարարեց ՀՀՄ կուսակցության…

  • Վրացիները նորից կանգնեցրել են հայկական բեռնատարներն ու չեն թողբում` մտնեն Հայաստ…

    Վրացիները նորից կանգնեցրել են հայկական բեռնատարներն ու չեն թողբում` մտնեն Հայաստան
    Վարորդների խոսքով` փետրվարի 12-ից Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարները, բարձված հիմնականում տախտակով ու լամինատով, առանց որևէ հիմնավորման կանգնեցվել են վրացի մաքսավորների կողմից և թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան:

    📌MakaryanNews-ի տեղեկություններով` վրացիները նորից «լևի» փող են ուզում աշխատել հայ բեռնափոխադրողների հաշվին: Այն, որ նրաք մեկ տարուց ավելի է` ապօրինի կարգով փող են պոկում հեղուկ գազ ներկրողներից, կոնյակ, ձկնամթերք ու ծաղիկ արտահանողներից, դա գիտեն բոլորը ու արդեն համակերպվել էին արդեն այս բարձիթողի վիճակին, քանզի Հայաստանի իշխանությունները` ի դեմս, այս դեպքում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Նիկոլ Փաշինյանի, ոչինչ չեն անում այս ուղղությամբ: Հիմա էլ, փաստորեն, վրացական կողմը, «լևի» փողի համը առնելով, որոշել է ամեն ինչից փող պոկել: Հենց դրանով է պայմանավորված այս բեռնատարների` փետրվարի 12-ից վրացական կողմում կանգնած մնալը:
    Ուշագրավն այստեղ այն է, որ հենց այս օրերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, որին դիմավորել է Գևորգ Պապոյանը, ու, փաստորեն, այս հարցը չի բարձրացրել նա վրացի պաշտոնյայի մոտ կամ էլ տեղյակ չի եղել, որ բարձրացնի: Թեպետ` Պապոյանն իր ապաշնորհությունն այս ընթացքում քանիցս ապացուցել է հենց հեղուկ գազի և մյուս թեմաներով, երբ իբր բանակցել է վրացիների հետ, որ կարգավորի հարցը, բայց վերջու անճարությունից գնացել Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում էր տվել հայ վարորդներից «լևի» փող կլպող վրացի մաքսավորների դեմ: Այնպես որ, այս դեպքում էլ Պապոյանը, որ անզոր է անգամ տարրական հարցերը կարգավորել վրացական կողմի հետ, անգամ նրանց հրավիրում է Հայաստան` չեն գալիս, հազիվ է իր վրացի պաշտոնակցի հետ հայ-վրացական ձևական բարեկամության կենացը խմելուց զատ` որևէ հարց կարողանար լուծել: